ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Ժամանակին, եթե որեւէ մեկն ասեր, որ Հայաստանում մարդուն կարող են  հալածանքի ենթարկել, Ֆեյսբուքում որեւէ տեղ հավանության նշան` լայք դնելու համար, նրա վրա կծիծաղեին: Եվ ահա  դա զարմանալիորեն դարձել է իրականություն ոստիկանության ավագ լեյտենանտ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ պարագայում. «Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, երկարատեւ հարկադիր անգործությունից հետո ստիպված եղա հանդես գալ հայտարարությամբ, որը, մեղմ ասած, չի բխում ինձ ոստիկանության կադրերի ռեզերվի ուղեգիր «նվիրած» անձանց շահերից: Այո, անձանց, քանի որ այն պատճառը, որի հետեւանքով ես հարկադիր պարապուրդում եմ, մի քանի պագոնակիր անձինք են, ովքեր ոտնահարել են իմ` ազատության իրավունքը եւ հիմնավորում են ներկայացրել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին առ այն, որ ես Ֆեյսբուքում լայքել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Արցախը գերագույն արժեք է» գրառումը: Այո, ինձ համար Արցախը գերագույն արժեք է, եւ ցանկացած զտարյուն հայի համար Արցախը պետք է լինի գերագույն արժեք»: Դե ինչ ասես, երեւի թե  ոստիկանության ներկայիս  ծառայամիտ ղեկավարության համար զարմանալիորեն ոչ թե Արցախն է գերագույն արժեք, այլ  ֆյուրերիկ Նիկոլի ենթադրյալ  դժգոհությունը: Իհարկե, կարելի է հիշեցնել, որ  որեւէ միտք հավանելը կամ չհավանելը մարդու  անօտարելի իրավունքն է անկախ նրանից, թե մարդը որ համակարգում է եւ ով է, սակայն սա  պատին հասկացնելն ավելի հեշտ է, քան քայլասերված խունտայի կամակատարներին:

Ինչպես հայտնի է, ինքը` ՆԻԿՈԼԸ, միջազգային բոլոր հարթակներում բոլորին զահլահան է արել 2018-ի «հեղափոխական լուսավոր արժեքների» մասին  իր լոլոներով: Բայց հիմա  զարմանալիորեն շտապել է շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին, զարմանալիորեն մոռանալով, որ Բելառուսում այժմ տեղի ունեցող իրադարձությունները  գործնականում ոչնչով չեն տարբերվում Հայաստանի 2018-ի իրադարձություններից, որոնք ավարտվել են իշխանության բռնազավթմամբ: Անշուշտ, Նիկոլից սկզբունքայնություն սպասելը այնպիսի միամտություն կլինիորն իրենց թույլ չեն տալիս  անգամ մանկապարտեզի սաները, բայց բոլոր դեպքերում զարմանքի առիթ է: Անշուշտ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ այլ անդամ երկրի  ներքին գործերին չմիջամտելը եւ  այդ երկրի նախագահին շնորհավորելը` անկախ այդ երկրի ընդդիմադիրների եւ որոշ միջազգային շրջանակների կարծիքից բխում է մեր երկրի շահերից, բայց Նիկոլի պարագայում օդում կախված է մնում հետեւյալ հարցադրումը` արդյո՞ք արեւմտյան տերերը կներեն մեր ֆյուրերիկին այդ շնորհավորանքի համար, թե մեծ կտորն ականջը կթողնեն: Ինչեւէ, Նիկոլն, ինչպես միշտ, իրեն դրսեւորեց որպես երկու տիրոջ ծառա, որը երկուսից էլ հաճախակի ծեծ է ուտում:

Ժամանակին «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ահաբեկչական կառույցը առավել քան քաղցր հարաբերություններ ուներ ներկայիս  խունտայի հետ, ու  Նիկոլն անձամբ ընդունել էր նրանց, մոռանալով, որ ոչ թե անպատասխանատու ընդդիմության առաջնորդ է, այլ նստած է վարչապետի աթոռին: Իսկ հիմա  խունտան դարձել է «Սասնա ծռերի» աչքի գրողը, եւ  այդ զարմանալի  իրողությունը միանգամայն սպասելի էր: Ինչպես արձանագրում է «Քաղաքացիական գիտակցություն» Հ/Կ ղեկավար Նարեկ Սամսոնյանը. «Էդ օրերին տեռորիստներն ու ԼԳԲՏ պասիվիստ կառավարության տասովչիկները լպստում էին իրար, իսկ արդեն էսօր իրար վերջին ձեւով հայհոյում են: Չզարմանաք, որ շատ շուտով մի օր արթնանանք ու իմանանք, որ տեռորիստ Ծռերը, օրինակ, զինված գրավել են ԱԱԾ-ն, ստորացրել են ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, թալանել են ԱԱԾ շենքի բանկոմատն ու սպանել մի քանի սպաների: Անսկզբունք փալասների իշխանությունը սրանից ավել չէր էլ կարա, ու էս տեռորիստներին էսքան կրեդիտ տալու հետեւանքն էլ սա պետք է լիներ: Երկու կողմն էլ իրար լրիվ արժանի են»:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում