Ա. Աշոտյանի եւ Ա. Վարդանյանի ձեռամբ` ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագիրը
Արխիվ 12-16
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՁԵՌԱՄԲ` ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՀԿ-ՀՅԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջեւ կնքվեց Քաղաքական համագործակցության համաձայնագիր, որով այլեւս ՀՅԴ-ն կդադարի ընդդիմություն լինել եւ կստանա բաղձալի պորտֆելները: Ի դեպ, ՀՀԿ-ի կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Հավելենք, որ համաձայնագիրը բաղկացած է երեք գլխից ու բավական ծավալուն կետերից, որի ընդհանուր դրույթներն են`
- ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից,
- նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը` ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը,
- հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները,
- առաջնորդվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներով,
- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությունը,
- համատեղ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը`
կնքում են քաղաքական համագործակցության սույն համաձայնագիրը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության:
Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=164385&l=am/