Վեոլիա ջուրը կեղեքում է «հպարտ» քաղաքացիներին

Սպառողի անկյուն

Ամռան գալուստն էր պատճառը, թե ինչ, սակայն այս օրերին գնալով ահագնանում է հայաստանյան ջրամատակարար ընկերության նկատմամբ բողոքները: Ընդ որում, մարդիկ դժգոհում են ամենատարբեր բաներից` ջրի որակից սկսած, ֆինանսականով վերջացրած:

Բողոքների մի զգալի մասն այս ուղղությամբ է. «Վեոլիա ջուրը» գրեթե ամեն օր առանց զգուշացման կատարում է  ջրանջատումները: Ինչպես կարելի է 40 աստիճան շոգին ամեն օր ժամը 11-ից մինչեւ երեկոյան 11-ն անջատել ջրամատակարարումը: Ապա երեկոյան նորից 24:00-ին` անջատել ասելով, որ ջրամատակարարումը տվյալ հատվածում շուրջօրյա չէ: Միակ պատասխանը, որը այդ բողոքներից հետո կարողանում են տալ հեռախոսավարուհիները, այս է` գրավոր նամակ ուղարկենք տնօրենի անունով: Գրես որ ի՞նչ. Լավագույն դեպքում շաբաթբներ անց ինչ-որ անիմաստ պատասխանի համա՞ր: Էլ չասած` տնօրենին գրավոր նամակնե՞րը պետք է օգնեն հասկանալու համար, որ այդքան երկար ժամանակ վերանորոգումներ անելը «այդքան էլ հարմարավետ չեն» մարդկանց համար:

Անջատումների մասով այլ բողոքներ էլ կան: Այդ թվում, որ նշում են ջրանջատման կոնկրետ ժամ, ասենք` մեկ օր: Բայց ահա մի քանի ժամից ջուրը միացնում են: Կթվա, թե լավ է: բայց ահա այդ ընթացքում շատերը, որ տեղեկացել են, հասցնում են տան բոլոր ամանները ջրով լցնել, մի քանի շիշ էլ` գնել: Ջուրը միացնում են, ստիպված ես թափել, ու այստեղից էլ` ֆինանսական կորուստներ: Մեզ դիմած քաղաքացիներից մեկն այս առումով նույնիսկ կասկածներ ուներ` «Ինչ է, ջուր վաճառող ընկերությունների հետ համատեղ բիզնե՞ս են անում»:

Սա վերաբերում է տեղեկացվածներին: բայց շատերն էլ չեն տեղեկացվում, քանի որ հաճախ նման հաղորդագրությունները ջրանջատումից հաշված ժամեր առաջ են տարածվում, իսկ մարդիկ էլ պարտավոր չեն ողջ օրը կայքերում անցկացնել: Ու «թարսի պես», երբ շատերը տեղեկացված չեն, ջրանջատումը հայտարարվածից էլ երկար է տեւում: Ու նման վիճակում հայտնված քաղաքացիներից մեկը դժգոհեց. «կարո՞ղ է նման անսպասելի անջատումների պատճառն այն է, որ ջուրը այլ տեղ են ուղղում, ասենք` շատ հարմար պայմաններով վաճառում են լողավազանները լցնելու համար,` վթարի անվան տակ: Դե մարդիկ էլ ամեն դեմքում կդիմանան անգամ 40 աստիճան շոգին»:

Բողոքների եւս մեկ խումբ վերաբերում է որակին: Մեր զրուցակիցներից մեկը պատմում էր, թե ինչպես շատ դեպքերում ծորակներից սուր քլորային հոտով ջուր հոսում: Պետք է երկար ժամանակ բաց թողնեո, որ մաքրվի: Մինչդեռ դրա համար պետք է վճարել:

Բողոքում են մինչեւ իսկ ջրի դիմաց վճարումներից: Այսինքն, եթե գազի, հոսանքի պարագայում կտրոնների վրա հստակ ֆիքսվում է հաշվիչի ցուցմունքը, ըստ այդմ` ամսական ծախսը, ապա ջրի պարագայում միայն ծախսի ինչ-որ թիվ է: Թե ինչպես, գնա կռահիր: Բայց վճարել ստիպված ես:

Մինչդեռ, եթե ամեն կաթիլ ջրի համար վճարել են պահանջում, ապա անտեղի ջրակորուստենրի մասին, որի դեպքում բազմապատիկ ավելի մեծ է կորուստը, գործնականում մտածող չկա: պատմեցին կենկրետ օրինակի մասին, թե մեկ ամսից ավել Թբիլիսյան խճուղում վնասված խողովակաշարից ջուրը գետեր է սարքել փողոցով մեկ, սակայն նորոգում այդպես էլ չկա: Այն դեպքում, երբ համակարգը շարունակում է աշխատել հսկայական, այլ երկրներում չտեսնված «կորուստներով», որը, չմոռանանք, հաշվարկված է սակագնում:

Ի դեպ չմոռանանք, որ սակագինը հաշվարկվում է նաեւ դոլարի փոխարժեքից ելնելով: Այս դեպքում, ոչ միայն ջուրը, այլ նաեւ գազն ու էլեկտրականությունը: Փաստն այն է, որ ունենք հաշվարկներում ծրագրվածից մոտ 20 տոկոսով ցածր փոխարժեք, իսկ վերահաշվարկի մասին մտածող չկա: Բա ինչո՞ւ վերահաշվարկեն, չէ՞ որ սրա հաշվի «կատաղի» փողերի են գրպանվում:

Մի խոսքով ասել, թե «Վիոլա Ջուր» ընկերությունը փայլուն է կատարում իր պարտավորություն, ծիծաղելի կլիներ: Իսկ պատճառն ավելի քան պարզ է. Քանի որ վերահսկող մարմինը`Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատկերացում անգամ չկա, թե ինչով է զբաղված, այդ ծառայություններն էլ պետք է նման խայտառակ վիճակում լինեն: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում