«Պետք է շեն պահենք մեր հայրենիքը, եւ սա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը մեր ընկած նախնիներին»

Արխիվ 16-20

Հայոց ցեղասպանության  զոհերի 100-րդ տարելիցի կապակցությամբ` Արմավիրի Մերձավան համայնքում կանգնեցվեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի եւ թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում ու ծաղիկ դնում: Ինչպես պատմում են տեղացիները, այդ տարածքը դեռ մեկ տարի առաջ ամայի մի վայր էր, որն այսօր դարձել է մեծ խորհուրդ պարունակող ուխտատեղի: Մեզ հաջողվեց պարզել, որ խաչքարը կանգնեցվել է գյուղի բնակիչ ԳԱԳԻԿ ԱԽՏՈՅԱՆԻ ջանքերով, ով մշտապես շեշտում է, որ դա միայն իր ու իր ընտանիքի խոնարհումը չէ, այլ ամբողջ գյուղինը: Այն երիտասարդներինը, ովքեր աշխատել են, եռնադ ու ժամանակ են ներդրել այս ամենի մեջ: «Ամեն մեկս, որտեղ էլ ապրենք` լինի մեր հողի վրա, թե Սփյուռքում, մեր սրտի պարտքը պետք է համարենք ու առաջին հերթին մեզ խոսք տանք, որ պիտի շենացնենք, զարգացնենք մեր հայրենիքը: Իսկ հայրենիքը սկսվում է յուրաքանչյուրիս տնից, հարազատ օջախից, գյուղից ու քաղաքից: Ուստի`պետք է շեն պահենք այն, հարգենք նախնիների  թողածն ու նրանց պատգամը, եւ սա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը  մեր ընկած նախնիներին եւ կլինի ամենամեծ մարտահրավերը, ցասման արտահայտումը այդ քոչվոր ու չկայացած պետության իրագործած վայրագության դեմ»,-մեզ հետ զրույցում նշեց Գ. Ախտոյանը:

Ապրիլի 24-ին` նորից նույն օրը, ամբողջ գյուղը հավաքվել էր խաչքարի շուրջը, որ մասնակից լինի  ու միանա համահայկական  ոգեկոչման ու պահանջատիրական մոմավառությանը` ի հիշատակ 1,5 միլիոն սուրբ նահատակների: Այն զոհերի, որոնցից շատերի շառավիղներն այսօր ապրում են նաեւ Մերձավանում` արմատներով լինելով Մուշից, Արդահանից, Ալաշկերտից, Վանից ու Դիարբեքիրից:

Հավելենք նաեւ, որ մինչ մոմավառությունը` հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին իրենց պապերի մշտարթտուն հիշատակը`չմոռանալով այդ խորհրդանշական լռության մեջ ծածանել Հայաստանի ու Արցախի դրոշները` ի տես թշնամուն, որ հայը ապրում է ու արարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=2501&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը