ՏԱՎՈՒՇԻ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՄԵՍՏ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵ՞Ր Է
Արխիվ 12-16
ՏԱՎՈՒՇԻ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՄԵՍՏ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵ՞Ր Է
«Իրավունք»-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ 2015 թ-ին Տավուշի մարզի նորանշանակ դատախազ Արմեն Մարուխյանի դրամական միջոցները համեստ են: Նախորդ տարի դատախազը հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան. 5,000,000 դրամ, 6,000 դոլար:
Դատախազի հայտարարագրից, սակայն, տեղեկանում ենք, որ նրա եկամտի աղբյուրից ստացված փոխառություններ են եղել` 593,000 դրամ:
Նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը կայքում ներկայացված չեն:
Հիշեցնենք` մինչ Տավուշի մարզի դատախազի պաշտոնը ստանձնելը, Արմեն Մարուխյանը եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:
Ի դեպ, երկու տարի առաջ Արմեն Մարուխյանը` որպես մեղադրող դատախազ եղել է Գյումրու նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործին մասնակից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164455&l=am/