ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ`ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ


1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու տեղահանվեցին: Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես մշակված ոճրագործության արդյունքն էր, որին զոհ գնացին մոտավորապես հազար հայեր, փրկվածների մի մասն էլ ընդմիշտ գամված մնաց անվասայլակներին: Սումգայիթում տեղի ունեցած Ցեղասպանությունից անցել է 27 տարի, սակայն ահասարսուռ օրերն ապրած հայերն այսօրվա պես հիշում են, թե ինչպես էին ադրբեջանցի վայրագները դանականերով ու երկաթյա ձողերով հարձակվում իրենց վրա, տեղնուտեղը սպանում նրանց ովքեր դիմադրություն էին ցույց տալիս:

Տիկին ԱՐԵՎԸ 1988 թվականին Սումգայիթից Հայաստան է եկել միայնակ`ադրբեջանցիները սպանել են ամուսնուն եւ իր հարեւանությամբ ապրող բարեկամներին: Նրա ամուսնու դին մինչ օրս չի հայտնաբերվել. «Օրեր շարունակ մեր ռուս հարեւանուհին`Նինան հորդորում էր, որպեսզի թողնենք Սումգայիթը: Լսել էր, որ հայերի հետ վատ բան է լինելու, մի քանի անգամ եկել նրանից ճշտել էին, թե շենքում քանի հայ ընտանիք է բնակում: Փետրվարի 27-ին տեղեկացանք, որ մյուս թաղամասերում հայերին սպանում են, երբ հետաքրքրվեցինք,  ասացին, թե մի քանի խուլիգան «մանր-մունր» խուլիգանություններ են անում, դե մենք էլ հավատացինք: 28-ի առավոտյան ամուսինս խանութ գնաց, ծննդյան տարեդարձի էինք, նվեր պետք է գներ: Ես խոհանոցում գործ  էի անում, երբ փողոցում աղմուկ բարձրացավ, մտածեցի կրկին երեխաներն են կռվում, բայց կանացի աղաղակներն ու երեխաների ճիչն ավելի ուժեղացավ: Այդ պահին Նինան միանգամից մեր տունմտավ եւ գրեթե ինձ հրելով իր տուն տարավ, նա անընդհատ կրկնում էր`«Զգուշացնում էի չէ, որ վատ բան է լինելու»: Հետագայում իմացա, որ Սումգայիթում տեղի ունեցող դեպքերի մասին նա որոշ բաներ իմացել էր ադրբեջանցի հարեւանից: Անընդհատ ուզում էի դուրս գնալ, բայց Նինան չէր թողնում…. Երբ փողոցում ամեն ինչ հանդարտվեց, որոշեցի տուն գնալ ու ամուսնուս սպասել, կրկին հարեւանուհիս չթողեց: Այն, ինչ տեսա պատուհանից այդ օրը, երբեք չեմ մոռանա`ամենուրեք մարդկային դիակներ էին, փողոցում խաղացող բոլոր հայ երեխաները սպանված էին, աղջիկների հագուստները պատառոտված ընկած էին այստեղ ու այնտեղ… Ադրբեջանցիները մարդկանց սպանելուց հետո մտնում էին տներն ու արժեքավոր իրերը տանում էին, իսկ մնացածը ոչնչացնում կամ այրում…Ամուսինս այդպես էլ չվերադարձավ, նրան ճանապարհին սպանել էին, իսկ ինձ Նինան մեկ շաբաթ պահելով իր տանը կարողացավ մի խմբի հետ ճանապարհել  Հայաստան: Այսօր էլ, 1988 թվականից մնացած վերքերը դեռ թարմ են, այն պարզապես կոտորած չէր, այլ մտածված Ցեղասպանություն»:

73-ամյա  1988 թվականին ՍՎԵՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ միայն հրաշքով է փրկվել. «Ընտանիքիս հետ Բաքվում էի բնակվում, երբ լսեցի որ Սումգայիթում հայերին սպանում ու թալանում են, առանց մտածելու ավտոբուս նստեցի ու գնացի Սումգայիթ` բարեկամս այնտեղ էր բնակվում: Ավտոբուսի բոլոր ուղեւորներն ադրբեջանցիներ էին, հասկանալով ինչ վտանգի առջեւ եմ, խոսք չէի ասում, երեւի նրանք մտածում էին, որ ես էլ եմ ադրբեջանցի: Հասնելով քաղաք` տեսա շենքեր, որոնց պատուհանները ջարդված էին, դրանց մի մասն այրվում էր, դողը սրտումս էր, միանգամից գնացի այն շենք, որտեղ բարեկամս էր բնակվում: Նրա բնակարանի վրա գրված էր ադրբեջանցու անուն ազգանուն, անելանելի վճակում էի, մտածում էի նրանց սպանել են: Մի քանի րոպե կանգնելուց հետո, դուռը թակեցի, ներսից հայերեն հարցրեցին, թե ով է: Այդ պահին հայերիս միամտության վրա զարմացա, դռան վրա ադրբեջանցու անուն են գրել, բայց ներսից հայերեն են պատասխանում: Հետո բարեկամս պատմեց, որ հարեւանն է հորդորել դռան վրա հայի անունը փոխարինել ադրբեջանցու անունով: Դրանով հանցագործները շեղվել էին ու բարերկամիս չէին վնասել: Իհարկե, հետագայում ադրբեջանցի հարեւանները գլխի էին ընկել եւ տեղյակ պահել ջարդարարներին, սակայն մինչեւ նրանք շենք էին եկել` բարեկամս  արդեն այնտեղ չէր եղել: Հիմա եմ հասկանում, որ ավտոբուսի մեջ ինձ կարող էին սպանել, մանավանդ որ ուղեւորներից շատերը հատուկ նպատակով էին գնում Սումգայիթ»:

Մոսկվայաբնակ հայտնի հայ ջազ երգչուհի ԴԻ ԴԻԿՈՎՍԿԻՆ 1988 թվականին բնակվել է Բաքվում, Հայաստան է տեղափոխվել 1989 թվականին`Բաքվի հայերի ջարդից հետո. «1988 թվականին, երբ մայրս ինձ դպրոց տարավ, ուսուցչուհիս նրան մի կողմ տարավ եւ ինչ որ բան ասաց: Մինչեւ դպրոցից տուն եկա, տեսա մայրիկս ճամպրուկները հավաքել էր, ադրբեջանցիների կողմից վտանգն արդեն մոտենում էր: Հայրկիս ընկերներից մեկը, որին երբեք չեմ մոռանա, տվել էր մի զենք, որ հենց ադրբեջանցիները հարձակվեն, կարողանանք պաշտպանվել: Այդպես էլ մենք թողեցինք Բաքուն, բայց մեզանից հետո  քանի- քանի հոգի սպանվեցին...»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=164459&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան