«ՌԵԱԼԸ» ՊԱՐՏՎԵՑ ՄԱԴՐԻԴՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ
Արխիվ 12-16
«ՌԵԱԼԸ» ՊԱՐՏՎԵՑ ՄԱԴՐԻԴՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին: Մրցաշարային աղյուսակի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող թիմերը ամրապնդվեցին իրենց հորիզոնականներում: Մադրիդի «Ռեալն» իր հարկի տակ ընդունեց «Աթլետիկոյին» եւ զիջեց մրցակցին նվազագույն հաշվով: Հյուրերի գոլը 63-րդ րոպեին հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Այսպիսով, «Ռեալն» առաջին պարտությունը կրեց Զիդանի գլխավորությամբ: Արքայական ակումբը զիջում է առաջատար «Բարսելոնային» 9 միավորով, կատալոնացիները մի խաղ պակաս են անցկացրել: Իսկ «Աթլետիկոն» առաջատարին զիջում է 5 միավոր:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164461&l=am/