ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Հարգելի ընթերցող, օրինակ` ինչպե՞ս կվերաբերվեք, եթե  հանգիստը վայելելու պահին ձեզ հանկարծ զանգահարի  Քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով քննիչը եւ  կանչի հարցաքննության: Իհարկեմիանգամից կասեք` շառից, փորձանքից հեռու: Զարմանալիորեն ես այդպիսի զանգ ստացա եւ  տեղեկացա, որ հարցաքննության եմ հրավիրվում ԴԱՆԻԵԼ ԻՈՆՆԻՍՅԱՆԻ գործով: Իսկ հետո ստացա ծանուցագիր. «Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 205-րդ հոդվածի` վարույթիս թիվ 6910117 քրեական գործով, Դուք 24.08.2020թ. ժամը 11:00-ին հրավիրվում եք հարցաքննության որպես վկա ՀՀ քնչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն` ՀԿԳ քննիչ Գ. Մկրտչյանի մոտ»: Անշուշտ, բոլորին է հայտնի, որ Իոննիսյանը տեղով քայլող շառ է, եւ նրա հետ առնչվող որեւէ գործով հարցաքննության հրավիրվելը ինքնին վատ լուր է: Սակայն լավ լուր է, որ առայժմ ունեմ վկայի, այլ ոչ թե, ասենք, մեղադրյալի կարգավիճակ: Զարմանալի է, չնայած ինչ-որ տեղ նաեւ սպասելի, որ քայլասերված խունտան պետք է փորձի հետապնդումը իրականացնել «Իրավունք» թերթի դեմ, իսկ ինչու է այդտեղ հայտնվել Իոննիսյանը, կարելի է հիմնավոր ենթադրել: Նա  «Իրավունք TV-ի» եթերում քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ բանավեճում խայտառակ էր եղել, հավանաբար Նիկոլը դրանից շատ դժգոհ է մնացել, եւ ոչ միայն Նիկոլը, այլեւ այս ամբողջ խունտայի տերերը, եւ հիմա  Դանիելը երեւի թե պատվիրել է Քննչական կոմիտեին` մի ճար գտնել` «Իրավունքին» քրեական պատասխանատվության ենթարկելու:

Եթե արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին, ապա այս վարչախումբը յոթ երգ գիտի, յոթն էլ դիմակ-դնչկալի մասին: Եվ եթե  քրեական աշխարհում կա «ինչու գլխարկ չես դրել», ապա սրանց մոտ դրա փոխարեն կիրառվում է` «ինչու դիմակ չես դրել» բանաձեւը: Եվ ահա ո՛չ ավել, ո՛չ պակաս Նիկոլի խոսնակ ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը «Հարսնաքարի» բացօթյա տարածքում ասուլիսի ընթացքում խախտել են օրենքը եւ ամենազոր պարետի կարգադրությունները... Տո ա՜յ քեզ բան, տո ձեզ էլ, ձեր դիմակն էլ, ձեր պարետն էլ... Զարմանալի է, էդ ուրիշ բան չե՞ք գտել, որ այդպիսի ամոթալի մանրախնդրություն եք դրսեւորում: Չնայած, եթե  ինքը` Նիկոլը Ֆեյսբուքի տարածքում անձամբ է ընկնում այս կամ այն անդիմակ քաղաքացու հետեւից, ապա էլ ի՞նչ սպասես նրա խոսնակից: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է համաձայնել փաստաբան Ամրամ Մակինյանի դիտարկմանը. «Թեեւ պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել եւ անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում: Ինչ վերաբերում է այսօր դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանվելիք քաղաքացիների վիճակագրությունը լրացնելու խնդրին, ապա այս կապակցությամբ նշեմ, որ թեեւ չի կատարվել որեւէ «օրենքի» խախտում, սակայն ինքս պատրաստակամ եմ 10.000 դրամով համալրել տուգանքի ֆոնդը»:

Խոսելով տավուշյան դեպքերի մասին եւ արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները` Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց. «Իհարկե լավ կլիներ, որ նույնը լիներ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ»: Ցանկացած ողջամիտ մարդ  դրանից  անում է հետեւյալ եզրակացությունը` որ ԿԱՄ մենք 2018 թվականի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավել մեր դիրքերը եւ չենք արել, ԿԱՄ թույլ ենք տվել հակառակորդը բարելավի իր դիրքերը, ԿԱՄ` երկուսը միասին: Այդպես է ընկալել նաեւ իրավապաշտպանարդարադատության նախկին նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, բայց դա քիչ է, առաջ է քաշում զարմանալի սպանիչ հարցադրումներ. «1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջեւանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի՞ եղել, եթե այո, ինչո՞ւ չի եղել, զեկուցվե՞լ է արդյոք, որ հնարավոր է բարելավել, ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել, թե այլ պատճառ է եղել եւ այլն: 2. Ունեցե՞լ է հակառակորդը կատարել դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչու՞ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման` կասեցնելու, թե` ոչ»: Դե, Նիկոլ տղա, արի ու դիմացիր, իրոք այդ որտե՞ղ եւ ո՞ւմ ես խաղաղություն խոստացել` ազատ եւ հպարտ քաղաքացուց թաքուն:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում