«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Հիշո՞ւմ եք, երբ նոր-նոր Երեւանի փողոցներում հայտնվեցին «Նոր Հայաստանի նոր ոստիկանության» պարեկները, սոցցանցերում նրանց անմիջապես կնքեցին ՊԱՏՐՈՒԼՕՂԼԻՆԵՐ: Ոմանց դա թվում էր անտեղի չարախնդություն, բայց արի ու տես, որ ժամանակը զարմանալիորեն հաստատեց դրա ճշմարտացիությունը: Այսպես, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Արթուր Թովմասյանը նկատել է, որ նրանք օժտված են այլանդակ սիմվոլիկայով. «Հարգելի հայրենակիցներ, տեսե՞լ եք «բարեփոխված» պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի Հայաստանի Հանրապետության դրոշի էքզիստենցիալ «ոճավորված» տարբերակը: Խնդրեմ, ուշադիր նայեք եւ համոզվեք, թե ոնց են պղծել ու աղավաղել ՀՀ պետական դրոշը` սեւ ժապավենով «խաչ քաշել» մեր պետականության վրա: Սա է սրանց իրական ու անհայրենիք դեմքը, մի զարմացեք: Մարդիկ «բարեփոխել» են` փաստացի թաղելով պետական խորհրդանիշը, կամ ավելին ասեմ` ի՞նչ էիք սպասում ամերիկաներում Սորոս պապի փողերով կայֆավատ եղած Դանչոյից, կամ նրա հովանավոր, երկրի ներքաղաքական կյանքում ակնհայտ երանգ ստեղծող «ժողովրդավարություն սիրող» դեսպանից: Հարգարժան արեւմտյան միջազգային ներկայացուցիչներ, հիշե՛ք, ձեր անտարբերությո՛ւնը Նիկոլի հանցագործությունների շարժիչ ուժն է»: Արթուր Թովմասյանի վրդովմունքը միանգամայն տեղին է, քանզի սիմվոլներն են կառավարում աշխարհը:

Ի դեպ, անդրադառնալով մետրոյում Արցախի դրոշի պատկերները քերելու նողկալի տեսարանին, պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իրավացիորեն նկատում է. «Փաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով` պաշտպանում են իրենց կուռքին: Դրոշ ճղողները, խորհրդանիշներ ատողները իրենց գործողություններով հայ հանրությանը հիշեցնում են իրենց գլխավոր առաքելության մասին` ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է պետականության, ազգի, արժանապատվության հետ: Այս համատարած խայտառակությունը պետք է կանգնեցնել: Չեմ հոգնի կրկնելուց, որ սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարց չի, սա Հայաստանի ԹՐՔԱՑՈՒՄԸ կանխելու պայքար է»: Ասենք ավելին` Արցախի դրոշը զարմանալիորեն կարող է ծառայել որպես գերճշգրիտ ԴՆԹ թեստ, որն անվրեպ բացահայտում է բոլոր ծպտյալ թրքարյուններին, քանզի նրանք այդ դրոշից խրտնում են, ինչպես դիվահարները` խունկից:

Մեկնաբանելով բրյուսելյան խայտառակությունը` դեմքի երջանիկ արտահայտությամբ «գլխավոր աներձագ»  ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ հայտարարել է` լավ ճանապարհով ենք գնում. «Էն ագրեսիան, որը կար, պատերազմ, փոխարինվում է երկխոսությամբ, իրար հետ խոսելով, եւ կարծում եմ, որ որքան շատ լինեն նման հանդիպումները, այնքան մեզ օգուտ կլինի դրանից»: Հիմա Հրաչիկը զարմանալիորեն ուզում է համոզել, որ թուրքի կողմից Հայաստանի ու Արցախի անարյուն կլանումը շատ ավելի հաճելի պրոցես կլինի, քան դրան դիմադրելն ու «զուր տեղը» բռնության ենթարկվելը: Իր տեսանկյունից, իհարկե, Հրաչիկը ճիշտ է. ցանկացած դիմադրություն նախեւառաջ ենթադրելու է Նիկոլի հեռացում, ինչն ինքնաբերաբար հանգեցնելու է հրաչիկների կարիերայի վախճանին: Սրանց ինչի՞ն են պետք Արցախն ու Հայաստանն այն դեպքում, երբ իրենց միակ սրբությունը փողն է` շատ փողը, որը ձեռք բերելու համար էլ հարկավոր է իշխանություն, որն իրենց տալիս է կապիտուլյանտը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան