Տարածաշրջանային «խաչմերուկի» աղետաբերությունը Նիկոլը բազմապատկեց

Վերլուծություն

Նա­խօ­րե­ին Նի­կո­լի ու­նե­ցած ե­լույ­թը, ի­հար­կե, կա­րե­լի է հա­մա­րել բազ­մի­մաստ: Նկա­տի ու­նենք հար­ցը, թե ինչ խնդիր­ներ էր դրա­նով նա հե­տապն­դում:

ՈՂՋ ՊԱՅ­ՔԱ­ՐԸ ԵՐ­ԿԱ­ԹՈՒ­ՂՈՒ ՀԱ­ՄԱՐ Է

Ե­լույ­թում, ի­հար­կե, գե­րիշ­խո­ղը ինք­նա­մաքր­ման տես­լա­կանն էր: Սա­կայն դրա­նից զատ, կա­րե­լի էր տո­ղա­տա­կե­րում կար­դալ նա­եւ մի շարք մե­սիջ­ներ՝ ուղղ­ված ինչ­պես Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան դաշ­տին, այն­պես էլ՝ գլո­բալ խա­ղա­ցող­նե­րին: Նախ, ե­թե ընդ­հան­րաց­նում ենք 44-օրյա պա­տե­րազ­մին եւ զի­նա­դա­դա­րին վե­րա­բե­րող նրա խոս­քը, տպա­վո­րու­թյու­նը սա է՝ հիմ­նա­կա­նում Պու­տինն է դեռ նախ­նա­կան փու­լից հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն բա­նակ­ցել, ո­րը հասց­րել է զի­նա­դա­դա­րին: Ըն­թաց­քում է­պի­զո­դիկ մի­ջամ­տել է Մակ­րո­նը, ա­պա նա­եւ՝ ա­մե­րի­կյան պետ­քար­տու­ղա­րու­թյու­նը, բայց ա­ռանց ո­րե­ւէ ար­դյուն­քի: Այ­սինքն, երբ կոնկ­րետ պա­հե­րի ռու­սա­կան միջ­նոր­դու­թյու­նը զի­նա­դա­դա­րի հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծել, ան­մի­ջա­պես մեջ են մտել ա­րեւմ­տյան խա­ղա­ցող­նե­րը, եւ ցու­ցա­բե­րե­լով զրո­յա­կան ար­դյու­նա­վե­տու­թյուն (այդ մի­ջամ­տու­թյուն­նե­րի մա­սին Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ ան­գամ կարճ հրա­դա­դար չի ե­ղել), բայց նա­եւ կոնկ­րետ պա­հե­րի կանգ­նեց­րել են ռու­սա­կան մի­ջամ­տու­թյու­նը, ո­րից հե­տո ա­մեն ան­գամ Ա­լի­ե­ւը փո­խել է պա­հանջ­նե­րը:

Մի­ա­ժա­մա­նակ Նի­կո­լը պարզ հաս­կաց­րեց, որ ի սկզբա­նե ռուս­ներն ա­ռա­ջար­կում է­ին հայտ­նի «5+2» սխե­մա­յի շրջա­նակ­նե­րում զի­նա­դա­դա­րը, ո­րը, հի­շեց­նենք, են­թադ­րում էր ողջ շփման գո­տում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յում, նա­եւ այդ տրա­մա­բա­նու­թյամբ Հո­րա­դիզ-Մեղ­րի-Նա­խի­ջե­ւան- Ե­րասխ եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծար­կում (որը, Շու­շի­ի հետ մի­ա­սին, Նի­կո­լը ներ­կա­յաց­րեց, որ­պես իր հա­մար «կար­միր գիծ»), ու դա­տե­լով այդ գոր­ծըն­թա­ցի ողջ տրա­մա­բա­նու­թյու­նից, հենց եր­կա­թու­ղու թե­ման էր, որն Ա­րեւ­մուտ­քին դրդում էր՝ ար­հես­տա­կան մե­թոդ­նե­րով կանգ­նեց­նել ռու­սա­կան միջ­նոր­դու­թյու­նը:

Կա­րող ենք նա­եւ ա­վե­լի հետ գնալ՝ հի­շեց­նե­լով, որ «5+2»-ի սխե­ման եւ դրա շրջա­նակ­նե­րում՝ եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման հե­ռան­կա­րը՝ ռու­սա­կան ինչ-որ տար­բե­րա­կով վե­րահս­կո­ղու­թյամբ, Ա­րեւ­մուտքն ար­գե­լա­փա­կում էր նա­և 44-օրյա պա­տե­րազ­մից ա­ռաջ (օրի­նակ՝ տխրահռ­չակ Բոլ­թո­նի՝ 2019թ. այ­ցը Հա­յաս­տան եւ Ադր­բե­ջան): Եվ ար­գե­լա­փա­կում է մինչ օրս. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րով Նի­կոլն ինչ­քան էլ, որ իր հնչեց­րած եր­կու «կար­միր գի­ծը» հա­տեց՝ Շու­շի հանձն­ման եւ գոր­ծարկ­վե­լիք եր­կա­թու­ղում ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ ստո­րագ­րե­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ մինչ օրս էլ եր­կա­թու­ղու հետ կապ­ված ա­րեւմ­տյան ակն­հայտ ճնշու­մը նրա վրա կա, եւ հարցն առ այ­սօր մնա­ցել է օ­դից կախ­ված:

Այս ա­մե­նը, ի դեպ, ակն­հայտ էր շատ ա­վե­լի վաղ, դեռ այն ժա­մա­նակ, երբ շրջա­նա­ռու­թյան մեջ մտավ, այս­պես կոչ­ված, «Լավ­րո­վի պլա­նը», ո­րը ցույց տվեց, որ «Հյու­սիս-Հա­րավ» կո­մու­նի­կա­ցի­ոն գա­ղա­փա­րը եւ դրա տրա­մա­բա­նու­թյան մեջ՝ հա­րավ­կով­կա­սյան կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման մե­խա­նիզ­մը ռուս­նե­րը ակտի­վո­րեն ա­ռաջ են տա­նում, եւ ինչ­քան էլ, որ Մինս­կի խմբում ներգ­րավ­ված ա­րեւմ­տյան կող­մե­րը այդ հար­թա­կում նա­խա­ձեռ­նու­թյու­նը տվել են ռու­սա­կան կող­մից, սա­կայն պատ­րաստ­վում են այլ մե­խա­նիզմ­նե­րով հաս­նել դրան հա­կադր­վող Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Թուր­քի­ա ա­րեւմ­տյան թեք­մամբ մի­ջանց­քի ստեղծ­մա­նը: Եվ գրե­թե կաս­կած չի հա­րու­ցում, որ «այլ մե­խա­նիզմ­ներ» աս­վա­ծի տակ պետք է նա­եւ հաս­կա­նալ ինչ­պես 44-օրյա, այն­պես էլ՝ ապ­րի­լյան պա­տե­րազ­մը: Ու դժվար չէ նա­եւ նկա­տել, որ նույն պայ­քա­րը ըն­թա­նում է հենց հի­մա: Կոնկ­րետ այն պա­հից, երբ Ա­լի­ե­ւը սկսեց խո­սել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից», Նի­կոլն էլ աս­տի­ճա­նա­բար հետ քաշ­վեց Մեղ­րի­ում ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան գա­ղա­փա­րից:

Մի խոս­քով, Նի­կո­լի ողջ ե­լույ­թով կար­միր թե­լի պես անց­նում էր այն գա­ղա­փա­րը, որ խոշոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար արցա­խյան ուղ­ղու­թյամբ հիմ­նա­կան պայ­քա­րը, դեռ «Մեղ­րի­ի փո­խա­նակ­ման տար­բե­րա­կի» ժա­մա­նակ­նե­րից  (իրա­կա­նում էլ ա­վե­լի վաղ) հիմ­նա­կա­նում ըն­թա­ցել է Մեղ­րի­ի հատ­վա­ծում եր­կա­թու­ղու վե­րահս­կո­ղու­թյան, այն է՝ ա­րեւմ­տյան՝ «Արե­ւելք-Արեւ­մուտք» եւ ռու­սա­կան՝ «Հյու­սիս-Հա­րավ» սխե­մա­նե­րի մի­ջեւ: Ընդ ո­րում, նույ­նը կա­րե­լի է նկա­տել նա­եւ Նի­կո­լին՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Բագ­րատ Մի­կո­յա­նի տված պա­տաս­խա­նի տո­ղա­տա­կե­րում. «Քի Վես­թի 2001 թվա­կա­նի փաս­տաթղ­թով Ար­ցա­խը Լա­չի­նի մի­ջանց­քի հետ մի­աց­վում էր Հա­յաս­տա­նին: Դրա փո­խա­րեն տրվում էր ճա­նա­պարհ, այլ ոչ թե` մի­ջանցք: Այս փաս­տաթղ­թի մա­սին ման­րա­մասն և պարզ գրված է «Կյանք և Ա­զա­տու­թյուն» գրքում և գրվա­ծին ա­վե­լաց­նե­լու ո­չինչ չկա…»: Այ­սինքն, Ա­րեւ­մուտ­քը պատ­րաստ էր ան­գամ ողջ Ար­ցա­խը, Լա­չի­նը տալ Հա­յաս­տա­նին, հա­նուն Մեղ­րի­ի եր­կա­թու­ղու, ինչ­քան էլ դրա ա­նու­նը դնես ճա­նա­պարհ, մի­ջանցք, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» թե այլ բան. է­ա­կա­նը քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյունն է:

Ա­ՐԵՎՄ­ՏՅԱՆ ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Այս­պի­սով, Նի­կո­լը, նոր բան չա­սե­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հա­մախմբ­ված տե­սքով, նա­եւ խոս­քի տո­ղա­տա­կե­րում, կա­մա թե ա­կա­մա, ներ­կա­յաց­րեց խնդրի բուն է­ու­թյու­նը՝  բուն կռի­վը «Արե­ւելք-Արեւ­մուտք» եւ «Հյու­սիս-Հա­րավ» սխե­մա­նե­րի մի­ջեւ է: Նա­եւ, որ դրա հան­գու­ցա­լու­ծու­մը կդառ­նա նա­եւ հան­գու­ցա­լու­ծում մնա­ցած ա­մեն ին­չի հա­մար: Իսկ հան­գու­ցա­լու­ծում աս­վա­ծը նշա­նա­կում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյուն: Ու նո­րից գա­լիս ենք այն հար­ցին, թե ին­չո՞ւ էր պետք հենց այս պա­հին այդ ա­մենն ի ցույց դնել:

Չնա­յած, այս վեր­ջին հար­ցի պա­տաս­խա­նը եւս աչ­քի ա­ռաջ է: Դեռ մինչ Նի­կո­լի այդ ե­լույ­թը քա­նիցս կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ այս պա­հին Նի­կո­լը այդ նույն այ­լընտ­րան­քա­յին ուղ­ղու­թյուն­նե­րի՝  «Արե­ւելք-Արեւ­մուտ­քի» եւ «Հյու­սիս-Հա­րա­վի», ժա­մա­նա­կա­կից ան­վա­նում­նե­րով՝ ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եւ ռու­սա­կան կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման ծրագ­րի հար­ցով ա­մե­նա­սուր ճնշում­նե­րի տակ է, ա­վե­լին` ար­դեն ան­գամ մա­նեւ­րե­լու ժա­մա­նակ չի մնա­ցել, պետք է կոնկ­րետ ընտ­րու­թյուն կա­տա­րել: Ընդ ո­րում, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ բա­ցի ար­տա­քին ճնշում­նե­րից, նա­եւ նե­րհա­յաս­տա­նյան, ար­ցա­խյան, սփյուռ­քի ուղ­ղու­թյամբ ու­նի լուրջ խնդիր­ներ՝ վի­լա­յե­թի տար­բե­րա­կը պար­տադ­րե­լու հա­մար:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, եր­կու ուղ­ղու­թյամբ էլ Նի­կո­լը բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում է: Այս­պես, ե­րեկ նա հայտ­նեց, որ Միր­զո­յան Ա­րոն մեկ­նե­լու է Վա­շինգ­տոն, որ­տեղ հա­ջորդ շա­բաթ տե­ղի կու­նե­նա Բայ­րա­մո­վի հետ հան­դի­պու­մը, ո­րը մեկ ան­գամ ար­դեն հե­տաձ­գել է­ին: Ըստ Նի­կո­լի. «Պետք է ի վեր­ջո գոր­ծարկ­վի Բա­քու-Ստե­փա­նա­կերտ երկ­խո­սու­թյան մի­ջազ­գա­յին մե­խա­նիզ­մը, ո­րի շրջա­նակ­նե­րում կհաս­ցե­ագր­վի ԼՂ հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի ու անվ­տան­գու­թյան հիմ­նախն­դի­րը…»: Սա­կայն, թե­եւ Վա­շինգ­տո­նը հա­սավ ընդ­հուպ՝ Ար­ցա­խին բա­ցա­հայտ կեր­պով «հա­կա­ա­հա­բեկ­չա­կան օ­պե­րա­ցի­ա­յով» սպառ­ն­լուն, սա­կայն «Բա­քու-Ստե­փա­նա­կերտ երկ­խո­սու­թյան» հե­ռան­կար­ներն այդ­պես էլ դեռ չեն ե­րե­ւում: Ի­հար­կե, կա­րե­լի է Ա­րա­յի­կին պար­տադ­րել, թե՝ գնա, բա­նակ­ցի: Բայց հատ­կա­պես Ար­ցա­խում բո­լորն են հաս­կա­նում, որ հատ­կա­պես այն բա­նից հե­տո, երբ Վա­շինգ­տո­նից հայ­տա­րա­րե­ցին, թե Ա­լի­ե­ւը կա­րող է ար­ցա­խա­հա­յու­թյա­նը «հա­մա­նե­րել»,  «ԼՂ հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի ու անվ­տան­գու­թյան հիմ­նախն­դիր» աս­վա­ծը կհաս­նի նրան, որ այդ «անվտան­գու­թյու­նը» կե­րաշ­խա­վոր­վի Ադր­բե­ջա­նի Սահ­մա­նադ­րու­թյու­նով, այ­սինքն՝ ո­րե­ւէ ռե­ալ մե­խա­նիզմ Ա­րեւ­մուտ­քը չի ա­ռա­ջար­կում: Մնում է է­լի հույս­նե­րը կա­պել խա­ղա­ղա­պահ­նե­րի հետ, ինչ­քան էլ, որ նրանց «ոտքե­րի տակ սա­պոն դնող­նե­րի» պա­կաս նա­եւ Ար­ցա­խում չկա: Ընդ ո­րում, խա­ղա­ղա­պահ­նե­րը ու­նեն մնա­լու կոնկ­րետ ժամ­կետ, եւ ծայ­րա­հեղ դեպ­քում, Մոսկ­վան պար­զա­պես չի ճա­նա­չի Ա­րա­յի­կի լի­ա­զո­րու­թյուն­ներն ու նրա բա­նակ­ցա­ծը, եւ վերջ: Ու քա­նի դեռ այս հար­ցը լուծ­ված չէ, ի­րա­տե­սա­կան չէ նա­եւ, որ Վա­շինգ­տո­նում նա­եւ այս հեր­թա­կան հան­դիպ­ման ժա­մա­նակ ինչ-որ վերջ­նա­կան հայ­տա­րար կլի­նի:

ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Բայց ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյան հետ մեկ­տեղ շա­րու­նակ­վում է նա­եւ ռու­սա­կան ուղ­ղու­թյամբ գոր­ծըն­թա­ցը: Իսկ այս ա­ռու­մով նա­խօ­րե­ին փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբում Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Մհեր Գրի­գո­րյա­նը բա­վա­կա­նին հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյուն հնչեց­րեց: Պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե, ի վեր­ջո, ինչ է լի­նե­լու եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման դեպ­քում դրա հսկո­ղու­թյան հար­ցի հետ, նա նշեց. «Նախ ե­կեք խոսնք ՖՍԲ-ի (ФСБ РФ- հեղ.) կազ­մում գոր­ծող սահ­մա­նա­պահ զոր­քե­րի մա­սին, որ­պես­զի հստակ լի­նի, թե ին­չի մա­սին է խոս­քը, ե­թե դուք ֆիք­սում եք նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան 9-րդ կե­տը: Երկ­րոր­դը` գոր­ծա­ռույ­թի ի­րա­կա­նաց­ման մա­սով, գոր­ծա­ռույ­թի ի­րա­կա­նաց­ման ձե­ւի մա­սով դե­ռեւս քննար­կում­ներ պետք է լի­նեն»: Սրա­նով ար­դեն Գրի­գո­րյա­նը, կա­մա թե ա­կա­մա, ա­վե­լորդ ան­գամ հաս­տա­տում է, որ նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման մա­սին 9-րդ կե­տի հետ ռու­սա­կան ՖՍԲ-ն, թե դրա մաս կազ­մող սահ­մա­նա­պահ զոր­քերն ու­ղիղ առն­չու­թյուն ու­նեն: Ըն­դա­մե­նը դեռ պետք է քննար­կել «գոր­ծա­ռույ­թի ի­րա­կա­նաց­ման ձե­ւը», այն է, թե ինչ­պես պետք է գործ­նա­կան տեսք ու­նե­նա 9-րդ կե­տում նե­րառ­ված «ՖՍԲ-ի հսկո­ղու­թյուն» տեր­մի­նը: Այ­սինքն, ե­թե հա­յաս­տա­նյան ո­րոշ ոչ կոմ­պե­տենտ պաշ­տո­նյա­ներ պնդում է­ին, թե պետք ե­ղավ` 9-րդ կե­տը չենք կա­տա­րի, կամ նույ­նիսկ, որ 9-րդ կե­տը ոչ մի վե­րահս­կո­ղու­թյուն առ­հա­սա­րակ չի սահ­մա­նում, ա­պա այս հար­ցով հա­յաս­տա­նյան մի­ակ կոմ­պետենտ պաշ­տո­նյան՝ Մ.Գրի­գո­րյա­նը հաս­տա­տում է, որ նման դրույթ կա, եւ ըն­դա­մե­նը պետք է դրա վերջ­նա­կան տես­քի, մե­խա­նիզ­մի մա­սին կոն­սեն­սու­սի գալ: Նա­եւ, որ դրա­նով հան­դերձ էլ, եր­կա­թու­ղին պետք է մնա հա­յաս­տա­նյան օ­րենսդ­րու­թյան դաշ­տում, ո­րը, ի դեպ, ի սկզբա­նե էլ ո­րե­ւէ կերպ չէր հա­կա­սում նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հա­մա­պա­տաս­խա­ն կե­տին, եւ այս ա­մե­նի մա­սին փոխ­վար­չա­պետ­նե­րի խմբում կա «վերջ­նա­կան ըն­կա­լում»:

Պա­տա­հա­կա՞ն էր, որ այս մա­սին Գրի­գո­րյա­նը խո­սեց Նի­կո­լի ե­լույ­թի հենց հա­ջորդ օ­րը: Սա կա­րո՞ղ է լի­նել, մե­սիջ, որ Նի­կո­լը պատ­րաստ է ինչ-որ տար­բե­րա­կով ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մին: Ի­հար­կե, Նի­կոլն ար­դեն այն­քան է այս կող­մից այն կողմ նետ­վել, որ նման տար­բե­րա­կը, ե­թե այս պա­հին հնա­րա­վոր է թվում, վա­ղը կա­րող է հիմ­քից փոխ­վել:

Բայց մյուս կող­մից, երբ հա­սավ նրան, որ Վազ­գեն Սարգ­սյա­նի եւ Կա­րեն Դե­միր­ճյա­նի սպա­նու­թյու­նը կա­պեց «Մեղ­րի­ի տար­բե­րա­կին», ներ­կա տեր­մի­նա­բա­նու­թյամբ՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին» դեմ գնա­լու հետ, ո­րը ա­մե­րի­կա­ցի­նե­րին ուղղ­ված ծանր մե­ղադ­րանք է, ա­պա այս ընդ­հա­նուր ֆոնն էլ ա­վե­լի հե­տաքր­քիր է դառ­նում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=258734&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը