ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Վիգենը ճիշտ էր, Նիկոլը` սխալ: Հիշո՞ւմ եք, թե ժամանակին  ինչպես էր նույն Նիկոլը  զարմանալիորեն պոզ ու պոչ կպցնում  ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ` բանակի համար ամսական պարտադիր 1000 դրամի  որոշմանը: Նաեւ չեք մոռացել, չէ՞, թե արդեն իշխանազավթումից հետո  ինչպես էր այդ ծրագրի դեմ հանդես գալիս «Թավշյա դդում» մականունով սուպերնախարարը: Իսկ հիմա տեսեք, թե ինչեր է գրում Նիկոլը իր էջում. «Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը»: Եվս մի մեջբերում. «Վերջին 15 րոպեներին փոխանցումների տեմպը մեծացավ. երեք րոպեն մեկ` մեկ փոխանցում: Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն»: Իհարկե, լավ է, որ հիմա Նիկոլը ակամա խոստովանում է, որ Վիգեն Սարգսյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալ: Բայց արդյո՞ք Նիկոլն անկեղծ է, եւ արդյո՞ք իր գրածը պահի ազդեցության տակ չէ: Ի դեպ, մեզ զարմացրեց, թե ինչ հեշթեգեր է զետեղել Նիկոլը` #ՀպարտԵնքՈրՀայԵնք, #ԵւՄերԱնուննԷՀայկականԲանակ... եւ եթե վերջում չդներ #Դուխով, ապա հարկ կլիներ կանչել պարետին եւ ջերմաչափել, պարզելու համար, թե ինչ է պատահել մեր Նիկոլին: Զարմանալի է, բայց ի՞նչ կապ ունի Նիկոլը բանակի հետ, որ այդպիսի կարգախոս է դնում, ախր զինծառայությունից խուսափածը ի՞նչ իրավունք ունի իրեն նույնացնել բանակի հետ: Չնայած` գոհ լինենք, որ այս անգամ Նիկոլն իրեն գոնե Աստծո հետ չի նույնացրել:

Շատերը արդեն հասցրել են մոռանալ, որ կա այնպիսի գործիչ, ինչպիսին է ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նա զարմանալիորեն հիշեցրեց իր մասին` հայտարարելով, որ Ամուլսարի բնապահպանները Ռուսաստանից աշխատավարձ են ստանում եւ  մեր զինվորներից հաց են խլում: Դե արի ու մի ասա, իյա՜ իրո՞ք: Համ էլ աշխատավարձով ակտիվիստ պահելը դա Ռուսաստանի ոճը չէ, դա բնորոշ է Ամերիկային, որի տված աշխատավարձերով կամ գրանտերով Հայաստանում նոր չէ, որ բուսնել են «շնից շատ» հաստիքով բնապահպաններ: Այ, Սեւանը պահպանելու կոչ անելու փոխարեն պարոն Սարգսյանը լավ կանի, որ հենց ամերիկյան աշխատավարձով բնապահպաններին հորդորի պաշտպանել Սեւանը, դրանով այդ կոնտիգենտից գոնե մազաչափ օգուտ կլինի: Թե չէ նրանց թվում է, թե դըմփ-դըմփ-հու անելն է բնության պաշտպանության միջոցը:

Ինչպես հայտնի է, որոշ նիկոլասորոսական, ինչպես նաեւ եզակի հականիկոլական գործիչներ վերջին օրերին  շատ են վրոդվվել ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ գրառումից եւ  սկսել են նրան հորդորել «յանով» ազգանունից հրաժարվել: Բայց  տարօրինակ է, թե ինչու այդ նույն մարդիկ  Լառա Ահարոնյանից, Ասյա Խաչատրյանից, Արսեն Խառատյանից եւ այլ ադրբեջանաթրքասեր սորոսականներից  չեն պահանջում հրաժարվել հայկական ազգանուններից: Ախր զարմանալիորեն այդ կոնտինգենտին հենց  օղլիով ազգանունները կսազեին, եւ ոչ միայն նրանց, այլեւ այլասերվածների ջախջախիչ մեծամասնությանը: Այսպիսինները այնքան հեռու են հայությունից, այնքան հակահայ են, որ չենք կարողանում այս մոլորակի վրա գտնել թուրքից ավելի վատ ազգ, որպեսզի այդ ազգի ազգանունների վերջածանցները դնենք սրանց վրա, ուստի հարկադրված ենք բավարարվել օղլիով:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում