«Կլինեն մրցանակներ ու դափնիներ, ու ընդհանուրի մեջ կառանձնանան այլանդակ ռեժիմին առավել նվիրվածների երջանիկ դեմքերը».ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, գրականագետ, բ.գ.թ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Վարդանյան, Գրքի երեւանյան փառատոնին մասնակցելո՞ւ եք:

— Կմասնակցեն իմ գրքերը: Դրանք հրատարակված ու վերահրատարակված են տարբեր հրատարակչությունների կողմից եւ ունեն որոշակի պահանջարկ: Բնականաբար, ցուցադրված կլինեն համապատասխան հրատարակչությունների տաղավարներում: Փառատոնին առանձին տաղավարով ներկայացված կլինի նաեւ իմ երբեմնի ղեկավարած թանգարանը՝ իմ կազմած ու հրատարակած գրքերով: Անձամբ ներկա չեմ լինի, որովհետեւ ինձ համար ծանր է այս օրերին տեսնել գրողների ու հրատարակիչների անհոգ, ժպտուն ու անտարբեր դեմքերը:

— Ըստ Ձեզ, արդարացի՞ են այդ փառատոնին ընտրում մասնակիցներին:

— Այս պարագայում, կարծում եմ, խտրականության որեւէ պատճառ չկա: Ցանկացած հրատարակիչ կարող է սահմանված ժամկետում հայտ ներկայացնել եւ ունենալ իր տաղավարը: Կազմակերպիչներն իրենք էլ շահագրգռված են, որ մասնակիցների ընդգրկվածությունը հնարավորինս լայն լինի: Նույնիսկ չեմ կարծում, որ Պետրոսի կինը հավաքել կտա Նժդեհին ու Մոնթեին նվիրված գրքերը, որքան էլ որ դրանք մեծ տարածում ունեն: Մի քանի օր է, կդիմանան: Հետո կլինեն մրցանակներ ու դափնիներ, ու ընդհանուրի մեջ կառանձնանան այլանդակ ռեժիմին առավել նվիրվածների երջանիկ դեմքերը:

— Մեր երկրում այսօր գրողի ձայնը որքանո՞վ է լսելի:

— Գրողը նախ պիտի ձայն հանի, նախ պիտի կամք ունենա ձայն հանելու, հետո նոր բողոքի, որ իրեն չեն լսում: Ինձ համար առավել ծանր է այս իրավիճակը, որովհետեւ լավ գիտեմ մեր պատմությունը եւ, մասնավորապես, գրականության պատմությունը: Հապա հիշեք 1918-ը, խորհրդային շրջանը, 1988-ը: Երկրի համար բախտորոշ բոլոր շրջաններում գրողները ոչ միայն առաջին գծում էին, այլեւ հիմնականում իրե՛նք էին ղեկավարում ծավալվող շարժումները: Թող որ քաղաքականապես բոկոտն լինեին, լինեին արկածախնդիր ու ձախողակ, բայց ունեին այն գիտակցությունը, որ իրենք հանրության սերուցքն են եւ ունեն պարտք ու պարտավորություն: Թող ներեն այն մի քանի պոռթկացողներն ու ընդվզողները, որոնց հանրությունն արդեն լավ գիտի: Իսկ հարյուրավոր մյուսները… Չեմ էլ ուզում խոսել նրանց մասին: Իմ գրչակիցները հիմնականում գարշելի ռեժիմի հանցակիցներն են: Շատերն իրենց անտարբերությամբ, շատերն էլ՝ հողատու իշխանավորների բարեհաճությունը գրավելու իրենց եռանդով: Մի բան ինձ համար հստակ է: Գալիքի գրականության պատմաբանը պիտի արձանագրի, որ հայ գրողը, նկարիչը, երաժիշտը, դերասանը… իր երկրի համար ամենաօրհասական շրջանում չկանգնեց երկրի կողքին:

— Առհասարակ, թուրքի հետ խաղաղ ապրելու երազանքները մեզ ո՞ւր կտանեն:

— Դա աչքակապություն է, որ այս ճիվաղները գերազանց խաղարկեցին ու դեռ հաջողությամբ խաղարկում են՝ հանրությանը բթացնելու ու երկիրը ժամ առաջ կործանելու համար: Թուրքերի հեռահար ծրագրերում ոչ միայն մեզ հետ խաղաղ ապրելու նպատակ չկա, այլեւ մենք ընդհանրապես չկանք, գոյություն չունենք: Մեզ ոչնչացնելու  ուղիների մեջ նրանք տարբերություն չդրեցին, ընդհուպ կարողացան անել անհնարինը՝ իրենց սնած տարրերին դարձրին Հայաստանի իշխանություն: Համատարած նահանջի ու աղետի այս ընթացքում պետք է, որ նորից թանձրանար, գիտակցվեր այն անսակարկ ճշմարտությունը, որ խաղաղ ապրելու միակ երաշխիքը հզոր բանակն է: Բանակը, որը ապուշաբար հանձնեցինք այս դրսեկների ողորմածությանը:

— Առջեւում մայիսի 28-ն է, արդյո՞ք արժանի ենք այդ օրվա խորհրդին:

— Խորհուրդը, որով մենք 105 տարի օժտել ենք 1918-ի մայիսի 28-ը, փառահեղ է, գոտեպնդող: Դա պետություն ստեղծելու, այն ամեն գնով հզորացնելու եւ ընդարձակելու խորհուրդն է: Ճիշտ ենք արել, որ այդպիսի խորհուրդ ենք ստեղծել, այն թեւավորում, պատվախնդրությամբ է համակում սերունդներին: Իսկ իրականությունը ողբալիորեն այլ է, հար եւ նման այսօրվան: 1918-ին էլ, հանուն կեղծ խաղաղության, մեկը մյուսի հետեւից թուրքին թողեցինք մեր հայրենի շեները, անծայրածիր հայրենիքը, թուրքին ամեն գնով սիրաշահելու համար հալածեցինք եւ ուրացանք նույնիսկ մեր ամենանվիրական ու կենսունակ արժեքները: Նույնիսկ փորձեր արեցինք մարտի դաշտից մեկուսացնել ժամանակի ամենակարող ուժը՝ զորավար Անդրանիկին, որպեսզի թուրքը չգրգռվի իր 30 տարվա հոգեառից: Այդ ամենի արդյունքում՝ անկախություն հռչակեցինք ընդամենը 9 հազ. քառ. կիլոմետրի վրա, այն էլ՝ թուրքի «ողորմածությամբ»: Բայց այն ժամանակ թուրքը տկար էր, այդ 9.000-ը թողեց, որ առավել նպաստավոր շրջանում ոչնչացնի: Այսօր թուրքը հզոր է, ու մեր նույնանման ընթացքի դեպքում մեզ 9.000 քառ. կիլոմետր էլ չի թողնելու: Այս առումով մենք այսօր ողբալիորեն արժանի ենք 1918-ի մայիսյան իրադարձություններին: Թող ների ինձ ընթերցողը, բայց սա է իրականությունը, որ այսօր նույնությամբ վերարտադրվում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում