«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պարն այսօր ուշադրության կարիք ունի. ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մշակութային

 «Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմեյստեր, Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի դոցենտ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

 — Պարոն Կարապետյան, որքանո՞վ է այսօր ուշադրության կենտրոնում գտնվում պարը:

— Չասեմ՝ անտեսված է լրիվ, բայց որ ասեմ ուշադրության կենտրոնում է` ոչ... Պարը մի արվեստի տեսակ է, որը շատ ուշադրության կարիք ունի...

— Այսօր շատ են պարային խմբերը, որը կարծես բիզնեսի է վերածվել, իսկ կա՞ որակ:

— Միշտ չի, որ շատը բերում է որակ: Դա եկավ այն ժամանակներից, որ մարդկանցից շատ-շատերը կորցրին աշխատանքները: Գործարանները, ֆաբրիկաները փակվեցին, ու հանկարծ հիշեցին, որ իրենք փոքր ժամանակ ինչ-որ տեղ պարել են` չորս հատ շարժում գիտեն: Իրենց բակում, մինչև անգամ իրենց ավտոտնակներում խմբեր բացեցին, սկսեցին երեխաներին պար սովորեցնել: Դա շատ լավ փող աշխատելու միջոց էր: Եվ այդպես շարունակվեց: Հիմա շատ-շատ խմբեր կան, բայց որակյալներին կարելի է մատների վրա հաշվել: Այս դեպքում քանակը որակ չէ: Ես Պարարվեստի միության վարչության անդամ եմ, կարծես թե Միությունը ստեղծվել էր նման բանը վերահսկելու համար, բայց ինքը, որպես այդպիսին, լծակներ չունի: Մենք ավելի շատ օգնելու գործառույթ ունենք, քան` վերահսկելու:

— Նախկինում երեխային պարի խմբակ ընդունելու համար նախօրոք հետաքրքրվում էին, թե ում մոտ ուղարկեն պար սովորելու, իսկ հիմա ավելի շատ տուրք են տալիս գեղեցիկ գովազդին:

— Դա էլ կա... Նաև շատ հաճախ ծնողներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ տվյալ պարախումբը իրենց տան մոտ է, երեխան մենակ կգնա՝ կգա: Նույնիսկ չգիտեն, թե ով է ուսուցիչը, որտեղ է ավարտել, ինչ պետք է սովորեցնի իրենց երեխային և, առհասարակ՝ երեխայի հետ շփվելու իրավունք ունի՞, թե՞ չէ:

Մինչդեռ այդտեղ շահն ավելի քիչ է, քան կորուստը…

— Ի՞նչ խնդիրներ ունի այսօրվա պարարվեստը:

— Խնդիրները բազում են՝ սկսած պարային երաժշտություն ունենալուց, մինչև խմբերը ձևավորելուց, պարացանկը վերսկսելուց... Հայաստանում տղա պարողների լուրջ պակաս կա: Խմբեր կան, պարեր են պարում, որից ղեկավարը գաղափար չունի, և ոչ էլ պետք է, որ դա պարեն: Ճապոնական, հնդկական, վրացական... Ինչ ասես պարում են: Ես մեկ-մեկ որ նայում եմ, թե ինչպես են պարում, ասում եմ` եթե վրացի լինեի, իմ պարն այդպես պարեին, ես կվիրավորվեի: Դա ոնց որ ձեռք առնել է: Ինչի՞ եք ձեռք առնում, ինչի՞ եք փչացնում: Ես այսօր չեմ ճանաչում Հայաստանում մի պարի մասնագետ, որ իսկապես վրացական պար գիտի և կարող է դա բեմադրի պատշաճ ձևով: Միայն մի խումբ կա, որ իսկապես պարում է աբխազական պար, դա Նարինե Թոփալյանի խումբն է: Նարինեն Աբխազիայից եկած աղջիկ է, այդ պարը լավ գիտի, և պարում են փայլուն: Եթե օտարի պար ես պարում, այդպես պետք է պարես: Ոչ թե պարես հայկական՝ գնչուական պար, հայկական՝ իսպանական պար: Ինչ պարում են, հայկական է, անունն է միայն փոխված: Ես դրա իմաստը չեմ տեսնում: Պարեք այն, ինչ-որ կարողանում եք պարել: Ինչն է լավ ստացվում, շալախո՞, շալախո պարեք: Լավ քոչարի եք պարում, քոչարի պարեք: Այն, ինչ-որ չեք կարողանում, ինչի՞ եք ժողովրդին հայտարարում` նայեք ժողովուրդ, մենք սա չենք կարողանում անենք:

— Այսօր պարարվեստում ի՞նչ սկզբունքով են ընդունում սաներին:

— Հիմա շատ մոդա է դարձել երեք-չորս տարեկանից ընդունելը, որը շատ սխալ է, որովհետև երեխայի մարմինը դեռ չի ձևավորվել: Պետք է թողնես, որ նրա մարմինն աճի, նրա ոսկրային համակարգը ձևավորվի, ամրանա, հետո նոր ծանրաբեռնվածություն կարողանա կրել: Գոնե հինգ-վեց տարեկանից պետք է ընդունել երեխային: Ընդունելիս ստուգում են լսողությունը, ռիթմի զգացողությունը, ճկունությունը, որքանով է հարմար պարին: Եվ մեկ տարի հետո, եթե տեսնում ես, որ նրանից ոչինչ չի կարող դուրս գալ, մայրիկին ասում ես` ավելի լավ է ժամանակ մի կորցրեք, երեխային տարեք, թող անգլերեն պարապի, կար ու ձև սովորի, որովհետև պարն իր համար չի: Իսկ պրոֆեսիոնալ հաստատություններում` պարարվեստի ուսումնարանում, անսամբլներում ավելի խիստ է ստուգումը, որովհետև պահանջներն են ավելի խիստ: Դրա համար պետք է ավելի լուրջ վերաբերվել պարին: Հիմա շատ հետաքրքիր բան է կատարվում անունների մեջ` պարի դպրոց, պարի ստուդիա, ակադեմիա անուններ են դնում: Շատ մեծ ցանկություն է առաջանում մեջս մոտենալ ու ասել, որ դու դրել ես պարի ակադեմիա, տարբերություն կա՞ քո ակադեմիայի (խմբի չեմ ասում) և խմբակի մեջ: Ինչո՞ւ է քոնը ակադեմիա:

Պարի ակադեմիայում կամ դպրոցում, իմ հասկացողությամբ, պետք է սովորեցնեն դասական պար, պարի պատմություն, երաժշտական գրականություն: Այսինքն` դպրոց, որտեղ առարկաների մի ամբողջ հավաքածու դու պետք է այդ երեխային տաս: Ակադեմիայում առավել քան: Դուք հավաքում եք մի ժամ կամ ժամուկես, երեխային երեք հատ շարժում եք սովորեցնում ու ասում եք՝ սա ակադեմիա է: Սիրելի՛ ծնողներ, մի թողեք, որ ձեզ խաբեն: Գնացեք անպայման այդ խումբը, նայեք՝ ում մոտ է պարում ձեր երեխան:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան