ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

 

ԶԱՐՄԱՆՔ

Ոչ մի օր առանց «Ֆեյսբուք» մտնելու չանցկացնող ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հրապարակեց 10 կետից բաղկացած մի զարմանալի ցուցակ, թե ինչ պետք է անել պաշտոնաթողությունից հետո: Պարզվում է, որ նախարարական պորտֆելը խանգարում էր երեխաներին տանել սրճարան, որեւէ քեֆում պարել, ջինս կրել, ընկերներով գարեջուր խմել, գիրք կարդալ եւ այլն: Բայց պարոն Աշոտյանի համար ամենամեծ երազանքն այդ տարիներին եղել է գրողի ծոցն ուղարկել զարթուցիչներն ու մի քանի օր արթնանալ, երբ ցանկանում է: Դե, մեկ էլ ուզում է մի որոշ ժամանակ զերծ մնալ լրագրողների հարցերից, բայց այդ մի ցանկությունը, զարմանալի է, քանզի «Ֆեյսբուքի» միջոցով լրագրողները պարոն Աշոտյանին նույնիսկ գետնի տակից կգտնեն: Չէ՞ որ «Ֆեյսբուքն» այնպիսի բան է, որ խասյաթ է դառնում` անկախ դիրքից ու պաշտոնից:

 

 

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ վերջապես ԱԺ-ում զարմանալիորեն հնչեցրեց մի հորդոր, որը մեր դուրը եկավ` առավոտյան դահլիճ մտնելիս պաչպռոշտիով իրար չբարեւել. «Հարգելի պատգամավորներ, շատ տգեղ է, երբ տղամարդիկ ամեն առավոտ միմյանց համբուրում են: Փորձեք այդ ադաթից հրաժարվել: Տգեղ է, այս մշակույթը դուք տարածում եք, մի՛ արեք այդ բանը»: Ճիշտ է, դահլիճից արձագանքեցին, որ կարեւոր է` Հուդայի համբույր չլինի, բայց բոլոր դեպքերում, թեեւ հարազատ Առողջապահության նախարարությունը խոզագրիպի բուժումը բավականին երկար ժամանակ է, ինչ հանել է պետպատվերից, բայց դա չի նշանակում, որ այդ գրիպը վերացել է:
Երեկ Սահմանադրական դատարանը քննության առավ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը: Դատարանը որոշել է վիճարկվող հոդվածը, ինչպես նաեւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրությանը հակասող: Այդ խուճուճ իրավագիտական ձեւակերպումը նշանակում է, թեեւ զարմանալի, բայց հաճելի նորություն` այլեւս ԿԱԴԱՍՏՐՈՒՄ անշարժ գույքի մասին տեղեկանք վերցնելու համար չպետք է մուծվի 10-20 հազար դրամ: Դրականորեն զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, մի հարց ծագում է` քանզի այդ մուծումները ճանաչվել են հակասահմանադրական, ապա, գրողը տանի, տարիներ շարունակ այդ տուրքը մուծող մարդկանց իրենց փողը վերադարձվելո՞ւ է:
Իսկ օմբուդսմեն ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ դեռ մինչեւ ընտրվելու պահը, զարմանալիորեն հասցրեց մականունի տեր դառնալ: Եվ դա կամա, թե ակամա ստացվեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հորդորի արդյունքում. «Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Դուք դառնաք իր կամքի արտահայտողը եւ Ձեր զեկույցներում բավարարվեք միայն լայթսոտ քննադատությամբ: Ընդդիմությունը փորձելու է ամեն ինչ անել` Ձեզանից կերտելու «Ռեմբո»` հայաստանյան ընդդիմադիր սոուսով: Ընտրությունը Ձերն է լինելու. կկարողանաք դիմակայել այդ երկու բեւեռների պատանդը չդառնալու համար, իսկապես գլոբալ ճնշմանը չենթարկվելու, մենք կկարողանանք խոսել այս ինստիտուտի կայացման եւ ձեր անաչառության մասին»: Մեղա՜, մեղա՜, մարդու անունը կարող է Ռեմբո մնալ, եւ վստահաբար այդ անունը դեռ կհասցնեն օգտագործել, բայց ոչ թե ընդդիմադիրները, այլ իշխող կուսակցության երիտասարդությունը, մեկ էլ` անգութ լրագրողները:
Ի դեպ, ԲՀԿ-ական ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ էլ մեզ զարմացրեց, թե ԲՀԿ-ի ներսում լիբերալ հարաբերություններ են: Մեկնաբանելով ներքին կռիվների մասին լուրերը` նա ասաց. «Կուսակցությունը նրա համար է, որ լինեն քննարկումներ, աշխատանքային բանավեճեր» եւ հավելեց. «Մենք ընկերներ ենք, ոչ մի զարգացում էլ չի սպասվում կուսակցությունում, դրանք ընդամենը լիբերալիզմի դրսեւորումներ են, չե՞ք ուզում որ քննարկումներ լինեն»: Ինչ-ինչ, բայց լիբերալիզմ ԲՀԿ-ում սպասելը... Մարդիկ ե՛ւ իշխող կոալիցիայում են եղել, ե՛ւ այլընտրանք են եղել, ե՛ւ ընդդիմադիր են դարձել, ԲՀԿ-ին կարելի է բնութագրել տարբեր կատեգորիաներով, բայց հաստատ ոչ լիբերալ: Ու ավելի լավ է լիբերալ երբեք չդառնան էլ, չէ՞ որ, օրինակ, հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի լիբերալիզմի ձեռքը 1990-ականներին մեր երկիրը խոշոր քաշվեց:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=164372&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան