Աշոտյանը մինչ 2017-ի ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ. վարչապետ
Արխիվ 12-16
Աշոտյանը մինչ 2017-ի ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ. վարչապետ
Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանում աշխատակազմին նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին ներկայացնելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում եւ շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:
Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լեւոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ պարոն Մկրտրչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին եւ նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի եւ աջակցության համար:
Լեւոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ վստահեցրել, որ ՀՀ Նախագահի հանձնարարականները եւ կառավարության ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը լավագույնս կյանքի կկոչվեն:
Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլարցնող բարեփոխումներ:
https://iravunk.com/sim/?p=164396&l=am/