ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Հայ հանրությունը, բացառությամբ շատ քչերի, ովքեր հայ են ընդամենը  յան ազգանունով, վրդովված են այն հանգամանքով, որ դպրոցական ծրագրից դեն են նետում  հայ դասականներին եւ տեղը բերում որոշ, այսպես կոչվածերիտասարդ գրողների պղծագրությունները, որոնք կարդալուց հետո  անգամ պինդ նյարդեր ունեցող  չափահաս մարդիկ  պետք է նաեւ պինդ լյարդ ունենան, որպեսզի դարդից խմելուն դիմանան: Եվ ահա  այդ ազգադավ գործին  անսպասելիորեն  պաշտպան կանգնեց  տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Չեմ խորանում դպրոցական ծրագրերի մեջ, քանի որ չեմ հասցրել խորանալ: Բայց ասեմ մի բան. երբ հանրայնորեն դրել, քլնգում եք ժամանակակից հայ գրականությունը եւ գրողներին, քանի որ իրենք չեն մտնում ձեր պատկերացրած քառակուսի շրջանակների մեջ, մի բան գիտակցեք: Դուք պայքարում եք ձեր ազգի ներկայի ու ապագայի հետ: Ու դա միշտ չէ, որ ազգանվեր գործ է»: Նա հավելում է. «Իմ դուրը չի գալիս, որ ծրագրերի թեման պատրվակ է դարձել` աջ ու ձախ անձնավորված երիտասարդ գրողներին վիրավորելը»: Այստեղ է, որ մնում է  մեջբերել  հայտնի բանաձեւը` իյա՜, իրո՞ք: Չնայած, եթե հաշվի առնենք, որ  քննադատողներն ընդամենը հրապարակել են հատվածներ այդ  գրողների (իսկ ավելի ճիշտ` գրողուցավերի) «ստեղծագործություններից», ապա  միայն ցիտելը արդեն իսկ վիրավորանք է, քանզի փակ ակումբների պատերից դուրս  այդ ամենը հնչեցնելը  անթույլատրելի է, առավել եւս` դպրոցներում:

Պարզվում է, որ դիմակ չկրելը չի կարելի միայն շարքային քաղաքացիներին, իսկ, օրինակ` պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ միանգամայն կարելի է ոչ միայն դիմակ չկրել, այլեւ Սեւանի ափին  բազմամարդ խնջույք կազմակերպել, ուր գործնականում անդիմակ էին բոլորը: Ի դեպ, նաեւ խոսակցություններ են պտտվումոր այդ խնջույքին մասնակցել են նաեւ Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները: Բնականաբար, հասկանալի է, որ քայլասերված խունտայի այդ կարկառուն ներկայացուցչին ասֆալտին չէին փռելութեեւ նա հրապարակավ թքած ունեցավ ե՛ւ պարետի, ե՛ւ վերջինիս կարգադրությունների վրա: Իսկ հիմա տեսեք, թե ինչ զարմանալի  արդարացում է ներկայացրել Լիլիթ Մակունցը, ում մեջ սկզբում մշակույթն էր, իսկ այնուհետ` շատ ու շատ բաներ. «Նա ասաց, որ մի քանի օրով հանգստյան գոտում է, որտեղ այլ մարդիկ եւս կան, եւ մի պահ անզգուշություն է թույլ տվել` այդ պահին լինելով առանց դիմակ: Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլի» ներողամտությունը: Որքանով տեղյակ եմ, նա արդեն պետք է տուգանված լինի»: Դե ինչ,  2018-ի մերժողներ, վայելեք, որ այս կերպարանքներին կարելի է  ամեն ինչ, իսկ ձեզ  փռելու են ասֆալտին ու տուգանեն: Հա, համ էլ չմոռանանք կարագի փոխարեն հացի վրա տուգանք մուծելու անդորրագրերը քսել:

Ինչպես հայտնի էաշխարհով մեկ, այդ թվում` եւ Մոսկվայում, ազերիները կազմակերպված ձեւով հարձակումներ են գործում հայերի դեմ, իսկ հայերը  ինքնապաշտպանվում եւ պատասխանում են: Եվ ահա  ծագումով հայ միլիարդատեր ՍԵՐԳԵՅ ՍԱՐԿԻՍՈՎԸ  զարմանալիորեն հայտարարեց, որ պատրաստ է իր միջոցներից  փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը. «Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ` հրաշալի եւ վեհանձն մարդիկ, որոնց հետ ընկերությունն ինձ համար շատ թանկ է: Ես նրանց առաջ ամաչում եմ այն վանդալների պատճառով, որոնք որոշել են իրենց ազգային ինքնագիտակցումը դրսեւորել բռնության եւ ավերման միջոցով»: Դե ինչ ասես, որ ասես` ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա, դա այնքան էլ ճիշտ չի լինի, քանզի իրենց բիզնեսը ծավալում են հայրենիքից շատ հեռու, բայց  այսպիսի դեպքերում զարմանալիորեն իրենց իրավունք են վերապահում` քննադատել մեր ինքնապաշտպանվող հայրենակիցներին եւ նույն հարթության վրա դնել ապշերոնյան արարածների հետ, ովքեր Հովհաննես Թումանյանի դիպուկ վկայությամբ, հազար դարում հազիվ կարողացել են մարդակերից մարդասպան դառնալ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում