Եթե այս ամենը համարում եք անցումային արդարադատություն, շատ խորը ճգնաժամի մեջ է այն

Իրավական

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր էջում գրում է.

Թող ինձ ներեն մի փոքր "անհամեստ" լինելու համար...
Ես որևէ կանխակալ վերաբերմունք չունեմ այս կամ այն գործող կամ նախկին պաշտոնյայի նկատմամբ... բայց մեր խճճված իրականության մեջ չափից ավելի կարևոր է ցանկացած պաշտոնյայի ընկալելիությունը հասարակության կողմից... մենք կարող ենք անտեսել և ականջալուր չլինել հասարակական պահանջին, առավել ևս մտածել, թե իր կարծիքը չլսելու "մանդատը" հասարակությունը "տվել է"... հետևաբար ի՞նչ կարիք կա ամեն օր ""լսել"... այդ կարծիքը... Ինչևիցե...
Ինձ թվում էր՝ իրապես շատ բան է փոխվել դատաիրավական համակարգում... բայց բովանդակային առումով գործում են "հին բարքերը"... Անգամ ողջամիտ տրամաբանություն չկա տեսածիս ու լսածիս մեջ... Ես ոչ մի անձի դեմ, ոչ մի խնդիր չունեմ... բոլորն էլ պրոֆեսիոնալ իրավաբաններ են, իրենց գործի  գիտակը...
Բայց արդյոք նրանք իրենց գործունեությամբ վաստակել են վստահելի և անաչառ լինելու հասարակական պահանջը... Կարծում եմ՝ ոչ... Եվ խնդիրը հենց դրանում է... 
Մեզանից յուրաքանչյուրը գործել է այնպիսի համակարգում, որտեղ "մատների վրա հաշվելի էին" սկզբունքային մարդիկ, առավել ևս ղեկավարին դեմ գնացող պաշտոնյաները... Եթե ոմանք դեռ մտածում են, թե Արմեն Դանիելյանը պաշտոնյայի կարգավիճակում "կորցրել էր բանականությունը" և աջ ու ձախ սրա կամ նրա հովանավորյալի վրա "գազ էր տալիս", ու չէր "գիտակցում" , թե իր "գլուխը ոնց են ուտելու", ապա ընդամենը շարքային մոլորյալներ են, ոչ ավելի... Ես դեմ եմ գնացել ոչ թե կոնկրետ անձի կամ անձերի, այլև այդ անձերի կողմից իրավապահ համակարգ ներմուծված "հոռի" ու անկանխատեսելի բարքերին... որոնք ցավոք անհասկանալի պատճառներով մինչ օրս շարունակվում են... 
Ու չկա մի մարդ հարցնես՝ եղբայր, երբ է վերջ դրվելու ես վիճակին... էս անորոշությանն ու ապիկարությանը...
Թե կարող է պատահի՝ մարդ կա դրսից կամ ինչու չէ հենց ներսից Վարչապետ է "կառավարում" ու մենք դեռ գլխի չենք ընկել...
Հ.Գ. Ու եթե այս ամենը դուք համարում եք բարեփոխում, անցումային արդարադատություն կամ վեթթինգ, ուրեմն արդարադատությունը խորը, շատ խորը ճգնաժամի մեջ է, գուցե վախճանվել է...
Երբ իրականում համակարգը բարեփոխում ես... չբարեփոխվածները կամա թե ակամա դուրս են մնում "խաղից"... նրանց այլևս պետք չէ ո'չ հորդորել, ո'չ խնդրել, ո'չ վախեցնել և ո'չ էլ հանդիպել... նրանք կամովին հրաժարվում են ամեն ինչից...
Ու եթե ոմանք մինչ օրս "իրենց ուղեղներում" չեն հաղթահարել նախկինների ներդած "անբարոյական բարքերը"... ուրեմն ոչինչ էլ չի փոխվի...
Ասածս ռոմանտիկայի ժանրից չէ, բնավ ոչ... որոշ մարդիկ ակնհայտ իրենց տեղում չեն... և մսխում ու "կուլ են տալիս" ժողովրդի վստահության վերջին փշրանքները...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում