ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20Աշխարհ կանգ առ, իջնող կա: Տխրահռչակ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարել է. «Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի տարածքում նավթամուղերի անվտանգությունը, առաջխաղացման դեպքում դրանք վերցնի իր պաշտպանության տակ»: Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք: Արդեն բանակից փախչելու համար դատված, այդ նպատակը կյանքի կոչելու մոլուցքով տարված, փաստաթղթեր կեղծած եւ հարազատ մոր դեմ ցուցմունք տված այդ արարածը հիմա զարմանալիորեն դատողություններ է անում Ադրբեջանի Թովուզի շրջանը գրավելու եւ նավթամուղը հսկողության տակ վերցնելու մասին: Ախր ավելի հեշտ է ընկալել ամենաետին մարմնավաճառի դատողությունները կուսության մասին, քան Արման Բաբաջանյանի պես պաթոլոգիկ դասալիքի գլուխգովանությունը հող գրավելու մասին:
Սակայն այդ կերպարանքը միակը չէ, ով լինելով դասալիք, խոսում է պատերազմից ու դավաճանությունից, հայրենասիրությունից ու այլ վեհ արժեքներից: Այդպիսին է քայլասերվածների ամբողջ կոդլը, եւ այդ զարմանալի իրողության կապակցությամբ դժվար է չհամաձայնել «Քաղաքացիական գիտակցություն» Հ/Կ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ դիտարկմանը. «Ձերը` Արման Բաբաջանյանն ու Գրիգոր Երիցյանն են, մերը` Խաչատուրովն ու Օգանովսկին: Ձերը` Դանիել Իոաննիսյանն ու Քոչարյան ԱՆդոն են, մերը` Մնացականյանն ու Բալասանյանը: Ձերը` ադրբեջանասեր ու ադրբեջանահպատակ ՀՖՖ նախագահն է, մերը` ձեր նմանների վրա ոտքերը սրբած ու սրբող Հայրապետյանը: Ձերը` կոռուպցիոն ճանապարհով գնած «ՕՍԱ ԱԿԱ»-ն է, մերը` տարածաշրջանի խաղաղության երաշխավոր Իսկանդերը: Ձերը` բանակից թռածների կառավարությունն է, մերը` Պետություն ու Բանակ կայացրած կենդանի լեգենդները: Էս շարքը հավերժ կարելի է շարունակել, ու վստահաբար դեռ ապագա սերունդները սրա մասին շատ էջեր կգրեն...»:
Իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, ով առավել հայտնի է ՊՈԱԿ-Ի ՀՈՎՈ կամ ֆեյքաբուծարանի դիրեկտոր անուններով, հրապարակել է լուսանկարներ եւ կից գրառում կատարել. «Այգեպարի մանկապարտեզին են խփել»: Այն, որ թուրքը ամեն այլանդակության ընդունակ է, վաղուց գիտենք, սակայն այդ վաստակավոր ֆեյքաբույծի ու այլոց մոտ երեւի թե հոգեբանական դիսոնանս է առաջացել: Չէ՞ որ ներկայիս քայլասերվածների թիմը տարիներ շարունակ պնդում էին, թե թուրքը այլեւս 1915-ի թուրքը չէ, որ թուրքին կարելի է ներել, որ թուրքի հետ պետք է երկխոսել, թուրքն էլ է մարդ եւ այլն, որ իրենք էլ են հավատացել այդ միֆերին: Ու հիմա զարմանքից քար են կտրում, թե այդ ինչպես, Նիկոլի ասած, «կիրթ մարդու» ցեղակիցները, որ արդեն քաղաքակիրթ են, հանկարծ կարող են մանկապարտեզ հրետակոծել: Բա որ ձեզ ասում էինք, որ թուրքի պիղծ տեսակը չի փոխվում, որ թուրքի հետ կարելի է միայն զենքով երկխոսել, մեզ է՛լ ռասիստ ու ֆաշիստ, է՛լ մարդատյաց, է՛լ ինչ ասես պիտակում էիք: Դե, գոնե հիմա բարի եղեք սթափվել ձեր «քաղաքակրթական» անուրջներից:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

