«Չեմ կարող հասկանալ,թե մեր ժողովրդի որոշ հատվածին ինչո՞ւ չի հետաքրքում դասական երաժշտությունը». ԱԿՍԵԼ ԴԱՎԵՅԱՆ  

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Ցյուրիխի օպերային թատրոնի միջազգային օպերային ստուդիայի երգիչ ԱԿՍԵԼ ԴԱՎԵՅԱՆԻ հետ:

— Որքա՞ն ժամանակով եք մեկնել Շվեյցարիա:

— Կոնսերվատորիան ավարտելուց հետո՝ երկու տարվա աշխատանքային պայմանագրով մեկնեցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք և միացա Ցյուրիխի օպերային թատրոնի միջազգային օպերային ստուդիային:

— Ցյուրիխի օպերային թատրոնում հիմնականում ովքե՞ր են երգում:

— Ցյուրիխի օպերային թատրոնն աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկն է: Այստեղ երգում են օպերային աստղերը, ճանաչված, լավագույն երգիչները: Այդ իսկ պատճառով հետաքրքրությունը և պահանջարկը շատ մեծ է: Եվ բոլոր ներկայացումների հաճախականությունը բավականին բարձր է:

— Պատմեք Ձեր համերգային գործունեության մասին: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

— Ես 2022 թվականի սեպտեմբերից եմ այստեղ և մինչ օրս մասնակցել եմ չորս տարբեր ներկայացումների, որոնք իրենց մեջ ունեին մի քանի ելույթներ: Ավելի քան երեսուն ելույթների եմ մասնակցել Ցյուրիխի օպերային թատրոնի բեմում, որոնցից վերջինն ապրիլի 23-ին էր: Իմ ելույթներն այս թատերաշրջանում ավարտվեցին: Միակ համերգը, որն ունեմ, հուլիսի 3-ին է լինելու, որը ստուդիայի համար հանդիսանալու է որպես փակման երեկո:

— Հիմնականում ովքե՞ր են հաճախում:

— Քանի որ Ցյուրիխի օպերային թատրոնը հայտնի է միազգային հանդիսատեսին, այստեղ նաև տարբեր երկրներից են գալիս ներկայացումներ դիտելու, լսելու:

— Այդտեղ հայ ընկերներ, գործընկերներ ունե՞ք:

— Այո, մեր օպերային թատրոնում երկու հայ երաժիշտներ կան, որոնք արդեն ավելի քան քսան տարի է նվագում են նվագախմբում: Նաև երգչախմբում երգիչ ունենք` Վահան Մարգարյանը, ով, որքանով տեղյակ եմ, հինգ տարի և ավել երգում է երգչախմբում: Իրենց հետ հանդիպումը հետաքրքիր է եղել: Փորձերի ցուցակների մեջ կարդում էինք իրար ազգանունները, բայց միմյանց չէինք ճանաչում: Օրերից մի օր վերջապես Վահանի հետ ստացվեց հանդիպել, միասին մեկ փորձի մասնակցեցինք: Եվ հիմա միմյանց հետ, ինչպես նաև մյուս երաժիշտների հետ շատ մտերմական հարաբերությունների մեջ ենք:

— Շվեյցարիայում մշտական բնակություն հաստատելու նպատակ կա՞:

— Այստեղ մշտապես ապրելու ցանկություն չկա: Պարզապես Եվրոպայում գտնվելով՝ ավելի բաց է ճանապարհը դեպի միջազգային բեմեր: Ես անպայման կվերադառնամ Հայաստան:

— Հայաստանում օպերային արվեստի նկատմամբ հետաքրքրությունն ինչպիսի՞ն է:

— Ցավոք, հետաքրքրությունն այդքան էլ մեծ չի Հայաստանում: Բայց, փառք Աստծո, Հայաստանի օպերային և բալետի ակադեմիական թատրոնն աշխատում է, ունի ներկայացումներ, շատ լավ երգիչներ են հանդես գալիս: Անգամ միջազգային բեմերը զարդարող հայ երգիչներն են շատ հաճախ վերադառնում և երգում այնտեղ: Դասկան երաժշտության կյանքը շատ բուռն է Հայաստանում: Այլ հարց է, թե հետաքրքրությունն ինչպիսին է հանդիսատեսի կողմից: Մարդիկ, ովքեր այդ գործի պատասխանատուն են, անում են առավելագույնը և ամեն ինչ, որպեսզի մասսայականացնեն (խոսքս օպերային թատրոնի և մնացած դասական կոլեկտիվների ղեկավարության մասին է), բայց հանդիսատեսի հետաքրքրությունն, ինձ թվում է, այդքան էլ բարձր չէ: Չեմ կարող հասկանալ, թե մեր ժողովրդի որոշ հատվածին ինչո՞ւ չի հետաքրքրում դասական երաժշտությունը: Կամ էլ միգուցե հայ հանդիսատեսն ուրիշ հետաքրքրություններ ունի, և ձանձրալի է դասական երաժշտությունը, որը ինձ համար շատ ցավալի է: Օրինակ` Ցյուրիխի թատրոնը հայտնի է իր ժամանակակից ներկայացումներով: Այսինքն` իրենք վերցնում են հին ժամանակաշրջանի համար գրված օպերան, ադապտացնում են մեր ժամանակներին և ներկայացնում են հանդիսատեսին: Միգուցե Հայաստանում էլ նման տարբերակով փորձեն գրավել հանդիսատեսի ուշադրությունը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում