«Զվարթնոցում» ինչպես ամենուրեք` բարդակ
Տնտեսություն
«Զվարթնոց» օդանավակայանը սկսած այն պահից, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ խաթարվեց օդային հաղորդակցությունը դարձավ տրանզիտային օդանավակայան: Շատ-շատերը Արեւմուտքից Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ օդանավով տեղափոխվելու համար գալիս են Երեւան որտեղ փոխում են ինքնաթիռը եւ շարունակում իրենց ուղեւորությունը:
Բայց արի ու տես, որ Երեւանի օդանավակայանում նախատեսված չէ տրանզիտային գոտի եւ տրանզիտային սպասասրահ: Այսինքն ցանկացած ուղեւոր, որը վայրէջք է կատարում Երեւանում պետք է անպայման անցնի սահմանային անցակետը եւ հայտնվի Հայաստանում եւ ապա մի քանի ժամ անց կրկին անցնի սահմանային անցակետը եւ շարունակի իր ուղեւորությունը: Սակայն բոլոր նորմալ օդանավակայաններում տրանզիտային ուղեւորների համար նախատեսված է համապատասխան հատված , որտեղ այդպիսի ուղեւորները կարող են մի քանի ժամ սպասել իրենց հաջորդ օդանավին չհատելով տվյալ երկրի սահմանը:
Բացի այն, որ տրանզիտային գոտու բացակայությունը «Զվարթնոց» օդանավակայանում մեծ անհարմարություն է ստեղծում տրանզիտային ուղեւորների համար դա նաեւ բերում է մեծ կուտակումների ու հերթերի սահմանային անցակետերում: Ակնհայտ է, որ ներկայիս սահմանային անցակետերի գոտին չի կարողանում նորմալ սպասարկել Հայաստան եկող ուղեւորներին: Լինում են դեպքեր, երբ մարդիկ ավելի երկար սպասում են սահմանը հատելու համար, քան տեւում է իրենց թռիչքը: Մի քանի օդանավ գրեթե միաժամանակ վայրէջք կատարելու պարագայում սահմանային անցակետերի գոտում կուտակվում են 500-600 հոգի, ինչը ստեղծում է խայտառակ իրավիճակ:
Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի տերերը եւ ղեկավարները փոխանակ բացեն տրանզիտային եւ նոր սահմանային կետեր, գնացին փող աշխատելու ճաանպարհով: Այսուհետ «Զվարթնոցում» գործում է վճարովի ծառայություն արտահերթ սահմանային կետը անցնելու համար: Վճարիր եւ առանց հերթ հատիր սահմանը: Իսկ դա նշանակում է, որ հերթում կանգնած մարդիկ ավելի երկար պետք է սպասեն իրենց հերթին: Ավելի անբարոյական մոտեցում խնդրի լուծմանը անհնար է պատկերացնել: Դժվար է ասել աշխարհում որեւէ օդանակավակայանում նման խայտառակություն կա, թե ոչ, սակայն քաղաքակիրթ կոչվող աշխարհում այդպիսի բարդակային երեւությներ հաստատ չկան:
Մեկ այլ խայտառակ երեւույթ է, երբ ուղեւորը սահմանային անցակետը անցնելուց հետո հայտնվում է... խանութում եւ խանութի ցուցափեղկերի ու ապրանքների միջով փնտրում է ճանապարհ, թե ինչպես, ի վերջո, հասնել իր ճամպրուկներին եւ վերջապես դուրս գալ այդ խայտառակ օդանակավակայնից: Հասկանալի է, որ օդնավակայանի ղեկավարության հաշվարկը այն է, որ ուղեւորները անցնելով վաճառասրահների միջով որեւէ մի գնում կկատարեն եւ կհարստացնեն օդանավակայանի տերերին ու խանութպաներին:
Մեկ այլ խայտառարկություն է ավտոկայանման հարցը: Մեքենաների կանգառում մեկ ժամ կանգնելը արժե 800 դրամ` 2 դոլարից ավելի, ինչը համեմատելի է եվրոպական երկրների ավտոկանգառների հետ: Մի պահ ավտոմատացված կարգով ավտոկանգառի վճարման համար մեքենաների վարորդները վճարում էին 500 դրամ, սակայն ադ ծառայության գինը նույնպես բարձացվեց: Այդ դրամաշորթումից խուսափելու համար շատերը մեքենաները կայանում են օդանավակայան չմտած եւ սպասում են այն պահին, երբ իրենց հյուրը դուրս կգա օդանավակայանի շենքից, սակայն այստեղ էլ տիրում է նույն բարդակը: Նախ, երբ մարդիկ դուրս են գալիս օդանավի մաքսային տարածքից դեպի օդանավակայանի սրահ նրանց վրա միանգամից հարձակվում են տաքսիների բազմաթիվ վարորդներ, ամեն մեկը առաջարկելով իր ծառայությունը քաղաք հասցնելու նպատակով: Օտարերկրացիներից քերտում են 4-5 անգամ բարձր գին: Թեեեւ Նիկոլը ժամանակին խոստանում էր լուծել օդանավակայանի քաղաքակիրթ տրանսպորտային սպասրկման հարցը, այն մինչ օրս լուծված չէ: Հասարակակակն տրանսպորտը եթե պատահում է, ապա շատ հազվադեպ, իսկ գիշերային ժամերին անհետանում է:
Մի իսկական աղետ է տիրում, երբ Նիկոլը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է մեկնեն կամ վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այդ դեպքում ոստիկանությունը մի ժամ առաջ «մաքրում» է օդանավակայան տանող ճանապարհը, ճամփեզրին կանգնած ավտոմեքենաներից, ստիպելով նրանց կա՛մ մտնել օդանավակայանի ավտոկանգառ եւ կեղեքվել, կա՛մ անընդհատ գտնվել շարժման մեջ եւ ընկնել օդանավակայանի մոտ ճանապարհների մշտական խցանումների մեջ: Իսկ խցանումները անպակաս են, որովհետեւ օդանավակայան բերող ճանապարհը ինչպես կար 60 տարի առաջ նույն կերպ մնացել են եւ որեւէ մեկի մտքով չի անցնում , որ այս տասնամյակների ընթացքում օդանավակայան գնացող մեքենաների թիվը հարյուրապատկվել է:
Եվ վերջապես «Զվարթնոցի» բարդակային վիճակը եզրափակում է օդանավակայանի հին գեղեցիկ եւ ինքնատիպ ճարտարապետության կառուցված, սակայն ներկայումս լքված շենքը, որը միայն հիշեցնում է հայկական ավիացիայի եւ «Զվարթնոց» օդանավակայանի անցած գնացած փառահեղ ժամանակները: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը կառավարման է տրվել արգենտինացի գործարար Էռնեկյանին, ընդ որում, դա արվել է Ռոբերտ Քոչարյանի ցուցումով... Արդյուքները այսօր ակնառու են:
Ա. Հովհաննիսյան
https://iravunk.com/sim/?p=258574&l=am/