Հայաստանը ժողովրդավարության «բաստիոն» չէ, այլ` ժողովրդավարության «բարդել» է. Գրիգորյան

Իրավական

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ  սկանդալային ձայնագրություն հրապարակեց ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Պարզվում է` Գագիկ Ջհանգիրյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս պահանջել է Ռ. Վարդազարյանից հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, այլապես իր դեմ քրեական գործեր կհարուցվեն, ինչի ականատեսն արդեն իսկ եղել է հանրությունը: «Իրավունքի» հետ զրույցում սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ իրականում ոչ մի նորություն իրենից չէր ներկայացնում ձայնագրությունը:

– Ուղղակի հերթական ապացույցներից մեկն էր այն բազմահազարանոց ապացույցների մեջ, որը ցույց է տալիս, որ Հայաստանը ժողովրդավարության «բաստիոն» չէ, այլ ժողովրդավարության «բարդել» է: Իսկ ձայնագրության մեջ հնչած որոշ խոսքեր, իհարկե, նախաքննական մարմինները եթե առաջնորդվեն օրինականության սկզբունքով, եթե շարժվեն հանցանքների բացահայտման, կանխման հասնելու իրենց պարտադիր պարտականությունների ամբողջական կատարման, ապա տարբեր հոդվածներով կհարուցվեն բազմաթիվ քրեական գործեր:

– «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ անդրադարձ կա խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայության վերաբերյալ` հիմնավորելով այն դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով: Այս ձայնագրությունը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ նաեւ այս առումով:

– Թող նախ իրականացվի նախաքննություն, եթե այդպիսին կլինի, իսկ այդպիսին պետք է լինի: Նախաքննության արդյունքում ստացված տվյալները կամբողջացվեն, եւ պարզ կդառնա, թե ինչ նկատի ուներ ԲԴԽ նախագահը, երբ ասում էր, որ կոնկրետ անձի պետք է արգելի իշխանության գալ եւ պետք է պայքարի դրա դեմ: Թող պատասխանի, թե ինչպիսի ճանապարհով էր նա փորձելու նման գործողություն իրականացնել, երբ այդպիսիք բացակայում են ԲԴԽ նախագահի պաշտոնական լիազորությունների մեջ:

– Որպես իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ` ի՞նչ կասեք իրավաբան-գիտնական Գագիկ Ջհանգիրյանի բառամթերքի մասին, որն օգտագործում էր հրապարակված ձայնագրության մեջ:

– Փորձեմ այլ կերպ պատասխանել ձեր հարցին` իմ դասախոսները եղել են Գագիկ Ղազինյանը, Գեւորգ Դանիելյանը, Վարդան Այվազյանը, Գեւորգ Պետրոսյանը, Արթուր Ղազինյանը, դատավորներ Հովհաննիսյանը, Մեհրաբյանը... Կարող եմ շատ երկար թվել: Հպարտ եմ, որ նրանց ուսանողն եմ եղել, եւ ինձ համար պարտավորեցնող ու խիստ օրինականության սահմաններում հանդես գալու դիրքերի հանգեցնող է լինել հենց նրանց ուսանողը: Այս առումով պարտավորված եմ ինձ զգում գործունեությանս մեջ հանդես գալ խիստ մասնագիտական խոսքով: Ես վերոնշյալ անձանցից, ում թվարկեցի, բացառում են նմանատիպ որեւիցե խոսակցություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում