ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՎՐԱ
Արխիվ 12-16
ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՎՐԱ
Այսօր սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել Վրաստանում: Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկի` ԱԼԵՔՍԵՅ ՊԵՏՐԻԱՇՎԻԼԻԻ վրա, ով եղել է Վրաստանի Եվրոպայի եւ եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախկին նախարարը: Վերջինիս նախ ծեծի են ենթարկել, ապա կրակել ոտքերին: Վրացական լրատվամիջոցները վկայակոչելով իրենց աղբյուրները` նշում են, որ դեպքը տեղի է ունեցել Սաբուրթալոյի եղբայրական գերեզմանոցում, որտեղ Ա. Պետրիաշվիլին իր երեք ընկերների հետ գտնվում էին վրաց հայտնի դիվանագետ Լեւան Միքելաձեի շիրիմի մոտ: Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել են մոտակայքում բնակվող քաղաքացիները: Այս պահի դրությամբ վրաց քաղաքական գործչի առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ