ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Արխիվ 12-16
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր Գյումիրում տեղի ունեցավ ջազ դաշնակահար ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ համերգը: Գյումրու անօթեւան ընտանիքների համար կազմակերպված դրամահավաք-նախաձեռնությանը միացել էր նաեւ հայտնի դաշնակահարը, ով որոշել էր ելույթ ունենալ հենց անօթեւանների կացարանների մոտ: Համերգից հետո Գյումրու քաղաքապետի կողմից Տ. Համասյանն արժանացել է Ոսկե մեդալի:
Քաղաքապետի որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով ջազային եւ հոգեւոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած ներդումը, միջազագային հեղինակությունը, նվիրվածությունն իր ծննդավայրին եւ գյումրեցիներին, մարդասիրական ակտիվ գործունեությունը եւ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով որոշում եմ`աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանին պարգեւատրել քաղաքապետի ոսկե մեդալով:
Նշենք, որ Երեւանը նույնպես միացել է Գյումրու անօթեւանների աջակցման նախաձեռնությանը: Այդ նպատակով մի քանի օր շարունակ Երեւանում տեղի կունենա մշակութային միջոցառումներ, աճուրդներ, որից գոյացած ամբողջ գումարը կհատկացվի անօթեւաններին բնակարան գնելու ֆոնդին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164462&l=am/