«Լույսի կարիքը մեր ժողովրդի համար մնում է շատ արդիական».ՍԵ­ՎԱԿ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­Ն

Մշակութային

Լույս է տե­սել ՊԱ­ՐՈՒՅՐ ՍԵ­ՎԱ­ԿԻ «Արթնաց­նող ժա­մա­ցույց» գիր­քը: Այս ա­ռի­թով զրու­ցե­ցինք «Պա­րույր Սև­ա­կի տուն-թան­գա­րան» ՊՈ­ԱԿ-ի տնօ­րեն, բա­նաս­տեղ­ծի թոռ ՍԵ­ՎԱԿ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Ղա­զա­րյան «Արթնաց­նող ժա­մա­ցույց» գրքում Պա­րույր Սև­ա­կի ո՞ր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն են տեղ գտել:

— «Արթնաց­նող ժա­մա­ցույց» գրքում նե­րառ­ված են Պա­րույր Սև­ա­կի տար­բեր տա­րի­նե­րին գրված՝ «Նո­րից քեզ հետ», «Մար­դը ա­փի մեջ», «Եղի­ցի լույս» գրքե­րի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը: Բա­ցի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից՝ գրքի վեր­ջում նե­րառ­ված է Սև­ա­կի «Անցյա­լը ներ­կա­յա­ցած» ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նը, որն ա­ռան­ձին գրքով շատ քիչ տպա­քա­նա­կով վեր­ջին ան­գամ տա­սը տա­րի ա­ռաջ էր լույս տե­սել և ա­րագ սպառ­վել էր: Իսկ հի­մա ըն­թեր­ցո­ղը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա այդ գործն ու­նե­նա­լու իր սե­ղա­նին:

— Այ­սօր Սև­ա­կի պատ­գամ­նե­րը շատ են ար­դի­ա­կան: Նա բո­լոր ժա­մա­նակ­նե­րում այն շատ կար­դաց­վող գրող­նե­րից է, որ­ի ստեղծագործություններում միշտ առ­կա է ժա­մա­նա­կի շուն­չը: Ներ­կա ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված՝ հատ­կա­պես նրան­ցից ո՞րը կա­ռանձ­նաց­նեք:

— Ի թիվս նրա մյուս գրքե­րի՝ «Եղի­ցի լույսը» միշտ մնում է ա­ռա­վել քան ժա­մա­նա­կին հա­մա­հունչ: Լույ­սի կա­րի­քը մեր ժո­ղովր­դի հա­մար մնում է շատ ար­դի­ա­կան: Եվ ընդ­հա­կա­ռա­կը խա­վա­րի՝ խա­վա­րամ­տու­թյան, տգի­տու­թյան հե­ռա­ցու­մը մնում է շատ ակ­տո­ւալ ու այժ­մե­ա­կան:

— Աշ­խա­տան­քի բնույ­թից ել­նե­լով՝ շատ եք շփվում ե­րի­տա­սարդ­նե­րի հետ: Ըստ Ձեզ՝ նոր սե­րուն­դը գրքի նկատ­մամբ հե­տաքրք­րու­թյուն ու­նի՞:

— Հի­մա շատ լավ կար­դա­ցող սե­րունդ է մե­ծա­նում: Ընդ ո­րում՝ կար­դում են ոչ մի­այն դա­սա­կան­նե­րին՝ Սև­ակ, Չա­րենց, Սա­հյան, այլ նա­և ժա­մա­նա­կա­կից հայ և հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյուն: Դա է վկա­յում հա­մա­ցան­ցի ակ­տի­վու­թյու­նը նրանց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի նկատ­մամբ ու նա­և գրքե­րի վա­ճառք­նե­րի ար­դյունք­նե­րը: Հա­մե­նայնդեպս, Պա­րույր Սև­ա­կի գրքրե­րի մա­սով կա­րող եմ վստահ ա­սել, թե որ­քան ա­րագ են սպառ­վում գրա­խա­նութ­նե­րում: Այ­սօր Հա­յաս­տա­նում բազ­մա­թիվ հրա­տա­րա­կու­թյուն­ներ թարգ­մա­նում են ժա­մա­նա­կա­կից հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյուն, իսկ դա ֆի­նան­սա­կան ա­ռու­մով այդ­քան էլ հեշտ չէ, ո­րով­հե­տև հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք պետք է գնես, թարգ­ման­չին պետք է վճա­րես: Բայց դա հրա­տա­րակ­չին այն­քա­նով է ձեռն­տու, որ ինքն այդ ա­մենն ա­նում է, նա­և տպագ­րու­թյան վրա է գու­մար ծախ­սում և ար­դյուն­քում այն­քան վա­ճառք է ա­պա­հո­վում, որ այդ գոր­ծըն­թա­ցը դառ­նում է շա­րու­նա­կա­կան: Սա է­լի վկա­յում է այն մա­սին, որ շատ ակ­տիվ կար­դա­ցող սե­րունդ ու­նենք: Մի քիչ մի­ֆա­կան բան կա, որ սո­վե­տա­կան տա­րի­նե­րին շատ է­ին գիրք կար­դում: Ես այ­սօր շատ եմ շփվում նա­և բու­կի­նիստ­նե­րի՝ այն մարդ­կանց հետ, ով­քեր հին գրքեր են վա­ճա­ռում, և հա­ճախ լի­նում եմ նա­և ինչ-որ մարդ­կանց տա­նը, ո­րոնք պատ­րաստ­վում են ի­րենց գրա­դա­րա­նը վա­ճա­ռել: Բո­լո­րը գի­տեն, որ սո­վե­տա­կան տնե­րում մար­դիկ գրքեր է­ին հա­վա­քում և հա­րուստ գրա­կա­նու­թյուն ու­նե­ին: Բայց շատ հա­ճախ, երբ բա­ցում ես այդ գրքե­րը, տես­նում ես, որ եր­բև­է չի թերթ­վել: Այ­սինքն՝ այս ա­մե­նից պարզ է դառ­նում, որ մար­դիկ այդ գրքերն առ­նում է­ին, որ­պես կա­հույ­քի մի մաս, բայց ի­րա­կա­նում հարց է, թե ար­դյո՞ք կար­դում է­ին այն, ինչ գնել են:

— Այ­սօր, ըստ Ձեզ, մեր դպրոց­նե­րում գիրք կար­դա­լը պրո­պա­գանդ­վո՞ւմ է:

— Ճիշտն ա­սած՝ դպրոց­նե­րի հետ գործ­նա­կան ա­ռու­մով չեմ առնչ­վում, բայց ինձ հա­ճախ են ոչ մի­այն Ե­րև­ա­նի, այլ նա­և տար­բեր մար­զե­րի դպրոց­նե­րի, տար­բեր տա­րի­քի ա­շա­կերտ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի հրա­վի­րում: Ես աշ­խա­տում եմ բո­լոր հան­դի­պում­նե­րին գնալ: Եվ այդ հան­դի­պում­նե­րի հրա­վերք­նե­րը վկա­յում են այն մա­սին, որ գո­նե Պա­րույր Սև­ա­կի գոր­ծե­րը, գրա­կա­նու­թյու­նը դպրոց­նե­րում պրո­պա­գանդ­վում է: Ե­րե­խա­նե­րը և՛ կար­դում են, և՛ հե­տաքր­քիր հար­ցեր են ինձ տա­լիս: Եվ այդ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ շատ ար­դյու­նա­վետ քննար­կում­ներ ենք ու­նե­նում:

ՆՈՒ­ՆԵ  ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=256680&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը