ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Զարմանալի է, բայց փաստ` գրեթե բոլորը մոռացության են մատնել, որ  այսօր  ԱՍԱԼԱ-Ի ՀԻՇԱՏԱԿԻ օրն է: Ու, թեեւ դեռեւս  սովետական շրջանում բոլորս հպարտանում էինք ԱՍԱԼԱ-ի գործողություններով, այսօր միայն սակավաթիվ քաղաքացիներ այս թոհուբոհում կհիշեն այս փառապանծ հիշատակի օրը եւ  կբարձրանան Եռաբլուր: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, թե  ինչպես է քայլասերվածների խունտան  մարդկանց շեղում ամեն ինչից, հարկ ենք համարում համառոտակի  հիշեցնել, թե ինչու սահմանվեց այդ օրը: 1982 թ. օգոսոտսի 7-ին ՀԱՀԳԲ-ի (ASALA-ի) «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը զինյալ հարձակում իրականացրեց Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանի ոստիկանատան բաժանմունքի վրա ու պայթեցրեց այն: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ եւ շարքայիններ, ինչպես նաեւ մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին: Իշխանությունները օդանավակայան բերեցին հայ հոգեւորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ` պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»: Թուրքական բանակի հետ անհավասար մարտում ջոկատի հրամանատար  Զոհրաբ Սարգսյանը, երբ փամփուշտները պրծան, ինքնասպան եղավ, իսկ  ջոկատի մարտիկ Լեւոն Էքմեքչյանը ծանր վիրավոր, ուշագնաց վիճակում գերի ընկավ, իսկ այնուհետ մահապատժի ենթարկվեց:

Այն, որ  Նիկոլը վաղուց ուրացել է իր  վաղեմի բանաձեւը, որ ժողովուրդը ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՄԱՏԵՐԻԱԼ չէ, եւ մասսայաբար բոլորին հենց տուգանելու մատերիալ է դարձրել, ամենեւին էլ նորություն չէ, եւ ոչ ոքի չի զարմացնում, քանզի  Նիկոլից բարոյականություն ակնկալելը նույնն է, ինչ ցլից կաթնատվություն: Իսկ թե ինչ զարմանալի մասշտաբների է հասել տուգանելու մանիանՀՀ երկրորդ նախագահի վկայությամբ, այժմ մի քանի ամսում ավելի շատ մարդ է տուգանվել, քան իր նախագահության տասը տարիների ընթացքում: Թվային արտահայտությամբ այդ ամենը ամփոփել է ՀՀԿ հանրային ընդունարանը, եւ ստացվել են զարհուրելի թվեր: Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126.321 արձանագրություն: Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու 55.828 որոշում: 55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է, քան 1մլն դոլարը: Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները 126.321-ն են: Այսինքն, դեռ 70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այսինքն` գանձված տուգանքների ընդհանուր գումարը կարող է դառնալ առավել քան 2,5 մլն դոլար: Եվ դա այն պայմաններում, որ շատ-շատերը աշխատանքը կորցրել են ու գտնվում են ծանր սոցիալական վիճակում, սակայն այս հակահայ վարչախումբը թքած ունի դրա վրա, միայն թե  ապահովի հակատրամաբանական պարտադրանքը` բացօթյա տարածքում այս շոգին դիմակ-դնչկալ կրելու:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում