ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՁԵԶ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆՔ ԴՐԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՁԵԶ
ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆՔ ԴՐԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր խորհրդարանում բանավեճ եղավ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի միջեւ: Պատգամավորների բանավեճը վերաբերում էր պետական տուրքին առնչվող օրինագծին: Ըստ այս նախագծի` օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման թույլտվության տրամադրման համար պետական տուրք բազային տուրքը 10000-ապատիկի փոխարեն կսահմանվի 20-ապատիկի չափով: Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հարցրեց, թե ի՞նչ իրավունքով են սա քվեարկության դնում: «Սա տուրքի մասին չէ, սա տուրք չէ, դե, էդպես ա, քվեարկեք, Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին»,- բարկացավ Բագրատյանը։
Արձագանքելով Բագրատյանի խոսքին` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարցի հարակից զեկուցող Վարդան Այվազյանն ասաց,որ ներկայացված օրենքը վերաբերում է տարեկան պետական տուրքին։ Վարդան Այվազյանի ելույթից հետո խոսքով հանդես եկավ Բագրատյանը, ով Այվազյանին համարեց տնտեսական դաշտն ավերող՝ մոռանալով իր անցյալը. «Այվազյանը, երբ Ազգային ժողովում չի լինի, այն ժամանակ ԱԺ-ն կլինի ԱԺ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հրանտ Բագրատյանի ելույթից հետո խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ասաց, որ Բագրատյանը ճիշտ չի հասկացել` ինչ է քննարկվում ԱԺ-ում. «Ձեզ ոչ մի բանի տեղ չենք դրել»,- ասաց տիկին Նաղդալյանը: ՀԱԿ պատգամավորը, սակայն, չլսեց Աժ փոխնախագահին եւ լքեց նիստերի դահլիճը:
Մանրամասները` տեսանյությում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ