Ռուսաստանը խաղադրույք է կատարել երրորդ համաշխարհային պատերազմի վրա. Սավչենկո
Արխիվ 16-20
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը վարում է արտաքին քաղաքականություն, որն ուղղված է երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»:
«Ռուսական քարոզչությունը թափանցել է ամենուր և հզոր կերպով: Ռուսաստանին այնքան էլ պետք չէ վերադառնալ ԵԽԽՎ, այնքան էլ շատ պետք չէ այստեղ պատվիրակություն՝ առանց ձայնի իրավունքի: Եվրահարթակը հասկանում է, որ Ռուսաստանը դեռ բավականին վայրենի երկիր է ձայնի իրավունք ունենալու համար: Իհարկե, նրա հետ երկխոսությունը պետք է: Բայց ձայնի իրավունք տալն անհիմն է: Ռուսաստանը վաղուց խաղադրույք է կատարել երրորդ համաշխարհային պատերազմի վրա, մենք դա դեռ չենք հասկացել»,- ասել է նա:
Սավչենկոյի խոսքով՝ «բոլորին մեծ վտանգ է սպառնում, պետք էր դա ավելի վաղ հասկանալ»:
https://iravunk.com/sim/?p=12601&l=am/