ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԵՎ ԿԻՐԻԼԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՈՒՂՂԱՓԱՌ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՅԻՆ ԽՆԴ
Արխիվ 12-16
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԵՎ ԿԻՐԻԼԻ
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՈՒՂՂԱՓԱՌ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ»
«Իրավունք»-ի «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այսօր Տեր Վահրամ քահանա Մելիքյանն է, որից պարզեց` ո՞րն է Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Ռուսաստանի ատրիարք Կիրիլի հանդիպման բուն նպատակը: «Բուն նպատակի մասին կողմերը կիմանան: Ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ կային խնդիրներ, որոնց մասին գիտեինք բոլորս: Հատկապես խոսքը վերաբերում է Ուկրաինայում կաթոլիկ եկեղեցու գործունեությանը այն դեպքում, երբ այն համայն Ռուսիո պատիարքության տարածքներից էր»,- ասաց քահանան:
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, հոգեւորականի խոսքով, հոզում են բոլորին, որոնք արտացոլվել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի և պատրիարք Կիրիլի միջեւ ստորագրված փաստաթղթում: Արդյոք այս հանդիպմանը կհաջորդի քրիստոնյաների ջանքերի մեկտեղում` ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների, որոնք ունեն նաեւ կրոնական երանգ: «Այդ մեկտեղումն առանց այդ հանդիպման էլ կային, քանի որ թե՛ ռուս, թե՛ հայ, թե կաթոլիկ եկեղեցին փորձում է նպաստել Միջին Արեւելքում տիրող կացության հանգուցալուծմանը»,- եզրափակեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հ.Գ. «Ուղիղ կապ» խորագրի հյուրին այլ հարցեր եւս տրվել են, որոնց պատասխանները կարող եք կարդալ 02.03.2016 թ-ի համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164454&l=am/