ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ
Արխիվ 12-16
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ
20-րդ դարի մեծանուն ամերիկահայ գրող ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող առանձնատունը կվերածվի տուն-թանգարանի: Ֆրեզնոյում գրողի փոքրիկ առանձնատունը գտնվում է 2729 Գրֆիֆ Վեյ փողոցում, այնտեղ նա ստեղծել է իր բազմաթիվ ստեծագործությունների մի մասը: Երկար տարիներ առանձնատունը մատնված է եղել անուշադրության եւ ամայության պայմաններում այսօր գտնվում է վատ վիճակում: Առանձնատանը գրողն ապրել է 1964թ.-ից մինչեւ 1981 թվականը:
Նախորդ տարի առանձնատունը հանվեց աճուրդի, որը գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը: Ինչպես նշված է հիմնադրամի կողմից տարածված հայտարարության մեջ` «Օսկարի» արժանացած Վ. Սարոյանի առանձնատունը կվերածվի տուն-թանգարանի, որը կդառնա մշակութային օջախ ոչ միայն համայ հայության, այլեւ ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կանցկացվեն բազմաթիվ մշակութային միջոցառումներ`գրական երեկոներ, փառատոներ եւ այլն:
Առայժմ հիմնադրամը մշակում, է տուն-թանգարանի վերակառուցման նախագիծը եւ պլանը: Հիմնադրամը բոլոր ցանկացողներին առաջարկում է հետաքրքիր գաղափարներով միանալ իրենց:
Նշենք, որ գրողի առանձնատունն աճուրդի հանվեց 2015 թվականի մայիսի 4-ին: Առանձնատան ընդհանուր վիճակով մտահոգված էին մի շարք մտավորակններ, որոնք ժամանակ առ ժամանակ Հայաստանում եւ սփյուռքում բարձրաձայնում էին խնդրի մասին: Խոսակցությունները դադարեցին, երբ առանձանատունը գնեց «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164473&l=am/