ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 6-7 ՏՈԿՈՍԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՆ
Արխիվ 12-16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 6-7 ՏՈԿՈՍԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՆ
ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ` 2016 թվականը հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման տարի: Ըստ այդ որոշման, պայմաններ են ստեղծվում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան աշխատել, ազատ տեղաշարժվել, բարձրաձայնեն ոլորտի խնդիրները եւ համապատասխան մարմինների հետ գտնեն դրանց լուծումները: Պաշտոնական տվյալների համաձայն, այժմ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասնում է 200 հազար 200, ինչը կազմում է բնակչության 6-7 տոկոսը: Հաշմանդամություն ունեցող անձնաց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով`Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվայլներով, այլ երկրների հետ համեմատած` Հայաստանում 6-7 տոկոսը ցածր ցուցանիշ է.«Աշխարհի բնակչության մոտավորապես 15 տոկոսն ունի հաշմանդամության խնդիրներ: Մեզանում երեւի չափանիշները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, քանի որ Հայաստանում այդքան էլ պայմանները նպաստավոր չեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց տոկոսը ցածր լինի: Բացի այդ, մարզերում եւ հեռավոր գյուղերում մարդիկ զանազան պատճառներով չեն դիմում համապատասխան մարմիններին, որպեսզի ստանան հաշմանդամի կարգավիճակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ա. Ալավերդյանը: Այս պահին աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 8-9 տոկոսն աշխատում է, սակայն այս թիվը փոփոխվում է եւ հստակ վիճակագրություն չկա:
«Իրավունքի» այն հարցին, թե հիմնականում որ ոլորտներում են աշխատում նրանք, պարոն Ալավերդյանը պատասխանեց.«Ոլորտները տարբեր են, կախված հաշմանդամություն ունեցող անձի կրթությունից եւ հմտությունից, նա կարող է աշխատել ցանկացած վայրում: Լինել փորձագետ, իրավաբան, ծրագրավորող եւ այլ: Այս պահին նրանց մեծ մասն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ բազմաթիվ կորպորատիվ ընկերություններում: Հաշմանդամություն ունեցող անձնաց զբաղվածության առումով կան դրական տեղաշարժեր: Այսօր գործատուների մտածեկալերպը փոխվել է, նրանք սկսել են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանք տրամադրել: Պատաճառն այն է, որ հաշմանդամներն աշխատանքի վայրը հազվադեպ են փոխում, ինչը ձեռնտու է գործատուին, որ իր աշխատակիցը մի այլ տեղ չգնա»,-փաստեց «Ունիսոնի» գործադիր տնօրենը: Հաշմանդամություն ունեցող անձնաց համար քաղաքը հարմարեցված է, սակայն բանախոսի բնորոշմամբ, ստեղծված պայմանները բավարար չեն, իսկ մարզերում նրանց համար ընդհանրապես պայմաններ չկան:
«Իրավունքի» հետ զրույցում Ա. Ալավերդյանը անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքերի պաշտպանությանը, հավաստիացրեց` չնայած, հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքային վայերում ունեն որոշակի արտոնություններ, այնուամենայնիվ իրավիճակը շատ հակասական է.«Պետությունը շատ բաներ է անում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պատշանության համար, սակայն ամբողջական համակարգն այդքան էլ իդեալական չէ, որ կարողանանք ասել, թե հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանված են»,-եզրափակեց Արմեն Ալավերդյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164471&l=am/