Համաշխարհային թմրամաֆիան 15 տարում մոտ 4 տրլն դոլար է վաստակել
Արխիվ 16-20
Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը հայտնել է, որ 2000թ.-ից ի վեր հանցավոր խմբերը թմրանյութերի վաճառքից մոտ 4 տրլն դոլար եկամուտ են ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Աֆղանստանում եւ Լատինական Ամերիկայում ամեն տարի արտադրվում է հերոին եւ կոկաին, որի արժեքը 50 տոկոսով գերազանցում է ողջ համաշխարհային քրեական շրջանառությունը, ինչը վերջին 16 տարիների ընթացքում հանցավոր ցանցերին 4 տրլն դոլարի եկամուտ է բերել»,- ասել է նա։
https://iravunk.com/sim/?p=201&l=am/