Լոնդոնի «ականջները» նորից ցցվեցին

Վերլուծություն

Այն դեպ­քում, երբ «Հյու­սիս-Հա­րավ» եւ «Արե­ւելք-Արեւ­մուտք» եր­կու սխե­մա­նե­րի մի­ջեւ ընտ­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի հա­մար ընտ­րու­թյուն է թուր­քա­կան վի­լա­յե­թի տե­սա­նե­լի հե­ռան­կա­րի եւ ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան մի­ջեւ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=258734&l=am), Ադր­բե­ջա­նի հա­մար եր­կուսն էլ կա­րող են ըն­դու­նե­լի լի­նել: Պար­զա­պես, մի դեպ­քում մի քիչ ա­վել շահ կու­նե­նա, մյու­սի դեպ­քում՝ մի քիչ պա­կաս, սա­կայն լի­նել-չլի­նե­լու տար­բե­րա­կը նրա հա­մար գրե­թե բա­ցա­կա­յում է: Ըստ այդմ, Ա­լի­ե­ւը հնա­րա­վու­թյուն ու­նի նա­եւ ներ­քին դաշ­տում այդ տար­բե­րակ­նե­րից յու­րա­քան­չյու­րը մար­սե­լի դարձ­նել՝ ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի: Գու­մա­րած «մեծ եղ­բոր» ա­ջակ­ցու­թյու­նը, եւ ար­դյուն­քում Ա­լի­ե­ւի մա­նեւ­րա­կա­նու­թյու­նը հան­գիստ թույլ է տա­լիս աշ­խա­տել ինչ­պես ա­րեւմ­տյան, այն­պես էլ՝ ռու­սա­կան ուղ­ղու­թյամբ:

Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ Բաք­վի հա­մար շա­րու­նա­կում է նա­խընտ­րե­լի մնալ ա­րեւմ­տյան սցե­նա­րը, ո­րը թյուր­քա­կան ծրագ­րերն ա­նար­գել ա­ռաջ տա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս: Թուր­քի­ան եւս, ի­հար­կե, այդ ուղ­ղու­թյամբ է գոր­ծում: Եվ այն, որ օ­րերս թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մը հայ­տա­րա­րե­ցին ընդ­հուպ՝ կով­կա­սյան հար­թա­կում մի­աս­նա­կան օ­դա­յին հսկո­ղու­թյան հա­մա­կար­գի ստեղծ­ման ծրագ­րե­րի մա­սին, հու­շում է, որ ակ­տի­վու­թյունն այս ուղ­ղու­թյամբ բա­վա­կա­նին մեծ է:

Նույն բա­նի մա­սին է ակ­նար­կում նա­եւ Բայ­րա­մո­վի վեր­ջին այ­ցը Լոն­դոն: Բրի­տա­նի­ա­յի հետ, ի­հար­կե, Ադր­բե­ջա­նը հզոր կա­պեր ու­նի: Բա­վա­կան է մի­այն նա­յել բրի­տա­նա­կան ներդ­րում­նե­րի մե­ծու­թյանն Ադր­բե­ջա­նում: Ու այս այ­ցի շրջա­նակ­նե­րում եւս Բայ­րա­մո­վի գրա­սե­նյա­կը, Բրի­տա­նի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար Ջեյմս Քլի­վեր­լի­ի հետ հան­դիպ­ման ար­դյուն­քում հայտ­նեց. «Կող­մերն ընդգ­ծել են Ադր­բե­ջա­նի եւ Մեծ Բրի­տա­նի­ա­յի մի­ջեւ բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եւ քննար­կել դրանք ընդ­լայ­նե­լու հա­մա­տեղ քայ­լե­րը: Ընդգծ­վել է տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան եւ խա­ղա­ղու­թյան ա­պա­հով­մանն ուղղ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­տա­գա ամ­րապն­դու­մը»: Ե­թե ամ­րապն­դում են, նշա­նա­կում է, որ բրի­տա­նա-ադրբե­ջա­նա­կան  «հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը» մինչ այս էլ, բա­ցի նե­րադր­բե­ջա­նա­կան ներդ­րում­նե­րից, ուղղ­ված է ե­ղել նա­եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րին: Սա եւս մեկ հաս­տա­տումն է, որ թե­եւ Լոն­դո­նը պաշ­տո­նա­պես ար­ցա­խյան թե­մա­տի­կա­յով ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան ֆունկ­ցի­ա չու­նի, սա­կայն գոր­ծել է այդ ուղ­ղու­թյամբ եւ պատ­րաստ­վում է էլ ա­վե­լի ակ­տիվ գոր­ծել՝ Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու: Իսկ այն, որ Լոն­դոն մեկ­նող հա­յաս­տա­նյան տար­բեր տրա­մա­չա­փի պաշ­տո­նյա­ներն ըն­դա­մե­նը բրի­տա­նա-ադրբե­ջա­նա­կան այդ «հա­մա­գոր­ծակ­ցու­թյան» շա­հե­րից բխող հրա­հանգ­ներն են բե­րում Հա­յաս­տան, շատ է խոս­վել, չկրկնենք:

Մի­ա­ժա­մա­նակ, Լոն­դոն այս պա­հին Բայ­րա­մո­վի այ­ցե­լե­լը պա­տա­հա­կան չէր: Այն­տեղ ըն­թա­նում էր «Ուկրա­ի­նա­յի վե­րա­կանգն­ման» թե­մա­յով հա­մա­ժո­ղով, դրա ա­ռի­թով Լոն­դո­նում է­ին նա­եւ պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը, Թուր­քի­ա­յի նո­րան­շա­նակ արտ­գործ­նա­խա­րար, մինչ այդ թուր­քա­կան հե­տա­խու­զու­թյան պետ Հա­քան Ֆի­դա­նը, եւ այլն: Եվ այն, որ Բլին­կենն ու Ֆի­դա­նը գոր­ծըն­կեր­նե­րի կար­գա­վի­ճա­կով ի­րենց ա­ռա­ջին հան­դիպ­մա­նը քննար­կել են նա­եւ Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի մի­ջեւ «հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման», Հա­րա­վա­յին Կով­կա­սի ի­րո­ղու­թյուն­նե­րը, ու դրա­նից հե­տո հայ­տա­րար­վում է Վա­շինգ­տո­նում Բայ­րա­մով-Միր­զո­յան հան­դիպ­ման մա­սին, ի­հար­կե, Հա­յաս­տա­նի հա­մար (Նի­կո­լին նկա­տի չու­նենք) ծայ­րա­հեղ վտան­գա­վոր ազ­դակ է:

Թե­եւ մյուս կող­մից էլ, Ան­կա­րան այս օ­րե­րին նա­եւ Ռու­սաս­տան-Իրան-Թուր­քի­ա-Սի­րի­ա ձե­ւա­չա­փով է ակ­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ, այ­սինքն, դեռ վերջ­նա­կա­նա­պես հաս­կա­նա­լու խնդիր կա՝ ո՞ր ուղ­ղու­թյանն է Էր­դո­ղա­նը վերջ­նա­կան նա­խա­պատ­վու­թյուն տա­լու:

Այ­սինքն, բա­վա­կան է, որ Ռու­սաս­տա­նը սայ­թա­քի Ուկ­րա­ի­նա­յում, եւ հար­վա­ծը չի հա­պա­ղի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=258736&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը