Օձերի, գազանների մեջ եմ ապրում. Վահագն Սիմոնյան(ՊՈՆՉՈ)  

Մշակութային

«Արվեստը սեր» հաղորդման հյուրն է դերասան Վահագն Սիմոնյանը, որը հանրությանն ավելի հայտնի է ՊՈՆՉՈ բեմական անվամբ:

Պարոն Սիմոնյան, հիմա որտե՞ղ և ի՞նչ պայմաններում եք ապրում:

— Գետի մի ափից մյուս ափ եմ տեղափոխվել: Ապրում եմ Ապարանի շրջանի Աստվածընկալի տարածքի գետի ափին: Դա իմ պապական հողն է, մենք աստվածընկալցի ենք: Հինգերորդ դարի եկեղեցի ունենք: Մի դրախտային վայր է:

Դուք հումորի եք վերածում, բայց իրականում տխուր իրավիճակում եք գտնվում: Հեշտ չէ փողոցում ապրելը:

— Արդեն երեք տարի է՝ օձերի, գազանների մեջ եմ ապրում: Բայց ավելի ապահով է իրենց հետ, քան` մարդկանց, երկոտանի քցողների հետ, որոնք ինձ քցեցին ու հասցրին այս օրվան: Հարմարվել եմ և, չգիտես ինչի, ուրախ եմ:

Չէ՞ որ դժվար է դրսում ապրելը:

— Ես կասեի դժվար է, բայց՝ իմաստալից: Չնայած՝ իմաստ ման գալն այս կյանքում շատ անիմաստ բան է: Ով իմաստ է ման գալիս այս կյանքում, շտապ պետք է տանեք բժշկի: Ես զարմանում եմ՝ ո՞նց են կարողանում իմ երեխաների գումարը գողանալ, տանել տալ իրենց երեխաներին: Ես մի այսպիսի բան գիտեմ, որ եթե հարամ հաց եք տանում ձեր տուն, դա թույն եք տանում տալիս ձեր երեխաներին: Ես կյանքում հարամ կոպեկ անգամ չեմ տանի իմ տուն, որովհետև այդ փոքր հարամը գալիս՝ ամբողջ հալալը հավաքում տանում է: Հիմա փաստերով, հեռախոսահամարներով, հասցեներով գիտեմ՝ ով է ինձ «քցել»: Մեկն ապրում է Զովունի գյուղում: Վաթսուն հազար դոլարի բնակարանս կերավ: Զովունի գյուղի գող փաստաբանը իմ գումարները գողացել, գնացել ֆերմա է դրել: Ու ինչ-որ կովեր է բազմացնում: Ավտոմեքենաս թալանել են:

Չե՞ք կարոտել Ձեր աշխատանքը:

— Ո՞նց չեմ կարոտել….

 — Այդ դեպքում ինչո՞ւ չեք փորձում կրկին աշխատել: Հրավերներ չկա՞ն:

— Կան, ասում եմ` պայմաններ ստեղծեք, լողանամ, սափրվեմ, բեմ դուրս գամ: Բա ես նավից պարահանդես ո՞նց գնամ: Գետի ափի այդ ցեխերի միջից միանգամից բե՞մ: Ծիծաղելի է դա: Սրանց անունը դրել եմ խնդալուներ: Ես արտիստ մարդ, ի՞նչ գործ ունեմ այսպիսի խոսակցությունների մեջ եմ մտել: Ուղղակի հասցրել են…Դերասանին ժողովուրդն է դարձնում դերասան: Դու քեզ ճղես ու կոտորես էլ, դու դերասան չես դառնա, եթե ժողովուրդը քեզ չդարձնի դերասան:

Այսօրվա հումորային հաղորդումները նայո՞ւմ եք:

— Այսօր հումոր կա՞: Տափակությունից, ղժոցից բացի ոչինչ չկա: Նրանք հումոր չեն անում, խնդալու մարդիկ են: Հումորը նուրբ է լինում: Հումորը պետք է լինի կնոջ վերնաշապիկի նման` կարճ և թափանցիկ: Ոնց որ քաբաբ, չալաղաջ են ուտում, այդպես էլ հումոր են անում:

Այս ամենի հանգուցալուծումը ո՞րն է:

— Փողերս տալիս են, ես մտնում եմ բեմ: Բա կարելի է մարդու բնակարանը քցել, չէ՞ որ ես այդտեղ էի ապրում: Հետո դա իմ երեխաների բաժինն է, Հովհաննես Սարգսյան, ո՞նց ես այդ մեղքի տակից դուրս գալու: Զանգում եմ, սև ցուցակ է գցել: Սրանք ջայլամ են, գլուխը մտցնում են ավազի տակ, հետույքը դեպի մեզ են անում: Դեռ հույս ունեմ, որ կհասկանան և կվերադարձնեն, քանի որ դա իրենց երեխաների քթից է գալու:

Դատական գործերն ի՞նչ փուլում են:

— Դատական գործերն ավարտվել են, որովհետև այդ դատավորը պետք է մեռներ: Ասացին, որ մեռել է:

 Ասացիք՝ պետք է մեռներ, այսինքն` անիծո՞ւմ եք:

— Վա՜յ, բա անեծքն ու աղոթքը նույն բանն են: Եթե տեղին ես անիծում, տեղ է հասնում: Օրինակ՝ իմ պարտքատերերից մեկին ասացի՝ եղբայր ջան, եթե փողերս չտաք, անիծում եմ: Հաջորդ օրն ավտոյի ղեկին ինֆարկտը խփեց, մեռավ: Գնացի մեռնողի տեղակալին ասացի` փողերս տվեք: Չտվեց, հաջորդ օրն ասացին մահացել է: Ասացի, մեղայ Աստծո, հերթով որ մեռնում եք, իմ փողերն ո՞վ պետք է տա: Մնացել է մի հոգի, այն էլ սրտին ամորտիզատորի պռուժիններ են դրել: Ձևը գտել են, որպեսզի փողերս չտան, մեռնում թռնում են: Պարտքերդ փակեք այս աշխարհի, նոր գնացեք: Փողերս տվեք, չեք կարող չտալ: Ամեն մարդ ինքն իր մեջ գիտի չէ՞, ինչ է արել: Ես ինչի՞ եմ այսպես վստահ խոսում, որովհետև ես գիտեմ՝ ով եմ: 64 տարեկան ջահել տղա եմ, հեսա ամուսնանում եմ…

Ընտրյա՞լ ունեք:

— Մի քանիսն են, տատանվում եմ: Բա ամուսնանամ, երեխա ունենամ: Իմիջիայլոց, Ամերիկայում աղջիկ թոռնիկ եմ ունեցել:

Բայց աշխարհն ինչ լավն է, դու այստեղ քո համար «գուլյատ» ես անում, Ամերիկայում թոռ է ծնվում: Այն մյուս տեղը զանգում, ասում են՝ երեխա է ծնվել:

Ձեր հարսանիքը ե՞րբ է լինելու:

— Ես հարսանիք երբեք չեմ արել, երբեք օրինական չեմ ամուսնացել: Իմ երեխաները ծնվել են սիրուց:

Ովքե՞ր են այն կանայք, որոնց միջից դժվարանում եք ընտրություն կատարել:

— Գաղտնիք է…

Այդ կանայք, որոնց մեջ տատանվում եք, թե ում եք ընտրելու, նրանք իրենց գեղեցկությամբ, թե՞ խելքով են գրավել Ձեր սիրտը:

— Ինձանից սիրուն չեն կարող լինել, որովհետև ես ամենասիրունն եմ: Բոլոր կանայք նույնն են:

Ո՞նց կարող են բոլոր կանայք նույնը լինեն:

— Կնոջը պետք է սիրես, հենց սիրեցիր, նրա բոլոր թերությունները քեզ համար դառնում են էֆեկտ: Էական չի՝ կինը կլինի կաղ, թե մի աչք կամ մի ձեռք չի ունենա: Կարևորը նա քո բառից չպետք է անցնի այն կողմ: Եթե կինը տղամարդու բառից այն կողմ անցավ, ձեր ճակատագիրն արդեն պարզ է: Կինը պետք է հոգով գեղեցիկ լինի:

Արտասահմանում աշխատելու առաջարկ ունե՞ք:

— Ես 1990 թվականից Ամերիկայում, Եվրոպայում եմ եղել:

Եթե այստեղ չունեք, աշխատանք, չե՞ք փորձել մեկնել արտերկիր աշխատելու:

— Օդանավով 548 թռիչք ունեմ: Այն օրը հաշվել եմ, հարյուր հիսուն հազար դոլար կազմում են իմ օդանավի տոմսերը: 50 տարի է՝ բեմի վրա եմ: 1972 թվականից կրկեսում եմ աշխատել: Հիսուն տարի աշխատել եմ, կուտակել եմ, եկել գողացել, տարել են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում