ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԵՐԳՉՈՒՀԻ ՆԱՆԱՆ
Արխիվ 12-16
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԵՐԳՉՈՒՀԻ ՆԱՆԱՆ
Այո-այո, վերնագրում ոչ մի սխալ էլ չկա, պարզապես, պարադոքս է, թեպետ մշտապես սկանդալների կիզակետում հայտնվող երգչուհի ՆԱՆԱՅԻ համար գուցեեւ օրինաչափություն: Պարզվում է` փետրվարի 23-ին` հայրենիքի պաշտպանի օրը, որը թեպետ խորհրդային տոն է համարվում, բայց այսօր էլ շարունակվում է նշվել` որպես տղամարդկանց տոն, YouTube-ը որոշել է ո՛չ ավել, ո՛չ պակաս նվեր-անակնկալ մատուցել Նանային: Ժամեր առաջ այս մասին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է
երգչուհին. «Միայն տղամարդիկչեն, որ փետրվարի 23-ին նվերներ են ստանում… Իմ պաշտոնական էջը այսօրստացավ հաստատման նշան YouTube-ի կողմից»: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս հարցում YouTube-ը բավական ժլատ է ու մեծ լսարան ունեցող եւ պրոֆեսիոնալ օգտագործվող յութուբյան էջերին է միայն երկարատեւ ուսումնասիրությունից հետո պարգեւատրում իր վերիֆիկացման նշանով: Այնպես որ, պարոնայք, այսօր ոչ միայն մեր օրն է, այլեւ երգչուհի Նանայի:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=164355&l=am/