Ովքեր են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները

Մշակութային

Առանց ինտրիգների, բայցեւ կոտրված սրտով կայացավ 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին: Արցախը շրջափակման մեջ է, թատերական կյանքում բառի բուն իմաստով՝ ԳՈՅապայքար. սա էր թերեւս այն առանցքային հարցերի հարցը, որոնք հուզում են թատերական գործիչներին եւ մասնագիտական տոնն էլ կարեւորում ոչ թե նշելու, այլ կարեւորի մասին բարձրաձայնելու համար: Իսկ ՀՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի վերնախավից այդպես էլ որեւէ մեկի «երեսը չբռնեց» գալ եւ օրը տոնել թատերական գործիչների հետ, ինչպես եղել է միշտ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

Այսպիսով՝ ըստ «Արտավազդ-2023»-ի, Լավագույն տղամարդ դերակատարը Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանն է՝ «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ Դագլաս Սփոլդինգի կերպարը կերտելու համար: Իսկ Լավագույն կին դերակատարը՝ նույն թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը: Միայն թե նա լավագույնի արժանացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Միզերի» ներկայացման մեջ իր դերակատարման համար:

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ եւ կին դերակատարները Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասաններն էին՝ «Բալենու այգին» ներկայացման մեջ Ֆիրսի կերպարը կերտած Վյաչեսլավ Շամիրյանը եւ «Վիյ» ներկայացման մեջ Պանոչկային եւ Վհուկին մարմնավորած Լիլիա Մուկուչյանը:

Լավագույն երիտասարդ դերասանը Պատանի հանդիսատեսի թատրոնից էր: Սեյրան Մովսիսյանն այս անվանակարգում արժանացավ «Արտավազդ»-ի՝ «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացման մեջ Վոլոդյայի կերպարը մարմնավորելու համար: Իսկ Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում մրցանակը հանձնվեց երկուսին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Վասիլյանին՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ Ջուլիետի կերպարի համար եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանին՝ «Սպասում» ներկայացման մեջ Կարոլինի, Կնոջ եւ Դայակի կերպարները կերտելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ

Լավագույն ներկայացում ճանաչվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված բեմադրող-խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը: Լավագույն երիտասարդական ներկայացումը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ու Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի համատեղ նախագիծն էր՝ «Բովանդակություն»-ը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան): Ի դեպ, այս նախագծի համար եւս երկու անվանակարգերում հանձնվեց «Արտավազդ» մրցանակ. Լավագույն երաժշտության հեղինակ դարձավ Նարեկ Կոսմոսը, իսկ Լավագույն  ռեժիսուրայի համար  մրցանակի արժանացավ Գոռ Մարգարյանը (նաեւ «Միզերի» ներկայացման համար):

Իսկ Լավագույն մանկական ներկայացում անվակարգում հաղթող դարձան միանգամից երկուսը՝  Հ.Պարոնյանի անվան թատրոնի «Կոշկավոր կատուն»-ն (բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան) եւ Մնջախաղի թատրոնի «Ալիսի երազում»-ը (բեմադրիչ՝ Մերի Կիրակոսյան): Լավագույն կամերային ներկայացումն էլ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Կեղծ նոտա»-ն էր (բեմադրիչ՝ Լեւոն Ուզունյան):

ՄՅՈՒՍ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Լավագույն երիտասարդ բեմադրիչը Նարե Մարտիրոսյանն է՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Կույրերը» ներկայացման համար: Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Գարեգին Եվանգուլյանը՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնի «Կոշկավոր կատուն» եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումների համար: Լավագույն թատերախոսականը Նաիրա Շահվալադյանի «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ»-ն էր: Լավագույն լուսային նկարիչը Արամ Աղաջանյանն էր (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, «Լարովի նարինջ»): Լավագույն զգեստների նկարիչը Թամարա Բարոյանն է (Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, «Խատուտիկի գինի»):

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Վահե Շահվերդյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը՝ «Ռեւիզոր» ներկայացման համար: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը եւ բեմադրիչ, դերասանուհի, «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Քոչարյանը (Սուքիասյան): Իսկ ժյուրիի հատուկ մրցանակակիրները երեքն էին՝  «Գոյ» թատրոնը՝ ինքնատիպ թատերական հետագծի համար, «Մետրո» թատրոնը՝ հանձնախմբի համակրանքին արժանանալու համար, եւ Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը՝ թատրոնի գործունեությանը նոր շունչ հաղորդելու համար:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=251815&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը