«Տղաները գիտակից չեն եղել». Ինչ է պարզվել 15 զինվորի հրդեհի գործով

Տեսանյութեր

Գե­ղար­քու­նի­քի մար­զի Ա­զատ գյու­ղի տա­րած­քում տե­ղա­կայ­ված այր­ված զո­րա­մա­սի ին­ժե­նե­րա­սակ­րա­վո­րա­յին վաշ­տի կա­ցա­րա­նում  ծա­ռա­յել են ընդ­հա­նուր 22 զին­ծա­ռա­յող, 7-ը փրկվել է, մե­կը ե­ղել է ար­ձա­կուր­դում, 15 զին­ծա­ռա­յող էլ մա­հա­ցել է: Վեց ա­միս ըն­թա­ցող նա­խաքն­նու­թյան ըն­թաց­քում, սա­կայն, ոչ մի­այն բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը չտրվե­ցին, դեռ մի բան էլ` ա­վե­լի մեծ հար­ցեր է ա­ռա­ջա­ցել` հեր­քե­լով ա­ռաջ քաշ­ված պաշ­տո­նա­կան վար­կա­ծի ու դրա շուրջ զար­գա­ցում­նե­րը:

Այս մա­սին «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում ա­սաց գոր­ծով մե­ղադ­րյալ կա­պի­տան Ե­ղի­շե Հա­կո­բյա­նի (ում մեղ­սագր­վում է վա­ռա­րա­նը բեն­զի­նով վա­ռե­լու ա­րար­քը, որն ա­ռա­ջաց­րել է 15 զին­ծա­ռա­յող­նե­րի մա­հը) փաս­տա­բան ՀՈՎ­ՍԵՓ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ: Փաս­տա­բա­նը նա­եւ ման­րա­մաս­նեց.

— Գոր­ծով նա­խաքն­նու­թյան ըն­թաց­քում է­ա­կան հան­գա­մանք­ներ են ի հայտ ե­կել, ո­րոնք հա­կադր­վում են գոր­ծի մյուս տվյալ­նե­րի հետ: Շատ բան այժմ չեմ կա­րող բա­ցա­հայ­տել՝ հաշ­վի առ­նե­լով նա­խաքն­նա­կան գաղտ­նի­քը, բայց նա­խաքն­նու­թյամբ վե­րա­հաս­տա­տվել է, որ կա­ցա­րա­նից դուրս գա­լու հա­մար տղա­ներն ու­նե­ցել են 15-20 րո­պե ժա­մա­նակ՝ մին­չեւ կրա­կը նա­խաս­րա­հից կհաս­ներ ննջա­րան: Սա­կայն ո­րե­ւէ շարժ ան­գամ ննջա­րա­նից չի ե­ղել, այ­սինքն՝ ինչ-որ բան խան­գա­րել է ի­րենց: Ա­մե­նա­կա­րե­ւոր հան­գա­ման­քը մին­չեւ հի­մա պարզ­ված չէ՝ հրդե­հից ան­մի­ջա­պես ա­ռաջ եւ հե­տո ի՞նչ վի­ճա­կում են ե­ղել զին­վոր­նե­րը:

Բա­ցի դա­տաբժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյու­ննե­րից, կան նա­եւ այլ փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ար­դյունք­ներ, ո­րոնք ա­վե­լի շատ հար­ցեր են ա­ռա­ջաց­րել, քան տվել դրանց պա­տաս­խան­նե­րը: Բնա­կա­նա­բար, ո­րո­շա­կի հար­ցեր են ա­ռա­ջա­ցել, թե ի՞նչ շմոլ գա­զի մա­սին է խոս­քը, ե՞րբ է այն ներ­թա­փան­ցել ննջա­սե­նյակ, ի՞նչ է տե­ղի ու­նե­ցել հրդե­հից ա­ռաջ, ո՞վ է վա­ռել վա­ռա­րա­նը, ինչ­պե՞ս է ա­ռա­ջա­ցել գա­զը: Եվ ե­թե, ըստ եզ­րա­կա­ցու­թյան, զին­վոր­նե­րի մա­հը վրա է հա­սել շմոլ գա­զից, ա­պա ինչ­պե՞ս բա­ցատ­րել այն հան­գա­ման­քը, որ տա­րած­քում ողջ մնա­ցած զին­վոր­ներն առն­վազն չեն թու­նա­վոր­վել: Չէ­ին կա­րող մա­հա­նալ շմոլ գա­զից: Ե­թե շմոլ գա­զից մա­հա­ցել են, նշա­նա­կում է, որ ա­ռա­ջին մա­հա­ցող­նե­րից մե­կը պի­տի լի­ներ հենց Ե­ղի­շե Հա­կո­բյա­նը: Եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րով ար­ձա­նագր­ված է, որ ջեր­մա­յին այր­վածք­ներն ա­ռա­ջա­ցել են կեն­դա­նու­թյան օ­րոք՝ բո­ցի ներ­գոր­ծու­թյան հե­տեւ­ան­քով, այր­վածք­ներն ու շմոլ գա­զով թու­նա­վո­րումն ա­ռող­ջու­թյա­նը պատ­ճա­ռել են ծանր վնաս, ո­րոնք հան­գեց­րել են զին­ծա­ռա­յող­նե­րի մահ­վան, ին­չը փաս­տում է, որ ե­թե տղա­նե­րը ողջ են ե­ղել, ա­պա գի­տա­կից չեն ե­ղել: Դա­տաբժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րով՝ զոհ­ված 8 զին­ծա­ռա­յող­նե­րի մարմ­նում թմրա­նյու­թեր եւ հո­գե­մետ նյու­թեր չեն հայտ­նա­բեր­վել, չեն ե­ղել նաեւ ա­րյան մեջ ալ­կո­հո­լի պա­րու­նա­կու­թյան շե­ղում­ներ: Այդ դեպ­քում, ին­չո՞ւ զին­վոր­նե­րը դուրս չեն ե­կել, քա­նի որ, ըստ կա­պի­տան Հա­կո­բյա­նի ցուց­մուն­քի, ննջա­րա­նի դու­ռը բաց է ե­ղել, իսկ կրա­կը ոչ թե ան­մի­ջա­պես, այլ 15-20 րո­պե անց է հա­սել զին­վոր­նե­րի ննջա­րան: Դեպ­քից ան­ցել է շուրջ եր­կու ա­միս, բայց մինչ օրս չկան այս եւ մի շարք այլ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ, ե­ղած տե­ղե­կու­թյուն­ներն էլ հա­կա­սա­կան են:

— Պա­րոն Սարգ­սյան, հրդե­հի զո­հե­րից մի քա­նի­սի ծնող­նե­րը պնդում են, որ Ձեր պաշտ­պա­նյալ Ե­ղի­շե Հա­կո­բյա­նը վատ, լար­ված հա­րա­բե­րու­թյուն­ներ է ու­նե­ցել զին­վոր­նե­րի հետ, ա­վե­լին, ան­գամ, ըստ ծնող­նե­րի` դեպ­քից եր­կու օր ա­ռաջ կռիվ է այն­տեղ ե­ղել: Ի՞նչ է պարզ­վել այս մա­սով նա­խաքն­նու­թյան ըն­թաց­քում:

— Այդ­պի­սի փաս­տա­կան տվյալ, որ Ե­ղի­շե Հա­կո­բյա­նը զին­վոր­նե­րի հետ ու­նե­ցել է վատ հա­րա­բե­րու­թյուն­ներ, գոր­ծում չկան: Ի­րեն ա­ռա­ջադր­ված մե­ղադ­րանքն էլ հրդե­հա­յին կա­նոն­նե­րի անզ­գույշ վար­վե­լուն է վե­րա­բե­րում: Հե­տե­ւա­բար, խո­սել դի­տա­վո­րու­թյան մա­սին, այդ­պի­սի տվյալ­ներ գո­յու­թյուն չու­նեն, չեն էլ կա­րող լի­նել: Ա­ռա­վել եւս, որ Ե­ղի­շե Հա­կո­բյա­նը ըն­դա­մե­նը մի քա­նի ամս­վա ծա­ռա­յող է ե­ղել, իր հաս­տի­քը կրճատ­վե­լու պատ­ճա­ռով է, որ ին­քը ին­ժե­նե­րա­կան ծա­ռա­յու­թյան սպա­յի հաս­տի­քին է տե­ղա­փոխ­վել: Ես ա­ռանձ­նազ­րույց եմ ու­նե­ցել իմ պաշտ­պա­նյա­լի հետ, նման բան ինձ հայտ­նի չէ՝ վատ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սով: Չգի­տեմ՝ որ­տե­ղից են այդ խո­սակ­ցու­թյուն­նե­րը, տվյալ­նե­րը: Իսկ եզ­րա­հան­գում­ներ ա­նել, թե ով, ինչ գոր­ծո­ղու­թյուն­ներ է ա­րել, ու զին­վոր­նե­րի մահ­վան ու այլ ան­ձանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կամ ան­գոր­ծու­թյան մեջ ինչ­պի­սի պատ­ճա­ռա­հե­տե­ւան­քա­յին կապ կա, քննու­թյու­նը դեռ պա­տաս­խան կտա: Շատ վաղ է եզ­րա­հան­գում­ներ ա­նել, որ դի­տա­վո­րյալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյունք են, ա­ռա­վել եւս՝ այն պայ­ման­նե­րում, երբ որ խիստ նախ­նա­կան մե­ղադ­րան­քը անզ­գույշ մեղ­քի ի­մաս­տով է ա­ռա­ջադր­ված:

— Քա­նի մե­ղադ­րյալ կա այս պա­հին տվյալ գոր­ծով:

— Գոր­ծով մե­ղադ­րյա­լի կար­գա­վի­ճակ ու­նի հինգ սպա: Նրան­ցից եր­կու­սը՝ թի­կուն­քի պետ-հրա­մա­նա­տա­րի թի­կուն­քի եւ կո­մու­նալ շա­հա­գործ­ման ծա­ռա­յու­թյան գծով տե­ղա­կալ Գոռ Ա­ղե­կյա­նը եւ զո­րա­մա­սի կո­մու­նալ շա­հա­գործ­ման ծա­ռա­յու­թյան պետ, զո­րա­մա­սի հա­կահր­դե­հա­յին պաշտ­պա­նու­թյան եւ փրկա­րար աշ­խա­տանք­նե­րի ծա­ռա­յու­թյան պետ, մա­յոր Մառ­լեն Սարգ­սյա­նը կա­լա­նա­վոր­ված են: Նրանք մե­ղադր­վում են զին­վո­րա­կան պաշ­տո­նե­ա­կան ան­փու­թու­թյուն կա­տա­րե­լու մեջ, որն անզ­գու­շու­թյամբ ա­ռա­ջաց­րել է մար­դու մահ: Նույն հոդ­վա­ծով հան­րա­յին քրե­ա­կան հե­տապն­դում է հա­րուց­վել նա­եւ վաշ­տի հրա­մա­նա­տար Գ.Մ.-ի նկատ­մամբ: Որ­պես խա­փան­ման մի­ջոց՝ ընտր­վել է երկ­րից բա­ցա­կա­յե­լու ար­գել­քը: Զո­րա­մա­սի ին­ժե­նե­րա­կան ծա­ռա­յու­թյան պետ Տ.Ղ.-ի նկատ­մամբ եւս հա­րու­ցել է հան­րա­յին քրե­ա­կան հե­տապն­դում:

Ա­ռանց­քա­յին մե­ղադ­րյա­լը ե­ղել է եւ մնում է պաշտ­պա­նյալս` կա­պի­տան Ե­ղի­շե Հա­կո­բյա­նը, ո­րին է մեղ­սագր­վում վա­ռա­րա­նը բեն­զի­նով վա­ռե­լու ա­րար­քը, որն ա­ռա­ջաց­րել է, ըստ նա­խաքն­նու­թյան ոչ օ­բյեկ­տիվ գնա­հա­տա­կա­նի, 15 զին­ծա­ռա­յող­նե­րի մա­հը, կա­լա­նա­վոր­ված է:

Ամ­բող­ջա­կան զրույ­ցը` դի­տեք «Իրա­վունք TV»-ի ե­թե­րում:

 

 

https://iravunk.com/sim/?p=258066&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը