ՌԴ նախագահը ՀՀ այցի ժամանակ չի կարող ձերբակալվել, քանի որ Հայաստանը չի վավերացրել Հռոմի ստատուտը. Մանրամասներ

Իրավական

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։ Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք ՌԴ նախագահի ՝ Հայաստան այցի ժամանակ իրավապահները պարտավորված են լինելու նրան ձերբակալել հարցի պատասխանը փորձել ենք ստանալ սահմանադրագետ Գոհար Մելոյանից, ով փաստեց հետեւյալը.

-Դատարանի որոշումները ուժ չունեն կանոնադրությունը չվավերացրած պետությունների համար: Այն հիմնվել է հռոմեական ստատուտի (կանոնադրություն) հիման վրա, որն ընդունվել է 1998 թվականին։ Դատարանը իր աշխատանքը պաշտոնապես սկսել է 2002 թվականի հուլիսի 1-ից։ Ռուսաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է դեռևս 2000 թվականի սեպտեմբերի 13-ին, սակայն այն երբեք չի վավերացրել և հետևաբար Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն չի եղել։ Միաժամանակ Ռուսաստանը համագործակցել է ՄՔԴ-ի հետ և մասնակցել նրա աշխատանքներին որպես դիտորդ։ 2016 թվականին Ռուսաստանը դուրս է եկել Միջազգային քրեական դատարանից այն բանից հետո, երբ Ղրիմի բռնակցումը ճանաչվել է որպես օկուպացիա։

Անհրաժեշտ է նշել, որ մի շարք երկրներ սկզբունքորեն դեմ են ՄՔԴ-ի գաղափարին՝ որպես պետությունների ինքնիշխանությունը սահմանափակող և անորոշ լայն իրավասություններ տվող դատարան։ Այդ երկրների թվում է ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը։ ՄՔԴ-ի գործունեության ամենակատաղի հակառակորդն ԱՄՆ-ն է։ ԱՄՆ կառավարությունը թեև Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականին, սակայն արդեն 2002 թվականին հետ է վերցրել իր ստորագրությունը։ ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ, որոնցում նրանց պարտավորեցրել են կասկածյալ ամերիկացի քաղաքացիներին չհանձնել Միջազգային քրեական դատարանին։

Հարավային Կովկասում դատարանի կանոնադրությունը հաստատել է միայն Վրաստանը, աշխարհում այն վավերացված է 123 պետության կողմից։ 

Ինչ վերաբերում է Հայաստան Պուտինի այցի ժամանակ Պուտինը չի կարող ձերբակալվել, քանի որ Հայաստանը չի վավերացրել Հռոմի ստատուտը: եթե քաղաքական ինչ-ինչ նպատակահարմարությունից նման քայլի գնա ՀՀ-ն, ապա դա լրջագույն հետեւանքների կբերի: Հայաստանը, դեռեւս 2022-ի դեկտեմբերին, գործընթաց է սկսել 1998 թվականին ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար։ Կանոնադրության վավերացման հարցը Սահմանադրական դատարանը քննարկելու է մարտի 24-ին և որոշելու է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

2004-ի օգոստոսին Հայաստանի Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը ճանաչել էր այդ շրջանում գործող Սահմանադրությանը հակասող։ Կառավարությունը 2022-ին ևս մեկ անգամ կանոնադրությունը հաստատման ուղարկեց ՍԴ։

Հ.Գ. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծիք է հայտնել, որ  հնարավոր է դատարանն այժմ առարկություն չունենա, քանի որ 1995-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է․ «Հաշվի առնելով Սահմանադրական երկու փոփոխությունների ծավալն ու խորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»:

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, Հայաստանը հնարավորություն է տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար: 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել Հայաստանի դեմ, կատարել պատերազմական հանցագործություններ, ասված է հիմնավորման տեքստում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում