ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ. «ՀԿԾՀ-Ը ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ ՀԷՑ-ԻՆ ԷՄՕԿ-Ի ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16
ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ. «ՀԿԾՀ-Ը ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ ՀԷՑ-ԻՆ
ԷՄՕԿ-Ի ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամլո ասուլիսում հայտարարեց, որ էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում, որի մասին ՀԿ-ը դեռ ահազանգել է հոկտեմբերին: Հայտնաբերված խախտումներից 4 ամիս հետո ՀԿ-ը կրկին մոնիթորինգ է անցկացրել եւ պարզել` ոչինչ չի փոխվել:
Չիլինգարյանը դեռևս հոկտեմբերին արձանագրված խախտումները ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ պահանջել մոնիթորինգ անցկացնել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Կարեն Չիլինգարյանին պաշտոնական պատասխանել են, որ մոնիթորինգ անցկացնելն աննպատակահարմար է, քանի որ ինչպես ցանկացած էլեկտրոնային ժամանակացույցի պարագայում, էլեկտրոնային հաշվիչի ժամանակային ցուցիչը ենթակա է ճշգրտման: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատասխանել է, որ հնարավոր է ճշգրտեն, բայց չեն ճշգրտվում: Սա նշանակում է, որ էլեկտրական ցանցը խախտում է Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները:Էլեկտրական ցանցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ՄՕԿ դրույթները չի կատարել, այն է՝տարին առնվազն մեկ անգամ պետք է էլեկտրոնային հաշվիչի ժամացույցը ստուգի, բայց չի ստուգվում»,- փաստեց նա:
«Իրավունք»-ը Չիլինգարյանից պարզեց` դիմե՞լ է ՀԿ-ը ՀԾԿՀ` պատժամիջոցներ կիրառելու ՀԷՑ-ի հանդեպ, բանախոսը դրական պատասխանեց. «ՀԿԾՀ-ը պետք է պատժի ՀԷՑ-ին ԷՄՕԿ-Ի դրույթները չկատարելու համար»:
Ի դեպ, ՀԿ-ի ղեկավարի համար հասկանալի չէ`էներգետիկ ինչ խնդիրների համար է կառավարությունը 30 միլիոն դոլար վարկ վերցնում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164450&l=am/