Միայն ուզում են պաշտոն, աթոռ, փող. ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգիչ-երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԻ հետ:

Պարոն Բայաթյան, երկրում տիրող իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում Ձեր հոգեվիճակին:

— Բացի անհանգստությունից, ոչ մի հուսադրող բան չկա` նվաստացած վիճակում ենք:

Ներկայիս պառակտված վիճակի մասին ի՞նչ կասեք:

— Դա միշտ էլ եղել :  Պառակտվածությունը ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ փող տվողները հայտնվում են: Կան մարդիկ, որոնք ֆինանսավորում են համապատասխան խմբերին: Այդ խմբերն էլ ֆինանսի համապատասխան` փորձում են իրենց դրսևորել: Փողը վերցնում են, և իրենց շատ չի հետաքրքրում մեր երկրի ո՛չ ապագան, ո՛չ էլ ներկան, ո՛չ հոգատար են, ո՛չ էլ մտահոգված մեր երկրի համար: Գուցե միամիտ մարդիկ կան, որ դրան հավատում են, բայց ես միամիտ չեմ: Ես չեմ հավատում: Այդ մարդիկ միայն ուզում են պաշտոն, աթոռ, փող:

Մի՞շտ եք այսպես հիասթափված եղել:

— Հիասթափված չեմ եղել: Առաջ հույս ունեի, որ մեր ազգի մի մասը շատ ավելի ազնիվ է: Իսկ հիմա տեսնում եմ, որ առաջ են եկել նրանք, ովքեր ո՛չ ազգասեր են, ո՛չ էլ՝ ազնիվ: Նրանք ոչ մի բան են: Ուղղակի իրենց փող է պետք: 1990-ականներից մինչ օրս քանի կառավարություն փոխվեց, բայց ոչինչ չփոխվեց… Բոլորն էլ նույն ճանապարհով են գնում: Ես ոչ մի հուսադրող բան չեմ տեսնում:

Բայց չէ՞ որ փողից առավել սեփական անվտանգությունն է:

— Երբ մարդ այնպիսի մի վիճակի մեջ է ընկնում և որոշում է ինչ-որ մի գործողություն կատարել, իրեն թվում է, որ ինքը միշտ ճիշտ և փրկված կլինի: Մարդաչսիրությունն ու մեծամտությունը շատ է նկատելի նրանց արարքներում: Եվ հետո չեն էլ զգում, որ իրենք էլ են վտագված: Այն, ինչ որ ժողովրդի հաշվին գռփել, հավաքել են, դա էլ է վտանգված: Կամ նրանք դա չեն զգում, կամ էլ շատ լավ զգում են, մտածում են` ցանկացած պահին կփախչեն երկրից: Նրանց պետք չէ, թե երկրում ինչ է կատարվում: Ինչ խնդիրներ կան: Եթե երկրի համար որևէ դրական բան արվեր, մարդիկ կնկատեին իրենց կյանքի փոփոխությունը դեպի լավը, արժանապատիվը, բարեկեցիկը:

Մարդաչսիրությունը շա՞տ է արտահայտված

— Ես չեմ ուզում ամպագոռգոռ հայրենասիրությունից ու ազգասիրությունից խոսել: Դրա մասին թող խոսեն մասնագետները: Մենք ուղղակի պարտավոր ենք լինել մարդասեր: Այսինքն` չլինենք սրիկա:

Ի՞նչ պետք է արվի, որ չլինենք սրիկա:

— Շատ խորքային փոփոխություններ են պետք: Մենք պետք է վերանայենք մեր պատմությունը և հասկանանք, թե ինչով ենք աշխարհին ներկայացել և հիմա ինչով ենք հանդես գալու: Մենք պետք է մեր բոլոր լավագույն ազնիվ մարդկանց, որոնք եղել են ու հիմա էլ կան, ցույց տանք աշխարհին: Դա մի մեծ աշխատանք է, որը կապված է կրթության հետ: Կրթությունը պետք է համապատասխան վիճակի մեջ լինի, որպեսզի մենք կիրթ սերունդ ունենանք: Եվ դա կտևի բավականին երկար ժամանակ: Մենք պետք է հասկանանք մեր պատմությունը, թե ինչ ունենք: Մենք պետք է ազնվությունն առաջնայինը համարենք, այլ ոչ թե կիսագրագետ, անգրագետ երևույթները մեզ համար օրինակելի դառնան: Այդ ամեն ինչը շատ լավ գիտակցենք: Եթե մենք չփոխվենք, ոչ մի լավ բան չի լինի: Կունենանք Ազգային ժողով, որն ինչ-որ անհասկանալի օրենքներ է ընդունում: Մեր մշակույթը պետք է հեռանկարներ ունենա, այլ ոչ թե՝ ով ինչ ցանկանա, մարդկանց ցույց տա: Մեր հասարակությանը կարող է ավելի լավը դարձնել ինֆորմացիան: Ես նկատի ունեմ տարբեր լրատվամիջոցները` հեռուստատեսություն, թերթեր, ինտերնետ: Հեռուստատեսությունը պետք է ենթարկվի իր իրական կոչմանը, այլ ոչ թե ծառայի ինչ-որ կոնկրետ ուժի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում