ԱՐՑԱԽԻ ՃԱՐՏԱՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ
Արխիվ 12-16
ԱՐՑԱԽԻ ՃԱՐՏԱՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ
«Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամի աջակցությամբ Արցախում կկառուցվի եւս մեկ եկեղեցի: ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության փոխանցմամբ` եկեղեցին կկառուցվի Մարտունու շրջանի Ճարտար համայնքում:
Ճարտարում նոր կառուցվող եկեղեցու`Սուրբ Վարդանանցի հիմքերը դրվել են 2015 թվականին, այն գտնվում է քաղաքային համայնքի կենտրնում: Եկեղեցու պատերը կանգնեցնելուց եւ ծածկելուց հետո, կսկսվի գմբեթի եւ հարակից տարածքում երիցատան եւ սեղանատան կառուցման աշխատանքերը: Ըստ նախագծող ճարտարապետների եւ շինարարների, եկեղեցու շինարարական աշխատանքերը կավարտվեն հաջորդ տարի:
«Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել Արցախի բնակիչներին եւ նրանց համար ապահովել բարեկեցիկ կյանքի պայմաններ: Հիմնադրամի աջակցությամբ Ճարտարում արդեն կառուցվել է մանկապարտեզ, տեղի բժշկական կենտրոնը, քաղաքապետարանի շենքը, իսկ այժմ կառուցման ընթացքի մեջ են երկու բնակելի շինություններ: Ի դեպ, հիմնադրամը ճարտարցիների համար կառուցում է նաեւ համալիր:
Նշենք, որ երկու տարի առաջ ԼՂՀ կառավարության առաջարկով Ճարտարին տրվեց քաղաքի կարգավիճակ`միավորելով Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքները: Այժմ Ճարտարն Արցախի ամենամեծ գյուղական համայնքն է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164447&l=am/