ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ի՞Ն
Արխիվ 12-16
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ
ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ի՞Ն
Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը գրասենյակներ է բացելու ՌԴ-ում, Մերձավոր Արեւելքում: Շրջանառվող լուրերի համաձայն` գրասենյակներ բացելու համար նորաստեղծ կուսակցությանը կաջակցի ՌԴ հայերի միության նախագահ, Արթուր Բաղդասարյանի որդու քավոր Արա Աբրահամյանը, քանի որ նա էլ ցանկություն ունի ընդլայնել ՌԴ հայերի միության գործունեությունը:
Այս լուրերը ճշտելու համար «Իրավունքը» դիմեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: Վերջինս ասաց, որ հարցազրույց չի տալիս: Այնուամենայնիվ, հարցը հնչեցրինք: Տիկին Բիշարյանը հորդորեց զանգահարել եւ հարցն ուղղել Արա Աբրահամյանին: Երբ ձայնագրիչն անջատեցինք եւ պատրաստվում էինք հեռանալ, Բիշարյանը ցածրաձայն, բայց լսելի ձայնով ասաց. «Անհեթեթ լուրեր են տարածում»:
Հ.Գ. Նորաստեղծ կուսակցության համագումարից հետո ՕԵԿ-ականները բավական ցավոտ, կտրուկ, երբեմն էլ կոշտ են արձագանքում իրենց ուղղված հարցերին: Եթե հիմիկվանից են այդպիսի կեցվածք դրսեւորում լիբերալ ուժի ներկայացուցիչները, ապա կարելի է պատկերացնել` ինչպիսին կլինի իրավիճակը նախընտրական շրջանում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164376&l=am/