ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
Արխիվ 12-16
ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթ քաղաքում հայ բնակչությունը ենթարկվեց կոտորածի եւ բռնի տեղահանության: Երկու օր շարունակ`փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցի խուժաններն անխտիր կոտորել ու սպանել են հարյուրավոր հայերի`կանանց, երեխաների, ծերերի: Ջարդարարներն իրենց ոճրագործությանը պատրաստվել էին նախապես` ձեռք էին բերել այն հասցեները որտեղ բնակվում էին միայն հայեր, արտադրամասում պատրաստել էին մետաղյա ձողեր եւ այլ գործիքներ, որոնց միջոցով էլ սպանել էին իրենց համար այդքան անցանկալի հայերին: Ադրբեջանի իշխանություններն իրենց նպատակների իրագործման համար նախապես փակել էին հայերին արտաքին աշխարհի հետ կապող բոլոր ճանապարհները, այդ թվում նաեւ` անջատել էին հեռախոսային կապերը: Հայերին կոտորելու եւ տեղահանելու գործին մասնակցել են հարյուրավոր ադրբեջանցիներ, մինչ դեռ նրանցից դատապարվել են միայն 94-ը, իսկ մյուսները ստանալով Բաքվի իշխանությունների հովանավորությունն այդպես էլ մնացել են անպատիժ: Չնայած այս ամենին, միջազգային հանրությունը սումգայիթյան ոճրագործությունը չի ճանաչել որպես Ցեղասպանություն, այն միայն դատապարտել են ԱՄՆ սենատը, Արգենտինայի խորհրդարանը եւ Եվրոխորհրդարան:
Արձակագիր, հրապարակախոս եւ հեռուստալրագրող ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով`սւմգայիթյան ոճրագործությունը 1915-23 թվականներին Արեւմտկյան Հյաստանում տեղի ունեցած Հայոց ցեղսպանության շարունակությունն էր. «Նախկի Ազգային ժողովը վճռականություն չունեցավ Սումգայիթի, Բաքվի, Գանձակ-Կիրովաբադի, Մարաղա-Մարգուշավանի իրադարձություններն որակելու որպես ցեղասպանություն: Հարցի վերաբերյալ կարեւոր է միջազգային հանրությւան կարծիքը, իրականում այն շատ բան է որոշում»,-«Իրավունքի» հետ զրույցում նծեց Բ. Կարապետյանը: Նրա խոսքով` այս ամենով Ադրբեջանը ցանկանում էր ստեղծել պատերազմի առիթ եւ եղավ այն , ինչ եղավ. «Ադրբեջանում չէին սպասում, որ հայերն ունակ են միավորվելու եւ ինչպես հակն է`կռվելու: Մեր պատմության մեջ դեպքեր շատ են եղել, երբ մեկ պարտությունից հետո հայերը ընկերկել են, սակայն Արցախի հերոսամարտում այդպես չէր»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ սումգայիթյան Ցեղասպանությունից մեկ ամիս անց Բակուր Կարապետյանը մեկնում է Սումգայիթ, որտեղ նկարահանում է ջարդերի, բռնությունների ու թալանի հետքերը, տեսագրում զոհերի հետ զրույցները, որի հիման վրա նկարահնում է «Սումգայիթյան ալիքներ» 54 րոպեսանոց տեսաֆիլմը եւ «Սումգայիթյան օրագիր» գիրքը, որն օրերս հրատարակվեց նաեւ անգլերեն լեզվով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164452&l=am/