Նիկոլի բարձրացրած փոշին Երեւանի փոշու հարցը այդպես էլ չլուծեց
Տնտեսություն
Երևանում օդի աղտոտվածության մակարդակն բազմակի անցնում է նորմայի սահմանը: Պատճառը օրեցօր աճող շինհրապարակներն ու մոտակա հանքավայրերն են: Շինարարություններում որեւէ նորմատիվ չի պահպանվում: Նույնը կատարվում է հանքերում: Երեւանի մոտակայքում անմիջապես Երեւան-Սեւան ճանապարհի եզրին վերջերս սկսել են շահագործել ավազի հանք: Բանականաբար, շահագործում են այնպես, որ քիչ ծախսեն եւ շատ ստանան: Արդյունքում հանքի շահագործումից փոշին այնպես է օդ բարձրանում, որ ճանապարհի այդ հատվածի տեսանելիությունը խիստ ընկնում է: Տպավորություն է ստեղծվում, թե մտնում ես մարախուղի մեջ, իսկ մեքենաները այդ հատվածով անցնելուց հետո սպիտակում են ծածկվելով փոշու հաստ շերտով: Բնականաբար այդ ամբողջ փոշին Սեւանից դեպի Երեւան քամիները հասցնում են մայրաքաղաք, իսկ մայրաքաղաքի բնակչությունը ստիպված է այն շնչել, որպեսզի հանքի անպարտաճանաչ տերերը ավելի արագ հարստանան:
Ամենազարմանալին նաեւ այն է, որ Երեւանի ամենակենտրոնում գործում են քարի մշակման արտադրամասեր: Բանականաբար քարը մշակվում է բաց եղանակով եւ այս դեպքում արդեն այդ արտադրամասերի շրջակայքը ծածկվում է կարմիր կամ մոխրագույն փոշիով: Իսկ բոլոր գերեզմանատների մոտակայքում նույնպես գործում են նմանատիպ քարի մշակման արտադրամասեր:
Այս ամենի վերաբերյալ կառավարությունը եւ իրեն կից բազմափթիվ ու բազմախիսի ստուգող մարմինները նախընտրում են լռել եւ որեւէ կոնկրետ միջոցառում չձեռնարկել: Ինչու: Հավանաբար նրանք ունեն հատուկ ջերմ վերաբերմունք ավազի հանքերի եւ քարի մշակման արտադրամասերի հանդեպ: Եվ փոխանակ կատարեն իրենց պարտականությունները նախընտրում են ստանալ պետական բյուջեից իրենց աշխատավարձը եւ պարգեւավճարները եւ միաժամանակ մնալ վերոհիշյալ փոշու տարածող կազմակերպությունների հետ մտերմիկ հարաբերությոնների մեջ: Ինչպես ասում են ե՛ւ գայլերն են (պետական չինովնիկները) կուշտ, ե՛ւ ոչխարները կենդանի: Միակ տուժողը Երեւանի բնակիչն է, որը ստիպված է շնչել այդ օդը, իսկ հետ իր առողջությունը բաելավելու համար հսկայական գումարներ մուծել բժիշկներին: Հայտնի է, որ օդի աղտոտության հետեւանքով ծագած հիվանդությունների եւ հիվանդների թիվը Երեւանում արագորեն բազմապատկվում է: Հատկապես արագ տեմպերով է աճում օնկոլոգիական հիվանդություններով տառապող մարդկանց թիվը: Իսկ կառավարությունը շարունակույմ է հեքիաթներ կադալ, թե պետք է վերջապես զբաղվել օդի աղտոտվածության հարցի կարգավորմանը:
Որ մայրաքաղաքում օդը մաքուր լինի, ու բնապահպանական խնդիրներ չառաջանան, ստեղծվել են այնպիսի կառույցներ, ինչպիսին, օրինակ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը , «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ այլն: Սակայն դատելով վերջիններիս աշխատանքի արդյուքներից կարելի է եզրակացնել, որ իրենց անմիջական պարտականություններով այս կազմակերպությունները կա՛մ չեն զբաղվում, կա՛մ էլ զբաղվում են, սակայն որեւէ արդյունք չեն տալիս:
Նախորդ տարվա վերջում թեմային անդրադարձավ Նիկոլը: Իհարկե ճոռում ճոռում փիլիսոփայեց: Խոստացավ, որ Կառավարության որոշմամբ` կնախատեսվեն նոր կարգավորումներ շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ: Կառավարության այդ նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում: «Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում, մենք պետք է այս հարցում հետևողական լինենք»,-նշեց Փաշինյանը: Վարչապետի դիտարկամբ՝ սա ԴՆԹ մակարդակի խնդիր է․ «ԴՆԹ-ն, իհարկե, փոխաբերական իմաստով։ Այդ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական ու մեծ, տեսանելի հետևանքների են բերում»: Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկրում բոլոր մակարդակներում պետք է ստանդարտներ սահմանել և հետևողական լինել այդ ստանդարտների իրականացման առումով:
Սակայն ինչպես Նիկոլի նաեւ բոլոր մնացած ասածնեորից հետո որեւէ իրական արդյունք այդպես էլ տեսանելի չդարձավ: Եվ որպեսզի Նիկոլը համոզվի իր իսկ դատարկախոսության մեջ, ինչպես նաեւ գնահատի իր ենթակաների աշխատանքիր կոռուպցիոն ռիսկերը, կարելի է կազմակերպել Նիկոլի էքսկուրսիա Երեւանի մոտ գտնվող հանքավայրերի եւ Երեւանում քարի վերամշակման արտադրամասերի մոտ եւ առաջարկել, որ նա իր բազմաթիվ եւ իր նման դատարկախոս նախարարների ու պատգամավորների հետ միասին խորը շունչ քաշեն վերոհիշյալ վայրերում:
Ա. Հովհաննսիայն
https://iravunk.com/sim/?p=258481&l=am/