«Ապագա ունի՞ մի երկիր, որտեղ զոհվածի մորը խաչի են հանում». ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է ՀԳՄ ան­դամ, բա­նաս­տեղ­ծու­հի ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ:

 — Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին նվիր­ված Ձեր «44 օր » ժո­ղո­վա­ծո­ւում տան­կիստ Ժո­րա Մար­տի­րո­սյա­նի մա­սին կա գրված, ում մայրն այ­սօր գտնվում է կա­լան­քի տակ՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի որ­դուն՝ Ա­շո­տին, իբ­րեւ ա­ռե­ւան­գե­լու գոր­ծով: Ան­ձամբ ճա­նա­չե՞լ եք Ժո­րա­յին:

 — Ի թիվս բո­լոր հե­րոս­նե­րի՝ Ժո­րան էլ կա իմ գրքում: Չէ՛, նրան եւ շատ շա­տե­րին չեմ ճա­նա­չել, բայց պա­տե­րազ­մի մա­սին գրե­լիս, բո­լո­րը ինձ հետ է­ին, ու թվում էր, մե­կիկ առ մե­կիկ գի­տեմ ի­րենց: Հո­գե­ւոր զրույ­ցը այդ­պի­սին է, կա հե­ռա­կա զգա­ցո­ղու­թյուն, զրույց աչ­քե­րի, լռու­թյան մի­ջով, երբ ու­զում ես պե­ղել  յու­րա­քան­չյու­րի նե­րաշ­խար­հը, ան­գամ սրճել նրանց հետ:

 — Ժո­րա Մար­տի­րո­սյա­նի մայ­րի­կի դեմ հա­րու­ցած քրե­ա­կան գոր­ծի մա­սին ի՞նչ կա­սեք:

 — Վատ սցե­նա­րով խա­ղեր են՝ մի քա­նի հար­ցա­կան­նե­րի տե­ղիք տվող: Նախ՝ Ա­շո­տի­կը ի՞նչ էր ա­նում դա­տա­րա­նի մեր­ձա­կայ­քում, երբ իր ծնող­նե­րին էր ուղղ­վում մե­ղադ­րան­քի սլա­քը: Ո՞ւր է­ին թիկ­նա­պահ­նե­րը: Երկ­րի ղե­կա­վար­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հա­մար նրանք պար­տա­դիր ներ­կա­յու­թյուն­ներ են: Ա­շո­տի­կը հնա­զան­դո­րեն ին­չո՞ւ նստեց ան­ծա­նոթ կնոջ մե­քե­նան, չգի­տե՞ր ար­դյոք զրույ­ցի բո­վան­դա­կու­թյու­նը եւ, վեր­ջա­պես, չէ՞ր կռա­հում, որ զոհ­վա­ծի մայր է իր դի­մաց, ում վեր­քը դեռ մխում է եւ չի էլ սպի­ա­նա­լու:

 — Ա­շոտ Փա­շի­նյա­նը, փաս­տա­ցի, ցուց­մունք տվեց զոհ­ված զին­վո­րի մոր դեմ: Այս քայ­լի վե­րա­բե­րյալ ինչ­պի­սի՞ն է Ձեր վե­րա­բեր­մուն­քը:

 — Գե­րան­մարդ­կա­յին, առ­հա­սա­րակ, տղա­յա­կան չէ: Մե­քե­նա­յի ղե­կին նստած կի­նը ինչ­պե՞ս կա­րող էր այդ­չափ սար­սա­փազ­դու լի­նել իր տղա­յի հա­սա­կա­կից մի ջա­հե­լի հան­դեպ: Մի պահ ինձ հա­ճե­լի թվաց, որ Ա­շո­տի­կը ցան­կա­ցել է լսել որ­դե­կո­րույս մո­րը, բարձ­րա­ցավ իմ աչ­քին, բայց հե­տո զար­գա­ցում­նե­րը տա­րան ու­րիշ ճա­նա­պար­հով: Լի­նե­լով ա­զատ ո­ճի ե­րի­տա­սարդ, ով ան­գամ ծնող­նե­րի հետ չի ապ­րում, պատ­կե­րա­ցու­մից դուրս էր, որ գրե­լու է դի­մում-բո­ղոք՝ դա­տա­պար­տո­ղի բո­վան­դա­կու­թյամբ:

 — Ըստ Ձեզ, այս օ­րե­րին զոհ­ված­նե­րի ծնող­նե­րի հան­դեպ կա՞ ճիշտ մո­տե­ցում պե­տա­կան այ­րե­րի կող­մից:

 — Դժվա­րա­նում եմ պա­տաս­խա­նել: Գի­տեմ ա­նար­դյունք հան­դի­պում­նե­րի մա­սին, հատ­կա­պես խնդրա­հա­րույց են գե­րի­նե­րի հա­րա­զատ­նե­րը, ո­րոնք ա­նո­րո­շու­թյան մեջ են ու ան­կան­խա­տե­սե­լի վի­ճակ­նե­րում: Ե­ռաբ­լու­րը քա­րե­րի սիմ­ֆո­նի­ա է, շա­տե­րը մխի­թար­վում են այն­տեղ, ուր խուն­կը միշտ բու­րում է եւ խո­սում երկն­քի հետ:

 — Ըստ Ձեզ, սե­փա­կան «ես»-ից այն կող­մը չտես­նե­լով՝ մի՞թե կկա­րո­ղա­նանք դուրս գալ այն ի­րա­վի­ճա­կից, ո­րի մեջ ենք այ­սօր:

 — Ե­թե այս­պես էլ մնանք, է­լի լավ է: Մի երկ­րում, որ­տեղ պա­տե­րազ­մը դեռ չի ա­վարտ­վել, զոհ ու կրա­կոց­ներ կան, ինչ­պե՞ս կա­րող ենք կռա­հել վաղ­վա ան­կան­խա­տե­սե­լի ա­նակն­կալ­նե­րից: Այս խմո­րը հաց չի դառ­նում, դեռ շատ ջուր պի­տի վերց­նի: Բո­լոր դեպ­քե­րում ժա­մա­նա­կը մեզ հա­մար շա­հե­կան չէ: Ար­ցա­խի հար­ցը մնում է օ­դում, թշնա­մա­կան ընդվ­զում­ներ կան:

 — Թուր­քին նե­րել, հետ­նե­րը խա­ղաղ ապ­րել, իսկ զոհ­վա­ծի ծնո­ղին դա­տա­պար­տել. սա՞ է մեր ա­պա­գա­յի ե­րաշ­խի­քը:

-Սկսենք վեր­ջին հար­ցից, ա­պա­գա ու­նի՞ մի եր­կիր, որ­տեղ զոհ­վա­ծի ծնո­ղին, մո­րը խա­չի են հա­նում եւ ան­գամ չեն եր­կյու­ղում նրա լու­սան­կա­րից, որ­տեղ հան­դի­մա­նանք, վի­րա­վո­րանք ու ցավ կա: Սկզբունք­նե­րի դա­վա­ճա­նու­թյու­նն էլ ինչ­պե՞ս է լի­նում: Ինչ վե­րա­բեր­ում է դրա­ցի­ա­կան հա­րա­բե­րու­թյուն ու­նե­նալ թշնա­մու հետ, աբ­սուր­դի ժան­րից է: Մեր զո­հե­րը կրա­կե կար­կուտ կա­ռա­քեն եր­կիր:

 — Հե­րո­սա­ծին մոր հան­դեպ մի՞թե կա­րե­լի էր այդ­պես վար­վել:

 — Ան­նա Հա­կո­բյա­նը սրտա­կե­ղեք խո­սում է որ­դե­կո­րույս ծնող­նե­րի մա­սին, ար­հես­տա­կա­նո­րեն կա­րեկ­ցան­քի դրսե­ւո­րում­ներ ու­նե­նում, հի­մա, այս վճռո­րոշ պա­հին, ին­չո՞ւ չի բռնում իր որ­դու ձեռ­քը եւ ա­սում` պատ­ռիր դի­մումդ: Մենք խա­ղը լավ ենք տար­բե­րում ի­րա­կան պատ­կե­րից:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=256156&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը