ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Օրերս Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեի, Մեւլութ Չավուշօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Այն, որ այս հանդիպման ընթացքում Թուրքիան փորձելու էր իր համար բավականին ծանր իրավիճակում ստուգել, թե որքանով է կենսունակ Թբիլիսի-Բաքու առանցքը, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Այլ հարց է, թե փաստացի ի՞նչ ազդեցություն կարող է թողնել վերոհիշյալ հանդիպումը Հայաստանի վրա: Հաշվի առնելով նաեւ, որ վերջերս վրացագետները մտահոգություններ են հայտնում, թե Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանում ակտիվացրել են հակահայկական քարոզչությունը:

 

 

Մեկնաբանելով իրավիճակը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ նկատեց.-Վրաստանի Հանրապետության հետ մեր ջերմ բարեկամական հարաբերություններն ունեն շատ սպեցիֆիկ բնույթ եւ արտահայտված են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հայաստանը երբեք այնպիսի գործողություններ չի իրականացնում, որոնք ուղղակիորեն սպառնալիք են Վրաստանի համար, եւ հակառակը` Վրաստանի Հանրապետությունը երբեք չի անի այնպիսի գործողություն, որը որեւէ ձեւով սպառնալիք հանդիսանա մեզ համար: Բայց, իհարկե, դա չի բացառում, որ մեր պետություններից յուրաքանչյուրն ունենան իրենց երկկողմ օրակարգերը: Այս առումով՝ Վրաստանի նաեւ տնտեսական ուղղվածությամբ համագործակցությունը Թուրքիայի հետ նորություն չէ: Ամեն դեպքում՝ մենք հարգանքով ենք վերաբերում մեր հարեւան պետության արտաքին քաղաքականության ուղղություններին, բայց միեւնույն ժամանակ հուսով ենք, որ այն հետագայում չի գործի Հայաստանի շահերի դեմ:
Ինչպես արդեն նշեցի, պետք է հասկանալ, որ պետություններից յուրաքանչյուրն ունեն իրենց օրակարգը: Ճիշտ է՝ որոշ տեղեր դրանք չեն հատվում,  բայց դա չի նշանակում, որ մենք ընդհանուր շահերը եւ համագործակցության եզրերը կորցնում ենք Վրաստանի հետ: Վրաստանի հետ մենք շարունակաբար ամրապնդել ենք, ամրապնդում ենք եւ ամրապնդելու ենք մեր բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը:
Ինչ վերաբերում է Վրաստանում հակահայկական քարոզչությանը, պատգամավորը հավելեց.
- Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն Վրաստանում, այլեւ շատ պետություններում են իրականացնում հակահայկական լոբբինգ: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ կարող է ինչ-որ կերպ խաթարել երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
«ՎՐԱՍՏԱՆԸ ԶՍՊՈՂ ԴԵՐ
ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՀԱԿԱՀԱՅ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ»
Ջավախքցի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ կարծում է, որ Վրաստանը կարող է զսպող դերակատարում ունենալ հակահայ դրսեւորումներում.
- Այդ ձեւաչափը նորություն չէ, դա հաստատվեց Միխայիլ Սահակաշվիլու կառավարման տարիներին: Այն տեղավորվում էր Սահակաշվիլու պրոթուրքական քաղաքականության շրջանակներում եւ իր բնույթով տարածաշրջանում թուրք-վրաց-ադրբեջանական լծակ էր, որը կարելի էր ենթադրել, որ ինչ-որ տեղ կարելի էր ուղղել նաեւ Հայաստանի դեմ: Սակայն Վրաստանի մերօրյա իշխանությունները վստահաբար պնդում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ. համենայնդեպս, իրենց մասով հաստատ վստահեցնում են: Եվ ներկա պահին կարող ենք ակնկալել, որ այդ համագործակցության մեջ Վրաստանը կարող է զսպող դերակատարում ունենալ, եթե փորձեն համագործակցությունն ընդդեմ Հայաստանի ուղղորդել: Բացի այդ՝ Վրաստանի գործող իշխանությունները կարծես թե որոշակի սրբագրումներ են ուզում անել իրենց արտաքին քաղաքականության մեջ, եւ այս ձեւաչափի շրջանակներում եւս Վրաստանն իսկապես զսպող դեր կարող է ունենալ հակահայ դրսեւորումներում:
Անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններին` ջավախքցի պատգամավորը նկատեց.
- Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դրսեւորվելու շատ ավելի կարեւոր հարթություններ ունեն: Իհարկե՝ շատ ցանկալի է, որ միջազգային հարթակներում եւս համագործակցաբար հանդես գան, բայց կան նաեւ ուրույն շահեր, որոնք կարծես թե ստիպում են պետություններին այլ վարքագիծ դրսեւորել: Բայց կարծում եմ, որ մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է կարեւորենք այդ դրսեւորումները գլոբալ հարաբերությունների համատեքստում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164375&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան