Հայտնի փաստաբանը աշխատավորների իրավունքների ամենատարածված խախտումների եւ անհատույց խորհրդատվության միամսյակի մասին

Իրավական

Մայիսի  1-ին`  Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվան ընդառաջ աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին վերաբերող խնդիրների շուրջ` ի՞նչ անել աշխատանքային իրավունքների խախտման դեպքում և ի՞նչ է նախատեսում օրենսդրությունը, զրուցել ենք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով օրվա խորհրդին նախ նկատեց.

-Իրավամբ, այո, օրեր անց տոնվելու է մայիսի 1-ը` Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը, իշխում է այն կարծիքը, որ այս տոնը, նախկին ԽՍՀՄ տոներից է եւ ընդունվում է ոչ միանշանակ: Թեպետ, մայիսմեկյան տոնակատարության թելերը տարնում են Եվրոպա, Իտալիա: Անկախ այն բանից, թե ով է մայիսմեկյան տոնի` աշխատավորների օրվա կնքահայրը, փաստենք, որ այն վերաբերում է աշխատանքին եւ աշխատավորությանը: Թե որքանով են իրենց դեմոկրատական եւ սոցիալական համարող պետությունները պաշտպանում աշխատողի կամ գործատուի շահերը (գործատուն եւս համարվում է տվյալ ոլորտի բաղկացուցիչ մաս), որքանով է աշխատողը իր թիկունքում զգում պետության աջակցությունը` դա այլ թեմա է: Ունեմ իմ ուրույն կարծիքը, որ աշխատավորների պաշտպանության լավագույն մոդելը երբեւիցէ եղել է նախկին ԽՍՀՄ-ում: Երկիր, որտեղ ավելի քան պաշտպանված էր մարդու աշխատանքային իրավունքները` սկսած վնասակար պայմաններում աշխատելու հետ կապված տրվող արտոնություններից, վերջացրած հեռակա սովորող ուսանողների աշխատանքային իրավունքներով եւ աշխատող կանանց հղիության եւ հետհղիության շրջանում տրվող արտոնություններով: Աշխատանք, աշխատել ասելով ոչ թե ուղղակի պետք է հասկանալ այն գործառույթը, որը կատարվում է տվյալ պահին, այլ դրա տակ պետք է առաջնահերթ հասկանալ ստեղծագործելու ունակություն: Մասնավորապես, բանանը ծառից հավաքելը, կեղեւից մաքրելը, ուտելը որոշակի աշխատանք է իրենից պահանջում, որը կատարվում է ե՛ւ մարդու ե՛ւ կենդանիների կողմից: Սակայն բանանի ծառ տնկելու, պատվաստումներ կատարելու, որպեսզի այլ որակի բերք ստացվի` մենաշնրհը ի վերուստ տրված է մարդկանց: Համարձակվում եմ ամրագրել, որ մարդու մեջ Աստծո պատկերը ամենացայտուն կերպով արտահայտված է նրա ստեղծագործելու ունակության միջոցով: Ստեղծելը Աստծո իրավազորության  մեջ է, որը տրվել է իր կողմից ստեղծվող կարեւոր էակի` մարդուն:

Այստեղից կարեւոր իրավանորմ. աշխատանքը իրբեւ գիտակցված գործունեություն երկրի վրա լինելով միայն մարդուն բնորոշող եւ նրան մնացյալներից տարբերակող հատկություն, համարվում է, որպես մարդկային որակական հատկանիշ: Աշխատանքի նմանօրինակ իրավունք ու անսահման հնարավորությունը Աստծո կողմից տրվեց մարդուն տարբերվելու եւ իր տեսակի մեջ մնալու, ինչպես նաեւ որպես բարեկեցիկ կյանք ապահովվելու միջոց: Այստեղից հետեւություն. մարդուն ի վերուստ տրված է ամենը , որպեսի վերջինս ստեղծի, աշխատի, արարի, որը լինելով բարեկեցիկ ապրելու նախապայման` ՕԳԳ-ն լինելու է մոտ զրոյի, եթե պետական մակարդակով չի դրվել խաղի կանոններ աշխատանքային պայմանների եւ վարձարտրության հետ կապված: Տվյալ դեպքում, պետությունը լինելով միասնական մարմին պետք է ավելի քան պարեզեցված ձեւով հնարավորություն տա գործատուին աշխատատեղ ստեղծելու, հսկողություն սահմանի տվյալ աշխխատանքային պայմանների վերաբերյալ, իսկ վարձատրության չափը պետք է լինի բարձր: Փաստեմ, որ այսօր պետության գործողությունների կամ անգործության հետեւանքով  ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ գործատուները ընկնում են պարտքերի ու վարկերի տակ: Իսկ գործատուն հաճախ նաեւ օբյեկտիվ պատճառներով ցածր է վճարում իր աշխատողին, աշխատողն էլ լավագույն ցանկության դեպքում չի կարող նվիրված աշխատել իր աշխատեղում, եթե աշխատավարձով իր ընտանիքի մինիմալ պահանջները չի բավարարում, որի արդյունքում բոլորը դժգոհ են: Իսկ Աստվածաշնչյան տվյալ շնորհը`  աշխատելու, ստեղծագործելու, իրավամբ չի գնահատվում : 

Ի դեպ, դեռեւս Մովսեսի օրենքում աշխատանքի իրավական կարգավորման ոլորտում պարտադիր պայմաններ էր դիտվում` աշխատանքային պայմանները, հանգստի իրավունքը, վարձատրությունը: Տվյալ իրավանորմով գործատուն պարտավոր էր ապահովվել աշխատանքի համար հանդուրժելի պայմաններ` բացառել դաժան վերաբերմունքը, հնարավորւթյուն ընձեռնել հանգստանալու, իսկ վարձատրությունը պետք է լինի արդար եւ ժամանակին: Թե այսօր այդ կարեւոր իրավանորմը որքանո՞վ է ստացել օրենսդրի կողմից պարտադիր պայման` հետությունները թողնում եմ լսարանին:

Ցանկանում եմ փաստել, որ տվյալ գործառությների պատասխանատուն համարվում է այն երկիրը , որտեղ աշխատում, ստեղծագործում են մարդիկ: Առավելեւս սոցիալական համարվող պետությունները, իսկ ՀՀ-ն իրավամբ սոցիալական պետություն է, ուղղակի պատասխանատվություն են կրում երկրի քաղաքացու ե՛ւ աշխատանքային պայմանների ե՛ւ նրանց պաշտպանության ե՛ւ բարեկեցիկ ապրելու համար:

Անդրադառնալով աշխատանքային իրավունքների հետ կապված այն հիմնական խախտումներին, որոնք առկա են պրակտիկայում հայտնի փաստաբանը խոսեց կոնկրետ օրինակով.

- Տարիներ առաջ հյուսի-հարավ մայրուղին գործարկող աշխտավորները Նոր տարուց օրեր առաջ փակել էին ճանապարհը` պահանջելով վճարել իրենց հասանելիք աշխատավարձը: Ի՞նչ արեց պետական լիազոր մարմինի ներկայացուցիչը. եկավ հանդիպեց ճանապարհը փակած աշխատավորներին ասելով, որ իրենց աշխատավարձը պետությունը փոխանցել է գործատունի, իսկ, թե ինչու գործատուն մինչ օրս չի վարձատրել`  չի կարող ասել: Հավելելով, որ գնացեք Նոր տարի արեք, հետո կհասկանանք:

Այն դեպքում, երբ նման պայմաններում պետությունը ունի պոզիտիվ պարտավորություն իր բյուջեից գումարը փոխանցել աշխատողներին, ապա աներ իր համապատասխան հետությունները, թե ինչու գործատուն չի վճարել, գործտուին կանչեր իր մոտ, տույժ-տուգանքի ենթարկեր, ինչու չէ նաեւ տար իրավական գնահատական:  Որից հետո, ես վստահեցնում եմ, մյուս գործատուները համապատասխան հետություններ կանեին:

Զրույցի վերջում հայտնի փաստաբանը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ.

-Աշխատավորների տոնի հետ կապված, այն անձնաց համար, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել են գործատուների հետ կապված իրավահարաբերություններում` «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակը մինչեւ սույն թվականի  մայիսի 31-ը ներառյալ, հայտարարում է անհատույց խորհրդատվության միամսյակ: Աշխատավորները իրենց հարցերը կարող են ուղղել ինչպես ընկերության էլ. փոստին, այնպես էլ ընկերության ֆեյսբուքյան էջին:

 ՀԻՇԵՑՆԵՆՔ. 1886 թվականի մայիսի 1-ին աշխատավորների մասնակցությամբ բողոքի ալիք բարձրացավ ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, եղան բախումներ ոստիկանության հետ: Բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, եղան զոհեր և վիրավորներ: Ավելի ուշ՝ 1889 թվականին, Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսն ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:  Առաջին անգամ Մայիսի 1-ը նշվել է 1890 թվականին մի շարք երկրներում: Այսօր այն նշվում է աշխարհի ավելի քան 140 երկրում, այդ թվում, Հայաստանում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում