Էջմիածնի քաղաքապետը ուղիղ եթերով ներողություն կխնդրի. Հայտնի փաստաբանի հերթական հաջողությունը դատարանում

Իրավական

Վերջին իշխանափոխությունը, որը կոչվեց թավշյա ոչ բռնի հեղափոխություն, հույս էր ներշնչել շարքային քաղաքացու մոտ, որ քաղաքացիները միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող եւ օրինապաշտ պետք է լինեն: Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ հասարակությունն ավելի բեւեռացվեց, ատելության ու բռնության կոչերն էլ շռնդալից թափ հավաքեցին: Ինչպես օրինակ, նախկին քաղաքական գործիչների բնակարանների մոտ հայտնվեցին դագաղներ, ծաղկեպսակներ, իսկ որպես կուլմինացիա հասարակությանը բաժանեցին սեւերի ու սպիտակների: Այդ պրոգրեսից անմասն չմնաց նաեւ Էջնիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ում սկուղտեղի վրա հանձնվեց սուրբ քաղաքի բանալիները: Մասնավորապես, վերջինս ուղիղ եթերի ընթացքում կոչ էր արել էջմիածինցիներին, որ Էջմիածնի կենտրոնում՝ ուղիղ քաղաքապետարանի դիմաց գտնվող «Մանչ 045» ՍՊԸ-ի սրճարանը բոյկոտել` անգամ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը եկամուտ չապահովվելով պարզապես սնանկանա: 

Քաղաքապետի նման վարքագծին այդ օրերին անդրադարձավ բազում նախադեպային վճիռների հասած յայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարայանը, ով վերջինիս վարքագիծը համարեց ուղղակի անթույլատրելի: Որից հետո տեղեկացրեց հանրությանը, որ սույն վարքագծին պետք է հաջորդի իրավական պատասխանատվություն, որի կրողը պետք է լինի Դիանա Գասպարյանը. «Լինելով տեղական ինքնակառավարման մարմինը կրող ղեկավար անձ, տվյալ քաղաքի քաղաքապետուհին՝ իրեն թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որոնք պարունակում են նաև ատելություն սերմանող խոսքեր,  պահանջելու եմ իրավական հարությունում պարտավորեցնել վերջինիս ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող տվյալները»-այդ ժամանակ փաստել էր հայտնի փաստաբանը:

Եվ ահա օրեր առաջ դատարանը այդ գործով կայացրել է դատական ակտ եւ պարտավորեցրել Դիանա Գասպարյանին ուղիղ եթերով ներողություն խնդրել:

Վերը նշվածի վերաբերյալ մանրամասներ ստանալու ակնկալիքով «Իրավունքը» դիմեց «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով նախ արձանագրեց.

-Այ՛ո, տվյալ գործը գտնվել է մեր փաստաբանական գրասենյակի վարույթում` իրավամբ դատարանը իրականացրեց արդարադատություն: Դատական ակտը ներողություն խնդրելու մասով դիտում եմ իրավաչափ եւ հեղինակավոր: Դատարանը անդրադարձել է նաեւ բարոյական վնասին եւ պարտավորեցրել Դիաննա Գասպարյանին վճարել հիսուն հազար դրամ, որպես հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար փոխահատուցման գումար: Գումարի մասով արձանագրում եմ, որ դատական ակտը իրավաչափ չէ, քանի որ վիրավորական արտահայտությունը արել էր ոչ թե շարքային քաղաքացին, այլ պաշտոնատար անձ, եւ այս դրվագի հետ կապված օրենքով սահմանված կարգով բողոք կներկայացնենք Վերաքննիչ դատարան:

Ամփոփելով խոսքը հայտնի իրավապաշտպանը նկատում է.

-Ցանկանում եմ արձանագրել, որ անսխալական մարդիկ չկան. անկախ նրանից տվյալ անձը պաշտոնյա է, գործարար, թե շարքային քաղաքացի: Կարեւոր է, որ տվյալ անձը առերեւույթ կատարած անօրինական գործողությունների հետ կապված ճիշը գնահատական տա: Եվ հետագայում ոչ միայն ձեռնպահ մնա նման գործողություններից այլ նաեւ ինքը դառնա կրողը  այն մշակույթի, որի ուժով երկրում կձեւավորվի օրինապաշտ քաղաքացու մոդելը, որը առավել քան անհրաժեշտ է այսօրվա Հայաստանին: Ըստ այդմ վերը նշված դատական ակտը դիտում եմ մեկ քայլ առաջ, պետք է յուրաքանչյուրը գիտակցի, որ իր արածի, ասածի համար պետք է օրենքի առաջ պատասխան տա, առավելեւս, երբ այդ անձը պաշտոնատար անձ է: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում