ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ԹԻՄԱՅԻՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ
Արխիվ 12-16
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ԹԻՄԱՅԻՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ
Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը: Տղամարդկանց 10 մ. վազող թիրախ վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մինասյանը խոցել է 540 միավոր և զբաղեցրել 11-րդ տեղը: Մյուս ներկայացուցիչները՝ Շանթ Սարգսյանը՝ 13-րդն է 536 միավորով, իսկ Հովհաննես Խաչատրյանը 535 միավորով 14-րդ տեղում է: Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան եռյակը վազող թիրախ տղաների վարժության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը: Պայքարին մասնակցող 5 թիմերից 1677 միավորով 1-ին տեղն է գրավել Ուկրաինայի թիմը, Ռուսաստանը 1643 միավորով 2-րդ տեղում է և 1611 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի թիմը:
Կանանց պայքարում 14 մրցակցուհուց Լիլիթ Մկրտչյանը խոցելով 348 միավոր` զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: 10մ. օդամղիչ հրացան վարժության 52 երիտասարդ տղաների պայքարում Հայկ Բաբայանը 613,8 միավորով գրավել է 31-րդ տեղը, իսկ Վրեժ Թորոսյանը 611,2 միավորով` 41-րդ տեղը: Վաղը` Հայաստանի ժամանակով ժամը 16:30-ին 10մ, օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների վարժությանը կմասնակցի Զավեն Իգիթյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը խաղարկվում է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Տեղեկատվությունը՝Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164389&l=am/