Կարևոր է պատժի անխուսափելիությունը, այլ ոչ թե պատժի խստությունը. Իրավագիտության դոկտորը մահապատժի վերականգնման մասին

Իրավական

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է մահապատժի վերականգնման թեման, մասնավորապես՝ ՀՀ Գլխավոր դատախազն առաջարկում է վերականգնել մահապատիժը պետական դավաճանության և այլ բացառիկ դեպքերում: Վերը նշյալի շուրջ «Իրավունքը» զրուցել է իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանի հետ, ով նախ նկատեց.

-<<Մահապատիժ>> արտահայտությունն իրենից ներկայացնում է հակասություն իր սահմանման մեջ (Contradicto in adjecta): <<Մահ>> բառը նշանակում է բնականոն, այլ ոչ թե կենդանի օրգանիզմի կենսագործունեության բռնի վերջ, հետևապես այն ոչ մի աղերս չունի քրեական իրավունքի՝ մասնավորապես պատժի էության բովանդակության և նպատակների հետ: Ի տարբերություն այլ պատիժների՝ մահապատիժը նպատակ չունի ուղղելու կամ սոցիալապես վերաունակեցնելու( social rehalibitation) հանցագործին կամ վերականգնելու սոցիալական արդարությունը, խախտված իրավակարգը և տուժողի իրավունքները: Այն բացառում է դատական վրիպակների ուղղման հնարավորությունը և դատական սխալը դարձնում անուղղելի: Բազմաթիվ երկրների քրեական իրավունքի պատմությունը բավականին օրինակներ ունի անմեղ մարդկանց կյանքից սխալմամբ զրկելու վերաբերյալ, որով հնարավորություն են ընձեռնվել իրական հանցագործներին ավելի անվերապահ հավատալու սեփական անպատժելիությանը, անթերի արհեստավարժությանը և հանցավոր ապագային (բավական է հիշել <<Վիտեբսկյան գործը>>): Բոլոր նման դեպքերում մահապատիժը նոր հանցագործությունների կանխման փոխարեն, ընդհակառակը՝ հարյուր տոկոսանոց երաշխիք է տալիս դրանց շարունակմանը: Լավագույն դեպքում այն կարող է կոչվել պետության կողմից արտոնագրված սպանություն, քանի որ մահը պատիժ չէ: Նշվածը քայքայիչ ազդեցություն ունի հասարակության վրա և խանգարում է նրա մշակութային և քաղաքական զարգացմանը: Մի կողմից <<մահապատժի>> գաղտնի կիրառումն անիմաստ է ընդհանուր պրիվենցիայի համար, մյուս կողմից՝ հրապարակավ էկզեկուցիաները ընդունակ են հասարակությանը տանել վախի, անվստահության, ատելության, դաժանության, բռնության անդունդը՝ դարձնելով նոր առանձնապես ծանր հանցագործությունների համար հիմք: Մահապատժի սարսափեցնող ազդեցությունը չի կարող կանխել կամ նվազեցնել ըստ սոցիոլոգիական տվյալների օրինաչափ երևույթ հանդիսացող, մարդու և հասարակության բնույթից բխող հանցագործությունների քանակը, առավել ևս, որ հանցագործություն կատարած անձինք հասարակության անդամներ են ու հասարակությունը որոշ չափով մեղավոր և պատասխանատու է նրանց վարքագծի և ձևավորևման համար,հետևապես պարտավոր է նրանց բուժել, ուղղել և վերադարձնել հասարակություն: Մահապատիժը կամ ավելի ճիշտ պետության կողմից արտոնագրված սպանությունը կարող է լինել հասարակության ինքնապաշտպանության բացառիկ միջոց այն ժամանակ, երբ վերջինս գտնվում է արտակարգ քաոսային վիճակում: Ահա, թե ինչու 1983 թվականի ապրիլի 28-ին, մահապատժի վերացման վերաբերյալ <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին>> Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածներում, նշվում է, որ մահապատիժը պետք է վերացվի և չկիրառվի բացառությամբ այն դեպքերի, երբ հանցագործությունները կատարվել են պատերազմի ժամանակ կամ արտակարգ իրավիճակներում: Կարելի է ենթադրել, որ նման երևակայությամբ ժամանակին առաջնորդվեցին բոլշևիկները՝ հաշվեհարդար տեսնելով Նիկոլայ թագավորի ընտանիքի հետ՝ չխնայելով ո՛չ կանանց ո՛չ էլ երեխաներին : Մահապատժի պահպանման բոլոր փաստարկները հիմնված են զայրույթի, վրդովված հասարակական կարծիքի, ատելության, վրեժխնդրության ծարավի և այլոց կողմից նոր հանցագործություններ կատարելու վախի վրա: Մենք տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել, թե ինչպես է օրենսդրությունը նմանվել ձուկ բռնելու ցանցի, որտեղից շնաձկները կարողացել են պատռել այն և դուրս գալ, իսկ մանր ձկները մնացել են այնտեղ և խճճվել,հետևապես կարևոր է պատժի անխուսափելիությունը, այլ ոչ թե պատժի խստությունը, ինչի մասին ժամանակին պետք է մտածեր ՀՀ Գլխավոր դատախազը:

-Պարոն Ազարյան, ինչպիսի՞ն է մահապատժի վերաբերյալ աշխարհի տարբեր երկրների մոտեցումը:

-Այս տարվա տվյալներով 53 երկրներում մահապատժի դատավճիռներ են կայացվում և կիրառվում տարբեր մեթոդներով՝ գլխատում, էլեկտրահարում, գնդակահրում, կախաղանի բարձրացում, մահացու ներարկում: 2022 թվականին ՄԱԿ-ի անդամ հանդիսացող կամ ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող 195 անկախ պետություններից 108 երկրներն ամբողջությամբ իրենց օրենսդրություններում վերացրել են մահապատիժը բոլոր տեսակի հանցագործությունների համար: 7 երկրներ արգելք են դրել մահապատժի կատարման վրա՝ պահպանելով այն միայն պատերազմական և արտակարգ իրավիճակների դեպքում, 27 երկրներ պրակտիկորեն չեն կիրառում մահապատիժը, 53 երկրներ մինչ օրս դատապարտում են մահապատժի և կիրառում են այն (oրինակ՝ Աֆղանստան, Բելառուս, Կատար, Եգիպտոս, Չինաստան, Կուբա, Քուվեյթ, Ինդոնեզիա,Ճապոնիա, Սիրիա, Հնդկասման, ԱՄՆ և այլն): Տարեցտարի մահապատժից հրաժարվող երկրների թվաքանակն ավելանում է: Կարծում եմ, որ նման դիրքորոշումներն այսօր կրում են ավելի շատ պոպուլիստական բնույթ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)