ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20Շատերի վրդովմունքը հարուցել էր դեղնկատուց պզուկոտ պատանին, ով Արման Բաբաջանյանի փաստացի սեփականություն հանդիսացող լրատվակայքի եթերում հայտարարել էր, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովը թուրքին ջարդում էր, որպեսզի անջրպետ բացի քաղաքական եւ ռազմական ղեկավարության միջեւ ու նախապատրաստի ռազմական հեղաշրջում: Իսկ հիմա ժամանակն է ընթերցողին ներկայացնել այդ կլյաուզայի հեղինակին` նա Հովիկ Մովսիսյանի ֆեյքաբուծարանի աշխատակից է, եւ զարմանալիորեն նրա անուն-ազգանունն է ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ: Այստեղ իսկական թյուրիմացություն է, որ այդպիսի խղճուկ եւ արգահատելի կերպարանքին Նժդեհ անունն են տվել, ուստի միանգամայն ողջունում ենք «Քաղաքացիական գիտակցություն» Հ/Կ ղեկավար Նարեկ Սամսոնյանի առաջարկությունը. «Էս երիտասարդին ասեք, թող քանի կարա, ինքնակամ անունը փոխի ու դնի կամ Նիկոլ, կամ Կոնչիտա, թե չէ վաղը մյուս օրը դա անելու ա հարկադրաբար»:
Իսկ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի զարմանալի անհասցե հոխորտանք. «Ձեր գլուխների վրայով կանցնենք ճանապարհը մեր, ձեր ատամներով կլցնենք փոսերն այդ ճամփի, ձեր մարմիններին կափսոսենք մեր ոտքերը սրբել, բայց կանցնենք` մեռնելով ապրելու ճանապարհը մեր երկրի: Ու թող մեկը կասկածի, թող մեկը կասկածի` հայ լինի, թե` եզդի»: Չգիտենք ու այդպես էլ չիմացանք, թե կոնկրետ ում էր սպառնում, քանզի իր դասալիք բնավորությանը հավատարիմ հետո հեռացրեց գրառումը, բայց ինչպես հայտնի է, համացանցային գրառումների սքրինշոթերը չեն վառվում: Ինչեւէ, զարմանալով հանդերձ մնում է փիլիսոփայաբար ներկայացնել Ֆեյսբուքի տարածքում շրջող բանաձեւը. «Ստյոպա Սաֆարյա՞նն է ավելի Արման Բաբաջանյան, թե՞ Արման Բաբաջանյանն է ավելի Ստյոպա Սաֆարյան»:
Մեզ զարմացրեց եւ անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով Տավուշի ռազմական գործողությունների առնչությամբ տարածել է շատ պարզունակ քարոզչական «վերլուծություն», ուր ակնհայտ կեղծիքով ու մանիպուլյացիայով փորձել է բանակի հաջողակ գործողությունները վերագրել քայլասերվածների կառավարությանը ու նաեւ շատ անազնիվ զուգահեռներ տանելով 2016-ի Ապրիլյան պատերազմի հետ: Այդ զարմանալի տեքստի առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատում է. «Այդ ծայրագույն ապուշությունը կարող էր ներվել պոակածին ֆեյքերին կամ Փաշինյանի գրպանային քարոզիչներին, սակայն ոչ նման բարձրաստիճան պաշտոնյային: Տվյալ զեղումն հերթական ապացույցն է, որ այդ անձն իր տեղում չէ»: Ինչեւէ, ՀՀԿ փոխնախագահը նաեւ հաշվի է առնում այդ կառույցի ծայրահեղ անարդյունավետությունը եւ առաջարկում. «ԱԽ շենքը քանդեք, տեղը կլուբնիկ ցանեք»:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

